Հարցերը լուծում են բանակցելով, ոչ թե դեմարշով․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի բացակայության մասին

23.11.2023 21:42
716

Բելառուսի առաջնորդը հայտարարել է, որ միշտ էլ կարող են հարցեր առաջանալ, բայց դրանք պետք է քննարկել:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել խնդրահարույց հարցերը լուծել բանակցություններով, ոչ թե դեմարշներով: Նա այդ մասին ասել է` մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ղեկավարության և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը:

Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկում կայացած գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են նաև Կովկասում սիրող իրավիճակը և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշ դժգոհությունները:

«Մենք եզրահանգեցինք, որ խնդրահարույց հարցեր միշտ են եղել և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք լուծել դրանք, ապա պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե դեմարշներ անել առանց պատճառի», - ասել է նա։

Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպումներն անցկացվում են հենց նրա համար, որ քննարկեն բոլոր սուր հարցերը և լուծումներ գտնեն։

«Իսկ կոնֆլիկտային իրավիճակ կարող են ստեղծել միայն մեկօրյա քաղաքական գործիչները` նվեր անելով նրանց, ովքեր շահագրգռված չեն ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ամրապնդմամբ։ Դա անպատասխանատու և անհեռատես քայլ է», - նշել Է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը համոզված է, որ անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ–ն ի վիճակի է հաղթահարել բոլոր դժվարությունները իր պատասխանատվության գոտում։

«Եվ ենք դա անում ենք, թեկուզ ոչ ամբողջ ծավալով, բայց շատ բան ենք անում, հատկապես վերջին ժամանակաշրջանում»,– հավելել է նա։

Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ հայ գործընկերները ներկա կլինեն առաջիկայում Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառումներին։

Անդրադառնալով նիստի օրակարգին՝ Լուկաշենկոն նշել է, որ պետությունների ղեկավարները նեղ ձևաչափով քննարկել են գլոբալ անվտանգության խնդիրները: Քննարկվել են նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող տարածաշրջաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը վերաբերող հարցեր:

«Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամները նշեցին, որ ներկայիս միջազգային իրավիճակը բնութագրվում է առճակատման և բևեռացման բարձր աստիճանով, մենք պետք է համախմբենք ջանքերը, ամրապնդենք մեր կազմակերպությունը` որպես եվրասիական տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևոր գործոն», – ասել է Բելառուսի ղեկավարը:

Նա նաև հայտնել է, որ կազմակերպության կարգի համաձայն ՝ ՀԱՊԿ-ի նախագահությունը 2024 թվականի հունվարի 1-ից կանցնի Ղազախստանին։

armeniasputnik.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01