Գայանե Բաղդասարյանը 60 տարեկան է

23.02.2017 10:40
2603

Ասում են՝ մարդու իսկական կյանքը սկսվում է հիսուն տարեկանից հետո: Այդ տարիներին մարդը տիրապետում է այն ամենին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել:

Հետաքրքիր զուգադիպությամբ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի աշխատակիցներից երկուսի համար տարին հոբելյանական է: Փետրվարի 23-ին լրացավ թերթի հաշվապահ Գայանե Բաղդասարյանի ծննդյան 60-ամյակը: Չնայած ի պաշտոնե նա հաշվապահ է, բայց թերթի հատկապես երիտասարդ աշխատակիցների համար, ինչպես Վահրամ Օրբելյանն է ասում, երկրորդ մայրն է:  

Ծնվել է Կապանում, ավարտելով Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը՝ 1974թ. ընդունվել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, որն ավարտել է 1979թ. «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորում: 1979-96թթ. աշխատել է «Էլեկտրոն» գործարանի Կապանի մասնաճյուղում՝ ինժեներ-տեխնոլոգ: 2000 թվականից «Սյունյաց աշխարհ», որ 2003-ին դարձել է «Սյունյաց երկիր», թերթի հաշվապահն է:

Միգուցե պարադոքս թվա ասածս, բայց հաճախ դժվար է բնութագրել մարդուն, ում շատ լավ ես ճանաչում, գիտես նրա թույլ եւ ուժեղ կողմերը: Գայանե Բաղդասարյանին ճանաչող, նրա հետ աշխատանքային գործունեություն ծավալած յուրաքանչյուր մարդ թերեւս համամիտ կլինի մեր այս բնութագրմանը. «Մարդ, ով իր հնարավորության սահմաններում աջակցում է ծանոթ-անծանոթին, բարի, համբերատար, կամեցող, չափից ավելի նվիրվող: Նա մշտապես ձգտում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել մարդկանց հետ, անգամ եթե գիտակցում է նրանց մեղավորությունը, անգամ եթե պետք է տուժի դրանից»:

Չնայած ճակատագրի բերումով հաշվապահ է դարձել, բայց խոստովանում է, որ երբեք չի սիրել այդ աշխատանքը: Փոխարենը հաճախ ենք լսում այն արտահայտությունը, որ «ես լավ մանկավարժ կդառնայի»: Հատկապես գրականությունից, կինոարվեստից, երգարվեստից, նկարչությունից կարելի է ժամերով խոսել նրա հետ, լսել նրա արտասանությամբ տարբեր գրողների ստեղծագործություններից անգիր հատվածներ (նախընտրում է Համո Սահյան, Վահան Տերյան, Պարույր Սեւակ): Շատ ընթերցասեր է, անգամ այս տարիքում սիրում է սովորել, ինչպես ինքն է ասում, «եթե ես մի բան չեմ իմանում, ամոթ չէ հարցնելը»: Զանազան բառերի, օտարաբանությունների բացատրություն, բուսատեսակների անուններ չիմանալիս դիմում ենք նրա օգնությանը: Գայանեին ճանաչողները կփաստեն, որ որեւէ պատմություն առավել հետաքրքիր է դառնում, երբ ինքն է դա ներկայացնում՝ պատկերավոր եւ մանրամասն:

Եթե որպես իրականություն ընդունենք «Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել դժվարություններ տանել» ասույթը, ապա մեր սիրելի Գայանեի համար պետք է ասենք, որ այդ դժվարությունները նրան չեն հուսահատեցրել. լավատեսություն նրանից միշտ կարելի է ակնկալել:
Բոլոր տատիկ-պապիկներն են խոստովանում, որ թոռան ծննդյան հետ նրանց կյանքն այլ երանգ է ստանում: Իսկապես, սիրելի թոռնուհին՝ Էվան, նոր շունչ ու իմաստ է հաղորդել նրա կյանքին, ում արարքների մասին հիացմունքով է պատմում, հաճույքով տանում նրա կամակորությունները:

Չնայած հարազատներից շատերն օտար ափերում են, բայց հարազատ քաղաքում նույնպես կան բարեկամներ, ընկերներ, ովքեր մշտապես շրջապատում են նրան, կիսում վիշտ ու ուրախություն:
Թերթի խմբագրակազմը շնորհավորում է, ինչպես խմբագիր Սամվել Ալեքսանյանն է բնութագրել, «Սյունյաց երկրի» սյուներից մեկին՝ Գայանե Բաղդասարյանին, հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն, հաջողություն, նվիրական երազանքների իրականացում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08