Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Սփյուռքի մոտ 600 ներկայացուցիչ է մասնակցում

29.10.2022 22:25
942

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը Երևան է բերել ավելի քան 50 երկրի 600 մասնակցի: Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու համար երեք օր քննարկվելու է, թե ինչպես Սփյուռքի ներուժն օգտագործելով ստեղծել նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ գործակցություն: Ոլորտները տարբեր են՝ ազգային անվտանգությունից կրթություն ու առողջապահություն, տնտեսությունից մինչև հայրենադարձություն: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է բացատրում, թե ինչու նախկինում այս մեխանիզմը ամբողջությամբ չի գործել:

Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Անցյալում էսպիսի մի պայմանավորվածություն է եղել՝ լուռ պայմանավորվածություն, որ դուք մի քիչ փող եք տալիս մեզ, հիմնականում որպես բարերար, բարեգործություն, աչք եք փակում ամեն ինչին, Հայաստանի կործանմանը, Հայաստանի գահավիժմանը, մեր թուլացմանը և ապագա նաև պարտությունների պայմանների ստեղծմանը, մենք էլ ձեզ մեդալներ ենք բաժանում ու ձեզ գովաբանում ենք ու ասում ենք՝ ամեն ինչ շատ լավ է, ու մեզ լավ ենք զգում և հետո հասանք էն կետին, որ հասանք: 

Հայաստան-Սփյուռք կապերն այժմ փոխակերպման փուլում են՝ համոզված է ԱՄՆ Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Աննա Օհանյանը, հիշեցնում՝ այդ հարաբերությունները հիմնականում ձևավորվել են սառը պատերազմի ընթացքում, երբ Հայաստանն անկախ պետություն չէր, և այդ իրողությունները հաշվի առնելով են կողմերը հաստատել իրենց գործառույթները:

Աննա Օհանյան (Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր) - Բայց հիմա քանի որ աշխարհը առաջ է շարժվում, ռիսկերով և հնարավորություններով հանդերձ՝ ստրատեգիկ համակարգ է անհրաժեշտ ստեղծել: Ամենադժվար բանն է մեխանիզմ ստեղծել, որ Սփյուռքում ցանկացած հայ, հատկապես եթե հայերեն չի խոսում, կարողանա մեխանիզմը գտնել՝ պրոֆեսիոնալ առումով կապվելու Հայաստանի հետ: 

Ակնկալվում է, որ համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները պետք է սահմանեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճանապարհային քարտեզ, որի միջոցով Հայաստանը կարող է գործակցել Սփյուռքի հետ: Ներկայի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողության պայմաններում այստեղ առանձնակի կարևոր է դառնում Հայաստանի անվտանգության հարցը:

Հրաչյա Արզումանյան (քաղաքական գիտությունների դոկտոր) - Մենք ունենք լավագույն մասնագետներ անվտանգության ոլորտում, որ 30 տարվա ընթացքում չէին ներգրավվում էդ աշխատանքների մեջ: Հիմա գալիս է էն ժամանակը, երբ մենք ուրիշ ելք չունենք, մենք պիտի կենտրոնացնենք մեր ամբողջ ներուժը նաև անվտանգության ոլորտում, որ կարողանանք կառուցել նման համակարգ: 

Սփյուռքում մեծ հնարավորություններ կան, և լավ աշխատելու դեպքում հաջողությունները սպասվածից շատ կարող են լինել՝ ասում է գագաթնաժողովին մասնակցելու եկած՝ Ֆրանսիայի Վիենի փոխքաղաքապետը: Լևոն Սաքունցի խոսքով՝ առաջնային է նաև համահայկական ռեսուրսի ճիշտ հաշվարկումն ու համակարգված աշխատանքը.

Լևոն Սաքունց (Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ) - էն լավ սինքրոնը «Ցանկացած պետությունում ունենք մեկ դեսպան, երևի 1-2 կամ 3 հյուպատոս, բայց նաև ունենք հազարավոր և հարյուր հազարավոր փոքրիկ դեսպաններ: Այդ փոքրիկ դեսպանները կարող են պասիվ լինել, չգործել, բայց նրանց հետ ճիշտ աշխատելով՝ մենք կարող ենք այդ դեսպաններին սարքել մեծ դեսպաններ և ունենալ աշխարհում մի քանի միլիոն Հայաստանի դեսպան: 

Գագաթնաժողովին նախատեսված է 10 պանելային քննարկում, 15 նիստ և երկու առանձին հանդիպում ազատ ձևաչափով: Հաստատված առաջարկները, որոշումներն ու արդյունքները համահայկական օրակարգում նոր մոտեցումներ մշակելու հիմք են դառնալու:

1lurer.am

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56