ԵՍ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԷԴ ՏԻՏՂՈՍՆԵՐԸ, ԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆԴԱՄ ԵՄ

02.02.2019 13:27
1393

Այս շաբաթ ՀՀ նախագահի նստավայրում երդվեցին հայրենի կառավարության 12 նախարարները՝ բացի մեկ բացակայից։ Բայց մենք ունենք 17 նախարարություն, որոնցից 5-ում, սակայն, նախարարներ չեն նշանակվել։

Դա պայմանավորված է կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծով, որով մտադիր են 12 նախարարություն թողնել, որից մեկը լինելու է մեգագիգանտ եւ կոչվելու է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն։ Դրա մեջ են մտնելու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները, պետական գույքի կառավարման եւ ջրային կոմիտեները։

Բայց սա դեռ ամենը չէ։ Այս նախարարությունն իր մեջ կներառի նաեւ լուծարվող տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիազորությունները եւ գործառույթները։ Կարճ ասած՝ երկրի կեսը կառավարվելու է այս մեկ հսկա նախարարության միջոցով, որի նախարարն է լինելու տարածքային կառավարման եւ զարգացման գործող նախարար Սուրեն Պապիկյանը։

Մասնագիտությամբ պատմաբան եւ պատմության ուսուցչի աշխատանքային փորձով Պապիկյանը պետք է գլուխ հանի ոչ միայն տարածքային կառավարումից, այլեւ էներգետիկայից, տրանսպորտից, պետական գույքի եւ ջրային ռեսուրսների կառավարումից, կարճ ասած՝ բազմատաղանդ ու բազմապրոֆիլ սուպերնախարար լինի։

Կառավարության հնաբնակները տարակուսած են այս հանգամանքից։ Նախ՝ չեն պատկերացնում, թե որքանով է արդյունավետ լինելու այսքան կարեւոր ու իրարամերժ ոլորտների միավորումը մեկ մարմնի մեջ, արդյոք այս օպտիմիզացիան կնպաստի՞ իսկապես օպտիմալ կառավարմանը, թե՞ հնարավոր է կարճ ժամանակ անց համակարգը ճաքեր տա։ Մյուս կողմից՝ տարակուսած են, թե ինչպես է այս ծանրագույն բեռի տակից դուրս գալու Սուրեն Պապիկյանը, ով որքան էլ ազնիվ ու սրտացավ լինի իր աշխատանքի հանդեպ, միեւնույն է, ունի փորձի ու որոշակի գիտելիքների պակաս։ Արդյոք ինքը՝ Պապիկյանը, որ շուտով սուպերնախարար է դառնալու, գիտակցո՞ւմ է, թե ինչ «սուպերպատասխանատվության» տակ է մտնելու, վստա՞հ է, որ գլուխ կհանի, օրինակ, էներգետիկայի ոլորտի նրբություններից եւ թույլ չի տա, որ ոլորտի հին գելերն իրեն խաբեն ու ֆռռացնեն՝ հանուն իրենց նեղ անձնական շահերի։

Այս հարցին Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Ես կկատարեմ բոլոր էն պարտականությունները, որոնք իմ ուսերին կլինեն։ Որ օրը չեմ կարողանա կատարել, կհրաժարվեմ այդ պարտականություններից»։

- Ավելի քան 5 ոլորտ եք միաժամանակ ղեկավարելու, կկարողանա՞ք գլուխ հանել այդ ամենից թե՛ Ձեր փորձով, թե՛  պրոֆեսիոնալ կարողություններով։

- Հստակ չեմ կարող ասել, թե այս պահին քանի ոլորտ եմ ղեկավարելու, բայց նորից եմ կրկնում՝ որ պահին որ չկարողանամ իմ ուսերին դրված պարտականությունները կատարել, հաջորդ օրը կհրաժարվեմ։

- Ի դեպ, դառնալու եք սուպերնախարար։

- Պետք չի նման տիտղոսներ տալ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։

- Դե, նախկինում երկու գերատեսչություն ղեկավարող նախարարին՝ Գագիկ Խաչատրյանին, ասում էինք սուպերնախարար, հիմա Դուք ավելին եք լինելու։

- Ես ինձ վեր չեմ դասում ոչ մեկից, ես ՀՀ կառավարության սովորական անդամ եմ։

- Բայց լիազորություններով սուպերանդամ եք լինելու, քանի որ միանգամից մի քանի բլոկ եք ղեկավարելու։

- Սուպերության գնահատական չտանք, էլի, դրան։ Էստեղ խնդիրն այն է, որ ես դրանով վերցնելու եմ նաեւ պարտավորություններ։ Այսինքն՝ միայն տիտղոսի մասին մի՛ խոսեք, ես չեմ ընդունում էդ տիտղոսները, ես կառավարության սովորական անդամ եմ ու անդամ եմ լինելու։

- Այլ կերպ ձեւակերպեմ․ նախնական տվյալներով՝ Դուք միանգամից կատարելու եք մի քանի նախարարի ֆունկցիա, հնարավո՞ր է Ձեր պարգեւավճարներն էլ հետո մի քանի անգամ ավելանան, կամ աշխատավարձը բարձրանա։

- Նման որոշումներ ընդունում է ՀՀ վարչապետը։ Ես հիմա չեմ խոսի բաների մասին, որն էս պահին չկա, ես խոսում եմ ներկա իրողության մասին։

- Դուք տեղյա՞կ եք ընդերքից, բնական պաշարներից, պետական գույքի կառավարումից, որեւէ փորձ ունե՞ք այս ոլորտներում՝ բացի վերջին մի քանի ամիսներին նախարարի պաշտոնում ձեռք բերած փորձը։

- Նորից եմ կրկնում՝ ես հիմա չեմ խոսի մի բանի մասին, որի պատասխանատվությունն իմ ուսերին դրված չի։

- Արդյունավե՞տ կլինի օպտիմալացումն այս տարբերակով։

- Ես կարծում եմ՝ խիստ արդյունավետ կլինի։

- Սա միտված է ֆինանսների խնայողությա՞նը, թե՞ արդյունավետ կառավարմանը։

- Դա միտված է ֆինանսների խնայողությանը, արդյունավետության բարձրացմանը, պրոֆեսիոնալների ներգրավմանը եւ ավելի արդյունավետ կառավարում ապահովելուն։

hraparak.am

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38