Հանքարդյունաբերական ձեռնարկությունների արհմիությունների դերը պիտի վերանայել

17.07.2015 14:36
2642

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացվում է «Հանքարդյունաբերության աշխատավորների նորաստեղծ միության կարողությունների բարձրացում» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել մշտական հանդիպումներ հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների հետ, ովքեր անդամագրվել են հկ-ին: Հանդիպումները տեղի կունենան Ագարակ, Քաջարան եւ Կապան քաղաքներում: Այդ ընթացքում աշխատավորներին կներկայացվեն նրանց իրավունքներն ըստ ՀՀ սահմանադրության եւ աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաեւ միջազգային նորմերի: Աշխատավորները կարող են ներկայացնել իրենց հիմնախնդիրները եւ հուզող հետեւյալ հարցերը՝ աշխատավորի փոխհարաբերությունները, այդ թվում պայմանագրային, աշխատատուի հետ, աշխատավորի աշխատանքային անվտանգության եւ սոցիալական փաթեթի լիարժեք ապահովում:

«Նախնական ուսումնասիրության ժամանակ մասնագետները եկան եզրակացության, որ աշխատավորներն իրավական խորհրդատվության եւ աջակցության լուրջ կարիք ունեն: Իրավունքի չիմացությունն աշխատավորների շրջանում առաջացնում է հուսահատության եւ անպաշտպանության մթնոլորտ: Իսկ մեր հանդիպումներից, քննարկումներից եւ խորհրդատվություններից հետո նկատվում են վստահության նշաններ: Մեր երկրում ամենամեծ թերություններից մեկն էլ բնակչության իրավագիտակցության ցածր մակարդակն է, որը, հավաստիացնում եմ, շատ դեպքերում բնավ կապ չունի մարդու ինտելեկտի հետ», - նշեց հկ-ի նախագահ Արթուր Ղազարյանը:

«Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն անդամագրված աշխատավորները հնարավորություն ունեն հարցերի կամ խնդիրների դեպքում դիմել կազմակերպության իրավաբաններին խորհրդատվություն ստանալու եւ հետագա գործընթացները, ընդհուպ մինչեւ դատական ատյան հասնելը, իրականացնելու ակնկալիքով ու միայն անվճար հիմունքներով:

2014թ.-ից գործող հկ-ն այս ընթացքում բավականաչափ հարցերի լուծում է կարողացել տալ՝ հանքարդյունաբերության աշխատավորի անվտանգության մակարդակի բարձրացման հարցերից մինչեւ աշխատանքային պայմանների բարելավում: «Հկ-ի անդամի անունը գաղտնի ենք պահում, քանի որ վտանգ կա, որ մեզ դիմելու համար նրան կարող են ազատել աշխատանքից: Մենք դեռեւս չենք հասել այն մակարդակին, որ ընկերության ղեկավարությունը նորմալ համարի իր աշխատավորի՝ սեփական շահերը պաշտպանելու համար այլընտրանքային կազմակերպության դիմելը», - նշեց հկ նախագահը:

Ա.Ղազարյանի տեղեկացմամբ՝ 2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմակերպությունը կունենա մոտավորապես 1000 անդամ, իսկ 2016թ. կունենա 300-400 անդամավճարով անդամ: Ի դեպ, ծրագրի նպատակներից է անդամավճար մուծելու գործընթացի կազմակերպումը, որ կլինի կամավոր հիմունքներով: «Իհարկե, կազմակերպությունը շարունակելու է անվճար գործունեությունը, իսկ այն մարդիկ, ովքեր կցանկանան ավելի ծավալուն խորհրդատվություն ստանալ, քան նախատեսվում է անվճարի դեպքում, չնչին անդամավճար ներդնելով, կստանան իրավական ծառայությունների մի փաթեթ, որի մեջ է մտնում խորհրդատվությունից մինչեւ դատական գործընթաց: Այդ հարաբերություններն ամրագրված են լինելու պայմանագրով: Ծառայությունները մատուցելու են կազմակերպության իրավաբանները եւ փաստաբաններն ըստ ծառայության տիպի», - տեղեկացրեց Ա.Ղազարյանը:

Կազմակերպության նախագահը նախեւառաջ ձեռքբերում համարեց հկ-ի ստեղծումը, այնուհետեւ այն փաստը, որ տարեցտարի ավելանում է անդամների թիվը, որ նշանակում է՝ իրենց վստահում են: Սա հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակներին իրազեկել իրենց իրավունքների մասին, լուծել նրանց հուզող հարցերը եւ, ամենակարեւորը, բարձրացնել աշխատավորների իրավագիտակցության մակարդակը:

Ճիշտ է, հանքարդյունաբերական ձեռնարկություններում գործում են արհմիություններ, բայց դրանք հիմնականում զբաղվում են աշխատավորներին տարբեր առիթներով նյութական օժանդակություն տրամադրելով եւ ոչ նրանց իրավունքների պաշտպանությամբ: Կազմակերպության նպատակներից է նաեւ նպաստել արհմիությունների մակարդակի առավել զարգացմանը՝ փոխադարձ հանդիպումների ընթացքում ներկայացնելով առաջավոր երկրներում գործող արհմիությունների դերակատարությունը: Իհարկե, դա տարիների աշխատանքի արդյունք է, որ շատ հաճախ արյունալի բախումների հետեւանքով է կայացել: «Մեզանում «արյունալի» բախումներ չեն արձանագրվում, փոխարենը, եթե կարելի է այդպես ասել, կոշտ-կոպիտ վերաբերմունքի են արժանանում այն այլընտրանքային կազմակերպությունները, որոնք փորձում են պաշտպանել աշխատավորների շահերն ավելի լավ, քան ներկայիս արհմիությունները», - հավելեց Ա.Ղազարյանը:

Կազմակերպությունն ունի վեց աշխատող՝ իրավաբաններ եւ փաստաբաններ, ֆինանսավորվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից՝ մինչեւ ծրագրի հերթական փուլի ավարտը, որ կլինի 2015թ. դեկտեմբերին:

Եթե փորձենք ամփոփել այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքների արդյունքները, ապա կարձանագրենք փաստը, որ մեկ աշխատավորի խնդիրը լուծելով բազում աշխատավորների հարցը նույնպես լուծում է ստանում: Ճիշտ է, լինում են նաեւ միայն տվյալ անհատին վերաբերող հարցեր, բայց դրանք չեն գերակշռում: Երբեմն պատահում է, որ աշխատավորի բարձրացած խնդիրը չհիմնավորված է լինում, եւ, բնական է, ընթացք չի ստանում:

Հարցն ուսումնասիրելուց հետո դիմում են ձեռնարկության ղեկավարությանը, փորձում լուծում գտնել, իսկ եթե ցանկալի արդյունք չեն ստանում, հասնում են մինչեւ դատարան:

«Հանքարդյունաբերության աշխատավորների նորաստեղծ միության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակներում մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, եւ մինչեւ ծրագրի ավարտը կիրականացվի օրենսդրական փոփոխությունների գործընթաց:

Աշխատավորների շահերից ելնելով՝ շահառու տարածքներում նախատեսվում է կազմակերպել հանրային քննարկումներ, որոնց ավարտից հետո օրենսդրական փոփոխությունների փաթեթը կքննարկվի փորձագետների հետ, եւ կկազմվեն եզրակացություններ ու առաջարկություններ: Այնուհետեւ նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների առաջարկը ներկայացնել համապատասխան պետական մարմինների ուսումնասիրության, որից հետո՝ ՀՀ ազգային ժողովի քննարկման:

Ի դեպ, ծրագրի շարունակականության դեպքում, բացի հանքարդյունաբերությունից, գործունեությունում կընդգրկվեն նաեւ այլ ոլորտի աշխատավորները:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08