Գնահատականը դամոկլյան սուր է աշակերտի գլխին. նախարարությունը վերանայում է գնահատման կարգը

13.12.2019 20:41
1559

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը hանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացում դիտարկում է նաև դպրոցներում գնահատման համակարգի տրամաբանության փոփոխությունը։

«Եթե մի բան այն չանի, գրիչով զինված ուսուցիչը կկարողանա ցածր գնահատական դնել։ Դրա համար մենք ունենք նաև ահ ու սարսափ քննությունների նկատմամբ, որովհետև դա, փաստորեն, միտված է նրան, որ ոչ թե մենք կարողանանք մեր թերությունները տեսնել ու թերությունների վրա աշխատելով բարելավել, այլ պատժելու, վերջում Վալտեր Սքոթի նման անկյունում նստեցնելու, մի հատ էլ գլխին գլխարկ դնելու»,– ասաց նա։

Անափիոսյանի խոսքով ` ծնողն ուզում է, որ երեխան 10 ստանա, և դրա համար նրան տալիս է կրկնուսույցի մոտ պարապելու։ Դա ընդհանրապես միտված չէ նրան, որ երեխան գործնական գիտելիք ձեռք բերի։

Գնահատկանը, Անափիոսյանի խոսքով, պետք է ներկայացնի նրա առաջընթացը նախորդ ձեռքբերումների համեմատ։ Ծնողը պետք է հետաքրքրվի ոչ թե նրանով, թե այսօր երեխան ինչ է ստացել, այլ, թե ինչ նոր բան է սովորել։

Թե ինչ բալային համակարգ կսահմանվի  նախարարության նախաձեռնած հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացի ավարտին, առայժմ որոշված չէ։

«Տարբեր դպրոցներ արդեն իսկ տարբեր բալային համակարգեր են կիրառում։ Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչ փիլիսոփայություն ենք դրա հիմքում դնում, այսինքն`գնահատում ենք համեմատության համար, երեխայի առաջընթացի համար։ Իհարկե, համեմատություն պետք է։ Բայց պետք է հաշվի առնենք, որ հաճախ գնահատականը կարող է բնութագրել ոչ թե երեխային, այլ ուսուցչին, թե ուսուցիչը որքան լավ է իր աշխատանքն իրականացրել, կարողացե՞լ է արդյոք նյութը մատուցել, բացատրել, հասցնել երեխային ու գիտելիք ձևավորել, թե` ոչ»,– ասաց փխնախարարը։

Նշենք, որ դպրոցներում այսօր դասավանդվող գրեթե բոլոր առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը վերջին անգամ վերանայվել են 15 տարի առաջ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է Հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։

Գործընթացի նպատակն է բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին և ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն։


armeniasputnik.am

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40