ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին առաքելության տեղակայման հարցի քննարկմանը․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

02.08.2023 15:19
668

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը․ Կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույն օգուտով գործի դնել կազմակերպության լայն հնարավորությունները։ Մենք դեռևս ակնկալում ենք Երևանից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ», - ասել է Աղասանդյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում համոզված են, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»։

«Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», - հավելել է պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում է ցանկացած խնդիր։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ: Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների հիման վրա, կողմերի փոխադարձ հարգանքը, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու նրանց պատրաստակամությունը։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել այս դժվարին գործընթացում Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի առանցքային միջնորդական դերը», - հավելել է Աղասանդյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22