Գորիս. նախընտրական օրերի երազ

06.06.2014 16:03
2284

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


 

Ապրիլի 23-ը ծննդյանս օրն է, լրանում է 63 տարիս: Այդ օրն աղջիկներիս հորդորով, ավելի ճիշտ` նրանց ճնշմամբ հագա տոնական կոստյումս, փողկապ կապեցի եւ գնացի դպրոց (ուսուցիչ եմ): Իմ եւ աղջիկներիս ջանքերն իզուր էին, հագ ու կապս ոչ ոքի չհետաքրքրեց: Վիրավորված աշխատանքային ընկերներիս անտարբերությունից` ոչ ոքի ոչինչ չասացի: Վեցերորդ ժամից հետո, երբ ցանկանում էի տնօրենին խնդրել, որ թույլատրի մի քիչ շուտ տուն գնալ, ինքն ինձ կանչեց կաբինետ, «թաքուն» շնորհավորեց ու մի թուղթ դեմ տվեց` ստորագրելու: Սկզբից ստորագրեցի թուղթը ու հետո միայն կարդացի: Սա ղեկավարին դուր գալու լավագույն միջոցներից է, փորձված ձեւ: Պարզվում է, սակայն, որ ես ստորագրեցի «իմ դիմումի համաձայն» վաղվանից թոշակի անցնելու, աշխատանքից ազատվելու համաձայնությունը: Թոշակիս չափը` ամսական 30000 դրամ, այսինքն` օրական 1000 դրամ:

Եթե իմ թոշակի չափը որոշողը ծխող է, ու ինքն էլ հանկարծ թոշակի անցնի այդքան գումարով, ապա նա ուրիշներից մի գլուխ սիգարետ պիտի խնդրի, թոշակը չի հերիքի: Ակամայից ուրիշ համեմատություն էլ ես անում: Այդ գումարը չի հերիքի նրան` սանհիգիենիկ պարագաներ ձեռք բերելու համար:

Ներողություն համեմատության համար: Մի քիչ շեղվեցի: Բայց ինչ կարող ես անել, ախր մենք էլ մարդ ենք, չէ՞:

Տուն գալու համար թույլտվություն խնդրելու անհրաժեշտությունն ինքնին վերացավ: Իսկ տանն էլ ինձ չհաջողվեց գոնե ժամանակավորապես թաքցնել թոշակի անցնելու փաստը: Դա այնքան էլ շատ չազդեց մտերիմներիս վրա: Ավելին, նույնիսկ զավեշտի երանգներ հաղորդեց տոնական սեղանին: Կես-լուրջ, կես-կատակ փեսաս առաջարկեց քաղաքապետի ընտրությունում առաջադրվել թեկնածու: Մի քանի բաժակից հետո հարազատներս սկսեցին այդ կատակը լրջորեն քննարկել: Ի վերջո որոշեցին, որ պետք է առաջադրվեմ: Մնում էր լուծել նյութական միջոցների հարցը: Միջոցներ կան` հայտարարեց փեսաս: Բանից պարզվում է, որ վերեւներում, ինչպես միշտ, «մտածել են այդ մասին»: Երեկ հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել` վերադարձնելու թոշակի անցնող ուսուցիչների սառեցված ավանդները:

Ճիշտ որ` չկա չարիք առանց բարիքի:

Այս գաղափարի կենացն էլ խմելուց հետո ամեն ինչ պարզ ու հստակ է դառնում: Հաջորդ երկու օրվա ընթացքում փաստաթղթերս պատրաստում եւ ներկայացնում եմ եւ… ընտրվում:

Ես քաղաքապետ եմ:

Հիմա տերը ես եմ: Դե եթե տերը ես եմ` բակլան խաշած եմ ցանում:

Երդման արարողությունը դահլիճից տեղափոխվում է քաղաքի կենտրոնական հրապարակ: Մի ձեռքս դնում եմ Սուրբ գրքին, մյուսը` նախընտրական խոստումների, այսինքն` քաղաքի զարգացման քառամյա ծրագրի վրա, որը բարձրախոսով կետ առ կետ հնչեցնում է հաղորդավարը: Յուրաքանչյուր միտք արտահայտելուց հետո ես հայտարարում եմ` երդվում եմ:

– Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ուրբաթ օրը քաղաքապետարանի դահլիճում հանդիպում քաղաքի բնակիչների հետ: Քաղաքի կյանքին վերաբերող լավագույն առաջարկները կխրախուսվեն նյութապես:

– Քաղաքապետարանի (քաղաքապետի) ստացած նյութական միջոցների, նվերների հաշվին հիմնել հատուկ ֆոնդ` տաղանդավոր երեխաներին, նյութապես կարիքավոր երեխաներին օգնելու համար:

– Երկու ամսվա ընթացքում արմատապես բարելավել քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Լրացուցիչ բացել երեք երթուղի: Պարտավորեցնել երթուղիները սպասարկող կազմակերպություններին, մասնավոր անձանց` ապահովելու ավտոբուսների աշխատանքը կիրակի եւ տոնական օրերին եւս: Տոնական օրերին քաղաքային տրանսպորտն աշխատում է անվճար:

– Վերականգնել գեղեցիկ, կոկիկ, մաքուր քաղաքի համբավը: Վերացնել քաղաքի դիտակետերի շրջապատի աղբանոցները: Հանրապետության կառավարությունում բարձրացնել Վարարակն գետի հունը մաքրելու, հենապատի կառուցումն ավարտելու` խորհրդային տարիներից գոյություն ունեցող ծրագիրը:

– Եկեղեցական տոներին հաջորդող օրերին քաղաքացիներին տրանսպորտային անվճար միջոցներ տրամադրել գերեզմանոցներ այցելելու համար:

Բարձրախոսից հնչող հաղորդավարի ձայնին խառնվեց ամբիոնի աջ մասում գտնվող հեռախոսի զանգի ձայնը: Ձեռքս մեկնեցի դեպի լսափողը: Ձեռքս կպավ հեռախոսին, վայր ընկավ: Զարթնեցի: Երազ էր: Ափսոս…

Հ.Գ. Արտասահմանից ֆինանսավորվող եւ հանրապետությունում գործող տասնյակ գրասենյակներ խորհրդատվական ծառայությունների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում: Ես ունկնդիր եմ եղել մի դասախոսության, որի ժամանակ դասախոսը 45 րոպե շարունակ մեզ բացատրում էր, որ գոմաղբը լավ պարարտանյութ է: Ախր դա մենք, մեր ապուպապերը վաղուց գիտեինք, ախր աշխարհը մեզանից է սովորել ցորեն ցանելը, ինչու չէ, նաեւ լավաշ թխելը: Բայց դասախոսության համար նա ստանում էր 6000, իսկ ես իմ վարած մաթեմատիկայի դասաժամի համար` 450 դրամ: Հիմա ինչ եմ ուզում ասել. երազի տեսքով իմ դասախոսությունը ձրի է, անվճար: Գորիսի նոր քաղաքապետը կարող է այն օգտագործել:

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21