Երկրի կառավարումը ստանձնած հեղափոխական ուժը թաքցնո՞ւմ է հանրահայտ հարցի պատասխանը՝ ովքե՞ր են Քաջարանի կոմբինատի սեփականատերերը եւ ի՞նչ ճանապարհով են դարձել բաժնետեր

20.11.2018 17:58
2045

Վախճանված, բայց դեռեւս հողին չհանձնված Ազգային ժողովում, քվորում լինելու դեպքում, շարունակում են ինչ-ինչ հարցեր քննարկել կամ քննարկման պատրանք ստեղծել:

Օրեր առաջ խորհրդարանը հանքարդյունաբերության ոլորտն առավել բաց եւ թափանցիկ դարձնելուն միտված հարց էր քննարկում, որը ենթադրում էր փոփոխություններ «Ընդերքի մասին» օրենսգրքում:

Եվ թիվ 12 ընտրատարածքից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայ հանրությանը հետաքրքրող հարցն ուղղեց կառավարության ներկայացուցիչ-զեկուցողին՝ ովքե՞ր են, ի վերջո, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության սեփականատերերը:

Եվ, ինչպես սպասվում էր, կառավարության ներկայացուցիչ-զեկուցողը խուսափեց պատասխանել հարցին՝ ինչ-որ անհոդաբաշխ մտքեր արտաբերելով:

Այդ քննարկում կոչվածը վերստին ցույց տվեց, որ Քաջարանի կոմբինատի շուրջ ստեղծված վիճակն իրոք առեղծվածային է:

Դատեցեք ինքներդ՝ հանրությանը հետաքրքրող այդ հարցը պետական գաղտնիք չէ, ռազմական գաղտնիք չէ, առեւտրային գաղտնիք չէ, բանկային գաղտնիք չէ, ծառայողական գաղտնիք չէ, բայց հայոց պետության անունից հանդես եկող իշխանավորները (ինչպես նախկինում) վեց ամսվա ընթացքում չկամեցան պատասխանել հարցին:

Փոխարենը, տեղի-անտեղի, ամեն օր մեզ ասում են, թե իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, թե իշխանության կրողը ժողովուրդն է, թե իշխանությունը դու ես, դու ես, դու ես…

Իսկապես, ինչ է կատարվում մեզանում. ասում ենք մի բան, անում մեկ այլ բան:

Քաջարանի շուրջ հիմարացման գործընթացը հորոտ-մորոտ անելու համար էլ ասում են՝ Քաջարանում բնապահպանության եւ ընդերքօգտագործման ոլորտում ստուգումներ են անցկացվում, թող ստուգումներն ավարտվեն, եւ կասենք…

Իրականում, մինչդեռ, Քաջարանում անցկացվող ստուգումները՝ բնապահպանությանն ու ընդերքօգտագործմանն առնչվող, որքան էլ կարեւոր են, որեւէ աղերս չունեն բարձրացված հարցի հետ:

Եվ մարդկանց մոտ ողջամիտ տարակույս է  ծնվում՝ իսկ միգուցե հեղափոխական ուժից ինչ-որ մարդիկ փա՞յ ունեն Քաջարանում, ինչի համար էլ թաքցնում են իրականությունը, ինչի համար էլ պետական մակարդակով ընթացք չեն տալիս Քաջարանի կոմբինատին առնչվող լրագրային որեւէ հրապարակման:

Այլապես ինչո՞ւ պետք է կառավարությունը կույր եւ խուլ ձեւանա ու որեւէ կերպ չարձագանքի գրեթե ամեն օր զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցցանցերում հնչեցվող՝ Քաջարանի կոմբինատին առնչվող մտահոգություններին:

Ինչեւէ, գնդակը երկրի կառավարումն ստանձնած հեղափոխական ուժի դաշտում է:

Քանի դեռ չի տրվում համապետական ու համազգային նշանակության այդ հարցի պատասխանը, հեղափոխական կոչվող ուժը պետք է զերծ մնա Սյունիք բարձրանունն օգտագործելուց:

Դա տարրական բարոյականության հրամայականն է…

Սամվել Ալեքսանյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08