Գյուղացու եկամուտների կայունացում, ոլորտում ռիսկերի կառավարում. ինչ արդյունք է տվել գյուղապահովագրության ծրագիրը

19.07.2022 10:40
776

Հայաստանում արդեն 3 տարի իրականացվող՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի շահառուների թիվը տարեցտարի ավելանում է. այս տարի արդեն իսկ վաճառվել է 5091 ապահովագրական պայմանագիր՝ շուրջ 6444 հա-ի համար: Առավել շատ ապահովագրվող մշակաբույսը հացահատիկն է:  «Արմենպրես»-ը ծրագրի, դրա արդյունքների մասին զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանի հետ:

«Գյուղատնտեսության ապահովագրությունը ոլորտի աջակցության ծրագրերի շարքում կարևորագույններից է: Երկար տարիներ սպասում էինք դրա իրականացմանը, սակայն չէր հաջողվում: Բայց 2019 թվականին կառավարության որոշմամբ հաստատվեց պիլոտային ծրագիրը, և 2020-ից տրվեց ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է արդեն 3 տարի, գտնվում է դեռևս սաղմնային փուլում, սակայն տարեցտարի արդյունքները, պայմանագրերի, հեկտարների  թիվն աճում է»,-ասաց Փանոսյանը:

Նա նշեց՝ սա նոր մշակույթ է ոլորտում, ամեն ինչ անում են, որ պրոդուկտը կայանա, և հետագայում կարողանան հիմնական ապահովագրության ծրագիրն ունենալ: «Բոլոր երկրներում այս ծրագիրը միտված է գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանը և գյուղացիական տնտեսավարողների եկամուտների կայունացմանը, մեր դեպքում նույնպես: Եվ սա շատ կարևոր է գյուղատնտեսության հետագա զարգացման համար»,-նշեց Փանոսյանը:

Ծրագիրը սկսվել է երկու մշակաբույսի ապահովագրությամբ: Արդեն իսկ իրականացվում է շուրջ 13 մշակաբույսի ապահովագրություն` խաղող, ծիրան, դեղձ, ցորեն, գարի, վարսակ, սալոր, կարտոֆիլ, բալ,  կեռաս,  ձմերուկ, սեխ, խնձոր: Եթե նախկինում ապահովագրություն իրականացվում էր հետևյալ ռիսկերից՝ կարկուտ, հրդեհ, գարնանային ցրտահարություն, այս տարի ավելացել է ևս մեկ ռիսկի ապահովագրությունը՝ երաշտ:

Կառավարությունը գերմանական KfW-ի հետ համատեղ սուբսիդավորում է ապահովագրավճարի մինչև 60 տոկոսը, այսինքն՝ կախված ռիսկից ապահովագրավճարի սուբսիդավորման չափը տարբեր է: Օրինակ, գարնանային ցրտահարություն և երաշտ ռիսկի ապահովագրվաճարը սուբսիդավորվում է 60 տոկոս, իսկ կարկուտ և հրդեհ ռիսկը՝ 50 տոկոսով:

Այս տարի ծրագրում ևս մեկ լավարկում է կատարվել: «Եթե սկզբում սահմանված ապահովագրական գումարի մեծությունը հիմնականում տվյալ մշակաբույսի ծախսի չափն էր փակում՝ մոտ 20 տոկոս ավել գումարով, ապա հիմա ապահովագրական գումարների սանդղակը հասել է մինչև 6-ի: Եվ շատ մշակաբույսերի դեպքում ապահովագրական գումարը ներառում է ամբողջական բերքի ապահովագրության չափը: Մենք մշտապես ահազանգ էինք ունենում ֆերմերներից, որ ավելի լավ կլինի անցնել բերքի ապահովագրության, թեկուզ ապահովագրական գումարի չափը մեծանա: Եվ այդ ազդակները հաշվի առնելով՝ ծրագրում լավարկումներ կատարվեցին, ու 2023 թվականին նաև դա դիտարկվեց, և ապահովագրական գումարների սանդղակները հասցվեցին մինչև 6-ի»,-ասաց Փանոսյանը:

Դիտարկելով 3 տարվա արդյունքային ցուցանիշները՝ նա նկատում է, որ տարեցտարի աճ է արձանագրվում: 2020 թվականին վաճառվել է շուրջ 1546 ապահովագրական պայմանագիր՝ 2345 հա-ի համար, 2021-ին՝ շուրջ 4300 պայմանագիր՝ 1500 հա-ի համար, 2022-ին վաճառվել է 5091 պայմանագիր՝ շուրջ 6444 հա-ի համար:

«Տարեցտարի և պայմանագրերի քանակը, և հեկտարներն ավելանում են: Տնտեսավարողները հիմնականում օգտվում են համակցված ռիսկերի ապահովագրությունից: Ըստ ծրագրի՝ եթե մի մշակաբույսը միանգամից 2 ռիսկից ես ապահովագրում, ապա 10 տոկոս հավելյալ ապահովագրավճարի զեղչ է տեղի ունենում: Շատերն օգտվում են այս արտոնությունից, այսինքն՝ ծրագրի այդ գործիքը սկսում է աշխատել»,-ասաց Փանոսյանը:

Ամենաշատը վաճառվել են հացահատիկի ապահովագրական պայմանագրերը: Փանոսյանը դա պայմանավորում է հացահատիկի ցանքատարածությունների շատ լինելով, նաև համեմատաբար մատչելի ապահովագրվաճարներով: Այնուհետև շատ են վաճառվել ծիրանի, կարտոֆիլի, խաղողի ապահովագրության պայմանագրերը: Պայմանագրերի թվով առաջին տեղում Լոռու մարզն է, իսկ հեկտարների թվով՝ Շիրակը: Բավականին ակտիվ են նաև Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերը, համեմատաբար պասիվ են Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորը:

«Ցուցանիշները ցույց են տալիս են, որ պայմանագրերի թիվը տարեցտարի աճում է: Նշանակում է, որ գյուղացին գոհ է: Նույնիսկ, երբ մենք գնացել, մոնիթորինգ ենք արել, նկատել ենք, որ գյուղացիները գոհ են պրոդուկտից: Եթե նույնիսկ ծրագրի ընթացքում էլ մարզպետարանից կամ համայնքից ազդակ ենք ստանում, ապա ծրագիրը կամ պայմանագիրը լավարկվում է, արագ արձագանք է տրվում»,-վստահեցրեց Փանոսյանը:

Ապահովագրական պայմանագրեր գնելու համար կան հստակ սահմանված ժամկետներ: Ամեն մշակաբույսի դեպքում, կախված դրա վեգետացիոն գործընթացից, ժամկետը տարբեր է լինում: Այս տարի մայիսի 31-ին արդեն ավարտվել է բոլոր ապահովագրական պայմանագրերի վաճառքը: Հիմա սկսվում է արդեն փոխհատուցումների ժամանակահատվածը: Բերքահավաքից առաջ վնասի գնահատման վերջնական փուլն է, որից հետո արդեն հատուցումները տրվում են: Օրինակ, ծիրանի հատուցումներն արդեն ավարտման փուլում են: Ցորենի մասով հատուցումներն ընթացքի մեջ են: Փանոսյանը վստահեցնում է, որ պայմանագրեր կնքելու ժամկետների մասին պատշաճ կերպով տեղեկացնում են հանրությանը: Ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն, «Սիլ ինշուրանս»-ը և «Ինգո Արմենիա»-ն:

Ֆերմեր Միքայել Պետրոսյանը ծրագրի շահառու է, ապահովագրել է Արմավիրի մարզի Շենավան գյուղում 5 հա ծիրանի այգին՝ կարկուտ և գարնանային ցրտահարություն ռիսկից: «Շատ դաշտեր ենք գնել, այգիներ ենք հիմնել, և տարիներ են եղել՝ 2015-ը, 2016-ը, երբ կարկուտը բերքը 100 տոկոսով փչացրել է, չենք կարողացել անգամ 1 հատ արտահանել: Եվ ոչ մի փոխհատուցում չենք ստացել: Այս ապահովագրությունը, իհարկե, ոչ 100 տոկոսի չափով, սակայն ծախսերը գոնե փակում է»,-ասաց ֆերմերը՝ հավելելով, որ պետությունը սուբսիդավորում է ապահովագրական վճարի 60 տոկոսը:

Այս տարի գարնանը ապահովագրված երկու դաշտի բերք ցրտահարվել էր, Պետրոսյանի խոսքով՝ ապահովագրական ընկերությունից եկել են, բերքահավաքից առաջ գնահատել, փոխհատուցում տրամադրել: Սակայն ֆերմերը կցանկանար, որ փոխհատուցվող գումարի չափն ավելի մեծ լինի:  Այնուամենայնիվ, նա ծրագրից գոհ է: «Շատ լավ ծրագիր է: Այս ծրագրով մարդկանց հոգսերը բավականին թեթևացել են»,-ասաց նա:

Ֆերմերը ունի նաև դեղձի, խաղողի այգիներ, որոնք ևս հաջորդ տարի ապահոհագրելու ցանկություն ունի: «Չենք ապահովագրել, մտածում էինք՝ չի արդարացնի: Սակայն այս տարի որոշ չափով զգում ենք, որ չենք տուժել, ավելի շատ օգտվել ենք այս ծրագրից: Միայն թե պայմանները մի փոքր բարելավեն, փոխհատուցվող գումարն այնքան լինի, որ փոխհատուցեն ոչ միայն ծախսերը, այլ գոնե բերքի 50 տոկոսի չափն էլ»,-ասաց ֆերմերը:

Աննա Գրիգորյան

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48