Հայաստանում գիտական արշավախումբը հայտնաբերել է խաղողի 160 սորտ

12.11.2018 16:20
1236

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գիտական արշավախումբն ուսումնասիրել է խաղողի սորտերը և հայտնաբերել կորած համարվող կամ մինչ այժմ անհայտ 160 սորտ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի փոխտնօրեն Ֆրունզ Հարությունյանը նշեց, որ արշավախումբն այցելություններ է իրականացրել Արարատի, Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզեր:  Ուսումնասիրությունների նպատակն է ապահովել խաղողի կենսաբազմազանության պահպանումը:

«Ուսումնասիրությունների ընթացքում մեր կողմից առանձնացրել ենք սորտեր, որոնց մի մասը մինչ այժմ բացարձակապես անհայտ է եղել, նոր է նկարագրվում, մի մասն էլ ժամանակին ունեցել ենք, սակայն տարբեր պատճառներով կորցրել ենք: Այդ սորտերը կհավաքագրվեն ազգային կոլեկցիոն այգում և կպահպանվեն, հետագայում ներուժը կհստակեցվի գինեգործության ոլորտի համար»,-ասաց Ֆրունզ Հարությունյանը: Նրա խոսքով՝ հայտնաբերված սորտերից մի քանիսը յուրահատուկ հատկություններ ունեն: Հայտնաբերված սորտերից երկուսն ունեն ներկված պտղամիս, իսկ գինեգործները կարիք ունեն բարձրարժեք սևապտուղ սորտերի: Արդեն մասնավորի մոտ փորձարկում է արվում:

Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մելյանը նշեց, որ Հայաստանը շատ հարուստ է խաղողի սորտերով:

«Նախկինում մեծ աշխատանք է տարվել այդ սորտերի հայտնաբերման ուսումնասիրման, կենտրոնացման ուղղությամբ: Մինչև 1992 թվականը կար կոլեկցիոն այգի, որն ընդգրկում էր մոտ 900 սորտ, սակայն հետագայում այն սեփականաշնորհվեց և ոչնչացվեց: 2016 թվականին ստեղծեցինք նոր կոլեկցիոն այգի, որտեղ ընդգրկված է մոտ 300 սորտ: Այս վերջին ուսումնասիրությունների արդյունքում նոր սորտեր հայտնաբերվեցին, ինչը շատ կարևոր է: Մենք պարտավոր ենք այդ սորտերը պահպանել և փոխանցել հաջորդ սերնդին»,-ասաց Գագիկ Մելյանը:

 ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենետիկայի ևիմունաբանության խմբի ղեկավար, ԵՊՀ Գենետիկայի բջջաբանության ամբիոնի դասախոսՔրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբը, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում՝ խաղողի հայկական սորտերի գենոֆոնդի մանրակրկիտ ուսումնասիրություն:

«Աշխատանքների արդյունքում արդեն կոլեկցիոն այգում գտնվող բոլոր սորտերը գենոտիպավորվել են, յուրաքանչյուր սորտ ունի իր գենետիկական անձնագիրը: Աշխատելով Գերմանիայում՝ հնարավորություն կար ծանոթանալու եվրոպական տվյալների, և մենք կատարեցինք սորտերի նույնականացում»,-ասաց Քրիստինե Մարգարյանը:

Խաղողի սորտերի ուսումնասիրությունները կլինեն շարունակական: Նախատեսվում է ստեղծել խաղողի սորտերի տեղեկատվական բազա, ինչը կցված է լինելու եվրոպական բազային:

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Մենք սրանով կարող ենք բարձրացնել մեր սորտերի, խաղողագործության ճանաչելիությունը: Կային դեպքեր, երբ մեր հայկական սորտերի բնօրրանը եվրոպական բազայում նշված էր Ադրբեջան: Մեր ստեղծած տվյալների բազան թույլ կտա լուծել նաև այդ խնդիրը, և մեր սորտերի դիմաց պետք է նշվի՝ Հայաստան»,-ավելացրեց Քրիստինե Մարգարյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40