Գորիսում նշվեց Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակը

19.06.2014 12:40
2533

Հունիսի 13-ին լրացավ հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակը: Գրական հոբելյանի առթիվ մայրաքաղաքից, Արցախից ու Հայաստանի տարբեր մարզերից գրողի ծննդավայր էին ժամանել բազմաթիվ հյուրեր՝ գրական աշխարհի ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, պաշտոնական անձինք՝ արժանին մատուցելու մեծ գրողի անվանն ու «մյուռոնի նման սրբազնագույն» գործին:

Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին Ակսել Բակունցի կիսանդրու եւ ապա՝ խաչքար-հուշաղբյուրի մոտ ծաղկեդրման եւ հարգանքի տուրքի արարողությունով, այնուհետեւ շարունակվեցին գրողի տուն-թանգարանում, որտեղ Գորիսի կրթամշակութային կառույցների համատեղ ստեղծագործական ուժերով կազմակերպվել էր ցերեկույթ:

Ա.Բակունցի տուն-թանգարանը, հանձն առնելով հոբելյանական միջոցառման կազմակերպման հիմնական պատասխանատվությունը, հոգացել էր, որ գրողի ծննդյան օրը նշվի տոնական պատշաճ մակարդակով եւ մնայուն տպավորություններ պարգեւի բակունցասերներին:

Ցերեկույթը, որ վարում էին թանգարանում գործող «Միրհավ» գրական խմբակի անդամներ Մարիամ Բարխուդարյանն ու Արուս Հայրապետյանը, բացվեց սրտառուչ ասմունքով, այնուհետեւ ողջույնի տպավորիչ խոսք ասաց տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը՝ կարեւորելով Մեծ գորիսեցուն ըստ արժանվույն մեծարելու, նրա գրական աշխարհում մշտապես լինելու անհրաժեշտությունը:

Գրողի ապրող-հարատեւող հիշատակը ոգեկոչող հոբելյանական ելույթներով հանդես եկան ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Ս.Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Ն.Ոսկանյանը, ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, ԼՂՀ գրողների միության նախագահ Վ.Հակոբյանը, Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կ.Վարդանյանը, գրողի թոռնուհին՝ Ալլա Բակունցը, ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական բաժնի պետ Արմեն Ավանեսյանը, գրականագետ Թեհմինա Մարությանը, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ա.Ծատուրյանը եւ ուրիշներ:

Ցերեկույթի ընթացքում բակունցյան ընթերցումներով, քնարական ու երաժշտական առանձին կատարումներով հանդիսականներին ներկայացան Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաները, «Միրհավ» գրական խմբակի ասմունքողները, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի երգչուհիները, Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը՝ գրական հարուստ ներշնչանքներ ու մշակութային հուզապրումներ փոխանցելով ներկաներին:

Միջոցառումը եզրափակվեց Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի պատրաստած փոքրիկ բեմականացումով, որ օրվա խճանկարի մեջ վերստեղծեց մթնաձորյան կոլորիտը՝ Բակունցի հանրածանոթ կերպարների նախնական նիստուկացով, բնաշխարհիկ հոգեբանությամբ, գունեղ միջավայրով ու լեզվամտածողությամբ:

Բակունցով, նրա գրարվեստի պայծառությամբ ու հմայքով լցված օրը համեմվեց ավանդական հյուրասիրությամբ՝ գրողի հայրենի տան գեղատեսիլ այգում կառուցված տաղավարում:

ԱՐՈՒՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12