Գտնվել է Սյունյաց թագավորության «արքայական դղյակը»

12.07.2024 11:30
1192

 

 

     Լևոն Մկրտչյան

    «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ–ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հնագետ

 

 

 

Պատմական Կապան քաղաքի՝ Սյունյաց թագավորների արքայական դղյակն այսօրվա Հայաստանում պահպանված այն եզակի և իր զուգահեռը չունեցող հուշարձան է, որը նյութապես վկայում է 9-12-րդ դդ. Հայոց ինքնիշխան պետականության գոյության, նրա աշխարհիկ իշխանությունների թողած պատմամշակութային ժառանգության մասին:

Արդեն տևական ժամանակ է, ինչ պատմական Կապան քաղաքի նույնականացման և տեղայնացման հետ կապված տարաձայնություններ կան։ Այսպես, ՀՀ  Սյունիքի մարզի Կապան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում՝ առկա է  9.1/21 ցուցիչով, «Քաղաքատեղի Կապանը», որի հասցեն նշված է՝ «Կապան-Քաջարան ճանապարհին, Ողջի գետի բարձրադիր աջ ափին»։ Նույն հասցեով է նշված՝ 9.1/1 ցուցիչն ունեցող «Ամրոց Կատարավանքը»։ Այս համատեքստում հետաքրքրություն է ստանում նաև Սյունիքի մարզի Անդոկավան գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում առկա 9.13.1/2 ցուցիչով «Ամրոց Բաղակու քարը», որը կրկին տեղորոշվում է Ողջի գետի ափին։

2020 թվականից սկսած՝ ՀՀ գիտության կոմիտեի 21T6A175 «Պատմական Արցախի և արևելյան Սյունիքի ամրոցները և ամրաշինական համակարգը» գիտական թեմայի շրջանակում՝ հատկապես առանձին ուսումնասիրվել է Կապանի տարածաշրջանը՝ նպատակ ունենալով ի մի բերել մատենագիտական, արխիվային և հուշարձանների ցանկում առկա տվյալները և դաշտային աշխատանքներով կատարել դրանց նույնականացում ու տեղայնացում։  Աշխատանքային թիմին հաջողվեց ուսումնասիրել Ողջի գետի գրեթե ողջ հովիտը, որտեղ պետք է տարածվեին Սյունիքի թագավորության Կապան մայրաքաղաքի պաշտպանական համակարգը։ Այդ ուսումնասիրություններով պարզ դարձավ, որ մատենագիտական և հուշարձանների ցանկից հայտնի որոշ ամրոցներ (Շլորուտ, Զևա, Կկոց քար) առայժմ չեն նույնականացվում որևէ հուշարձանի հետ։ Եվ ահա այս աշխատանքների շրջանակում մեզ հաջողվեց նույնականացնել միջնադարյան Կապան մայրաքաղաքը, որին տարբեր անվանումներով են նշել և ցուցակագրել, ինչպես նշվեց վերը։

Միջնաբերդը գտնվում է ներկայիս Կապան մարզկենտրոնից 9,0 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ ափին, Ողջի ու Ջրախոր գետերի միախառնման վայրում, մոտ 7-10 մ  բարձրությամբ կլորավուն բլրին: Այն տեղակայված է Բաղաբերդ ամրոցից 1,3 կմ արևմուտք, Բաղակու քար ամրոցից՝ 1,8 կմ հյուսիս՝ գտնվելով դրանց հետ տեսողական կապի մեջ։ Բլուրը հարավից ու մասամբ արևելքից եզերվում է ձեռակերտ փորված խորը խանդակով: Միջնաբերդը զբաղեցնում է բլրակի հարթեցված գագաթը, որի հյուսիսարևելյան եզրին պահպանվել են արքայական ապարանքի (պալատի) ավերակները: Ապարանքն ուղղանկյուն, մեծ մոնումենտալ,  բազմասենյականոց  շինություն է՝ կառուցված ճեղքած քարերով՝ կրաշաղախով: Ներսի ու դրսի բոլոր ճակատները սվաղված են եղել կրածեփով: Կառույցի պատերը կանգուն են՝ տեղ-տեղ մինչև 3,5 մ բարձրությամբ, ծածկը բացակայում է, բայց նկատվում է դեպի կիսաշրջան թաղը տանող հանգույցը: Երևում է, որ մուտքերի ու պատուհանների եզրաքարերը սրբատաշ էին: Ապարանքը հատակագծում ուղղանկյուն է, մոտ 25x30 մ չափերով, որի հյուսիսային ծավալը զբաղեցնում է շինության ամբողջ լայնքով դրված երկար թաղակապ դահլիճ-ընդունարանը: Դահլիճին հարավից կցված են չորս երկարավուն սենյակ, որոնց միջնամասով գնում է ապարանքի հարավային ճակատը դահլիճին և երկու կողմի սենյակներին կապող երկար միջանցքը: Հարավային ճակատում միջանցքի մուտքը կազմակերպված է լայն, բարձր, կամարակապ դարպասի տեսքով: Միջնաբերդի հարավային ճակատի դիմաց բացվում է ընդարձակ, բաց բակ-հրապարակը: Միջնաբերդի ապարանքը և բաց բակը վերցված են գագաթնագծի ընդհանուր պարսպապատի մեջ:

Ապարանքն ունեցել է նաև երկրորդ պարսպագիծը, որը ներառնում է միջնաբերդի հարավային ու արևելյան լանջերը և միանում է գագաթնագծի պարսպին՝ հյուսիսային կողմում: Այստեղ պարսպի պահպանված բարձրությունը 4,0 մ-ից ավելի է, լայնությունը՝ 2,0 մ: Պարիսպները շարված են միջին չափսի քարերով և կրաշաղախով: Երկու պարսպագծի միջնամասը խիտ կառուցապատված է: Երկրորդ՝ ստորին պարսպագծի հարավային անկյունում, խանդակի եզրին կանգուն են մնացել մի փոքր, գողտրիկ, միանավ եկեղեցու պատերը: Եկեղեցու թաղակապ ծածկը փլուզված է, բայց երևում են արևմտյան ճակատի միակ  մուտքը և ուղղանկյուն խորանը: Եկեղեցու հարավային ճակատի դիմաց եղել է արքայական գերեզմանոց-տապանատունը: Այստեղ տապանաքարերը ծածկված են հողով ու բուսականությամբ, բայց պահպանվել է, ինչ-որ մի բարձր, փոքրածավալ շինության, հնարավոր է՝ փլուզված մահարձանից մնացած շինաքարերի քարակույտը:

Բլրի արևելյան ստորոտից դեպի դղյակի բաց բակն է բարձրանում երկու կողմերից պատաշարերով եզերված մոտ 2,5-3,0  մ լայնությամբ «արքայական» ճանապարհը: Ճանապարհի ու ստորին և վերին պարիսպների հատույթում նկատվում են երբեմնի դարպասների հետքեր:

Սյունյաց թագավորության Կապան մայրաքաղաքի արքայական դղյակի կառուցման ժամանակը հայտնի չէ: Հայտնի է  թուրք-սելջուկների կողմից գրավման ու ավերման տարեթիվը՝ 1103 թ.: Հետագայում արքաների նստոցը, հավանաբար, տեղափոխվում է Բաղաբերդ՝ առավել անմատչելի ու ապահով տեղ, իսկ ավերված միջնաբերդն էլ չի վերականգնվում: Գտնվելով բնակավայրերից դուրս, բլրի վրա և ամբողջովին պատված լինելով փլատակներով ու անտառով, հուշարձանը գրեթե չի ունեցել կորուստներ՝ պայմանավորված հետագա մարդկային գործունեությամբ:

Հուշարձանախմբի այսօրվա վիճակը ծանր է: Այն ամբողջովին պատված է խիտ, գրեթե անանցանելի անտառով ու մացառուտներով: Շինություններն ու  պարիսպները ծածկված են բուսականությամբ այնպես, որ մեր խմբի կատարած բազմաթիվ օդալուսանկարահանումներում երևում է միայն ապարանքի մի պատառիկ: Մացառուտների խտությունը  թույլ չի տալիս չափագրել ու լուսանկարել շինությունները: Դղյակի բաց բակն այնպես է պատված մոշուտներով, որ այնտեղ հնարավոր չէ մուտք գործել:

Հաշվի առնելով հուշարձանի եզակիությունը, հայկական աշխարհիկ ինքնիշխան պետականության պատմական աղբյուրագիտական հիմքերի բացահայտման կարևորությունը և զբոսաշրջության գրավիչ օբյեկտ դառնալու հեռանկարը՝ չափազանց անհրաժեշտ են այստեղ իրականացնել պարբերական հնագիտական ուսումնասիրություններ։

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10