Գարիկ Մուրադյան. նահատակ սպան Շաղատ գյուղից

26.02.2021 13:43
6655

Գարիկ Սերոբի Մուրադյան. ծնվել է 1964թ․ հունվարի 16-ին Սիսիանի շրջանի Շաղատ գյուղում, միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Գարիկ Մուրադյանին նկարագրելիս բոլորն են շեշտում բացառիկ հայրենասիրությունը, իսկ կապիտան Մուրադյանի եւ բանակի կապը վեր էր բոլոր տեսակի հարաբերություններից՝ բանակը նրա զավակն էր, նրա եղբայրը, պաշտամունքը, աստվածությունը․․․

1990թ․ սեպտեմբերին կազմավորվում էր Սիսիանի ՆԳՆ-ին կից հատուկ գունդը․ ազատատենչ սյունեցին, ով Անդոկ իշխանի ծննդավայրից էր, չէր կարող անմասն մնալ․ Գարիկ Սերոբի Մուրադյանը կամավորագրվեց։ Մոլեգնում էր Արցախը՝ միացում էր տենչում, Սյունիքի հողը տնքում էր հրոսակների ներկայությունից․ սկսվեց Արցախյան պատերազմը․ Գարիկ Մուրադյանը հարազատ Շաղատ  գյուղի ուղեկալի հրամանատար է նշանակվում։

Փառահեղ է նրա մարտական ուղին․ Արցախյան առաջին պատերազմում մասնակցել է Սպիտակաշենի (Աղքենդ), Քաշաթաղի (Լաչին), Հադրութի Ազոխ եւ Դրախտիկ գյուղերի, Խնձորեսկի, Ծաղկաբերդի (Գյուլիբերդ) եւ բազմաթիվ այլ բնակավայրերի ազատագրմանը։ Նա մեկ համոզմունք ու հավատամք ուներ․ «Հայը պետք է իր հայրենիքը անկոտրում  նվիրումով եւ հաղաթանակի հավատով պահի»։

 Արցախն ազատ էր, հարաբերական խաղաղություն էր, բայց Գարիկ Մուրադյանը գիտեր, որ խաղաղությունը հաջորդ պատերազմին պատրաստվելու համար է․ 1994թ․ Սիսիանի նոր կազմավորված գնդում վաշտի հրամանատար  էր, հետո գումարտակի շտաբի պետ․ բանակաշինության ու պետականաշինության ամենածանր օրերն էին․ հայ սպան տեսնում էր ավերակների վրա կառուցվող բանակը, հավատում էր, որ ունենալու ենք հզոր ու անհաղթ բանակ, հայրենի Սիսիանը լքելու մասին խոսք լինել չէր կարող, մինչեւ պահեստազոր տեղափոխվելը ծառայեց հայրենիքին։

 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Արցախը վտանգված էր ու Գարիկ Մուրադյանը կամավորագրվեց, սյունեցին գիտի Արցախի գինը, գիտի թուրքին՝ տեսել է այդ ցեղի վայրագությունները, ծանոթ է դրա ձեռագրին․․․

 Հաղթանակի հավատով էր կռվում կապիտան Մուրադյանը, կռվում էր հանուն այն հողի, որն իր ու ընկերների արյունով է ազատագրվել․ հոկտեմբերի 2-ին թշնամուն հաջողվեց դիրքային առավելություն գրանցել, Հադրութի մերձակայքում թեժ մարտեր էին՝ թուրքական հարվածային անօդաչուներն անդադար ռմբակոծում էին․ ընկավ մեր հերոսը, անմահացավ՝ հաղթանակի անսասան հավատով՝ մեզ պատգամելով ազատ պահել Արցախը, այն սուրբ հողը, որը ներծծված է  իր պես  քաջերի արյամբ․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02