ՀՀ դպրոցներում թմրամիջոցների տարածվածությունը պարզելու համար հետազոտություն կանցկացվի

22.12.2023 11:38
605

Քանի դեռ հետազոտություն չի անցկացվել, ու հայտնի չէ, թե թմրամիջոց օգտագործող դեռահասների թիվը ինչ ծավալների է հասել Հայաստանում, փորձագետը մի քանի խորհուրդ է տալիս ծնողներին։

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը նախատեսում է հաջորդ տարվանից հանրապետության դպրոցներում 16 տարեկանների շրջանում թմրամիջոցների տարածվածությունը պարզելու համար ԷՍՊԱԴ (European School Survey Project on Alcohol and Other Drugs) հետազոտություն անցկացնել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։

«Դա միջազգային կառույցների կողմից առաջարկվող հստակ մշակված և ԵՄ երկրներում փորձված մեթոդաբանությամբ իրականացվող անանուն հարցում է դպրոցներում։ Հարցման արդյունքներով մենք կունենաք տեղեկություն 16 տարեկան սովորողների շրջանում թմրամիջոցների տարածվածության վերաբերյալ։ Վիճակագրական տվյալների համար կկարողանանք հղում անել այդ թվերին»,– ասաց Նազինյանը` վստահեցնելով, որ այդպիսի հետազոտությունը հնարավորինս օբյեկտիվ տեղեկություններ է տալիս։

Նրա խոսքով` հետազոտությունը ծրագրում են իրականացնել Թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի եվրոպական կենտրոնի, տեղի հասարակական կազմակերպությունների, առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների հետ համագործակցելով։

Անդրադառնալով դեռահասների կողմից թմրանյութեր օգտագործելու դեպքերին` Նազինյանը նշեց, որ թեև իրենք չունեն վիճակագրական տվյալներ, բայց նման դեպքերը քիչ չեն։

«Ցավոք, մեզ դիմում են այն ժամանակ, երբ արդեն անձի մոտ ձևավորվել է կախվածության համախտանիշ։ Շատ ենք լսում, որ օգնության ակնկալիքով դիմում են հոգեբանների։ Ավելի քան վստահ եմ, որ դեռահասների շրջանում տարածված են թմրամիջոցները, ուղղակի մեզ չեն դիմում կամ մեր տեսադաշտում չեն հայտնվում, որովհետև կախվածության համախտանիշ դեռևս ձևավորված չէ»,–ասաց Նազինյանը։

Նրա խոսքով` այս տարի կենտրոն են բերվել 16 տարեկան 2 աղջիկներ, որոնց մոտ արդեն ձևավորված է եղել կախվածություն։ Աղջիկներն օգտագործել են Հայաստանում վերջերս լայնորեն տարածված մեթամֆիտամին տեսակի թմրամիջոց, որը պատկանում է հոգեխթանիչ խմբին և պահանջարկ ունի հատկապես երիտասարդների շրջանում։ Ի տարբերություն օփիոիդների` հոգեխթանիչները պաթոլոգիկ կերպով ակտիվացնում են կենտրոնական նյարդային համակարգը։ Հոգեխթանիչ թմրամիջոցները կարող են շատ արագ կախվածություն առաջացնել (նույնիսկ մեկ անգամ օգտագործելուց հետո կարող է առաջանալ հիվանդագին հակում, պահանջ)։

«Մեր երկրի համար մեթամֆետամինը ոչ ավանդական թմրամիջոց է համարվում։ Մեր տարածաշրջանին առավելապես բնորոշ են եղել երկու խմբի թմրամիջոցներ` կանեփից պատրաստվող թմրամիջոցները, որի վառ «ներկայացուցիչներից» մեկը մարիխուանան է, և տարածաշրջանում աճող քնաբեր կակաչից (խաշխաշ) պատրաստվող թմրամիջոցները (oփիոնի խումբ), որը Հայաստան միշտ բերվել է Իրանից, բայց տարածաշրջանի հիմնական «մատակարարը» Աֆղանստանն է»,–ասաց նա։

Նազինյանը վստահ է, որ այն դեռահասները, երիտասարդները, որոնք ներգրավված են թմրանյութերի ապօրինի իրացման մեջ, հատկապես տելեգրամյան ալիքների միջոցով, մեծ է հավանականությունը, որ կսկսեն նաև օգտագործել, քանի որ նրանց այդ նյութն արդեն հասանելի է։

Նա ընդգծեց` քանի որ բոլոր դեռահասներն այժմ սմարթֆոններ ունեն և նրանց հասանելի է համացանցի վտանգավոր տեղեկատվությունը, շատ կարևոր է, որ երեխաները դպրոցական տարիքից ունենան հիմնավոր պատկերացում թմրամիջոցների խիստ վտանգավորության մասին։ Այդ գիտելիքները պետք է լինեն մատչելի, իսկ «չի կարելին» պետք է հիմնավորել։ Երեխաները պետք է իմանան, որ թմրանյութի օգտագործումը կարող է դառնալ մահվան պատճառ։

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց` փաստ է, որ ամբողջ աշխարհում թմրամիջոցների տարածվածության ավելացում կա, և թմրանյութի օգտագործումը գնալով երիտասարդանում է, որովհետև ավելի շատ են ներգրավվում դեռահասները։ Միջազգային միտումն այն է, որ կան նաև մանկահասակ երեխաներ, որոնք թմրամիջոցներից կախվածություն ունեն։

«Հայաստանում նման իրավիճակ դեռևս չի արձանագրվել, բայց ունենք թմրամիջոցներից բուժում ստացող անչափահասներ, ինչը շատ մտահոգիչ է»,– ասաց Թումասյանը։

Նրա խոսքով` առաջնային օղակը, որտեղ պետք է պայքար իրականացվի այս երևույթի դեմ, ընտանիքին է և դպրոցը։

Եթե դպրոցում չլինի պատշաճ վերահսկողություն, հնարավոր է` պատկերը շատ ավելի վատը լինի։

Փորձագետը նշեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխաների իրավունքների և պաշտպանության համակարգի մասին օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել, որում նշվում է` կառավարությունը պետք է սահմանի արգելված առարկաների ցանկը, և պետք է սահմանվեն որոշակի վերահսկողական մեխանիզմներ դպրոց մուտք գործելու և դպրոցից դուրս գալու համար։

«Խոսքը ոչ միայն թմրանյութերի, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի մասին է, այլ ցանկացած այլ նյութի, որը կարող է վտանգավոր լինել երեխայի համար։ Մենք պետք է այդ աշխատանքներն անենք ինչպես երեխայի ընտանիքի, այնպես էլ դպրոցի հետ»,–ասաց նա։

Նա ծնողներին հորդորում է ուշադրություն դարձնել երեխաների վարքագծային որոշակի առանձնահատկություններին։ Կախված թմրամիջոցի տեսակից` վարքագիծը կարող է փոխվել դեպրեսիայից մինչև ագրեսիա։ Նաև արտաքին փոփոխություններ են լինում` բիբերը լայնանում, նեղանում են, փոխվում է երեխայի խոսքը (սկսում է դանդաղ խոսել), կարող են նաև զարգացման խնդիրներ առաջանալ։ Ինչ վերաբերում է անչափահասի կողմից թմրամիջոցների ապօրինի առուվաճառք իրականացնելուն կամ մասնակից դառնալուն, ապա ծնողի համար պետք է ազդակ լինի այն փաստը, որ երեխայի մոտ գումար է հայտնվում։

Մասնագետն ընդգծեց` պետք է ունենալ համագործակցային պայքար, որին առաջին հերթին պետք է ներգրավված լինեն ընտանիքն ու դպրոցը, ինչպես նաև սոցիալական աշխատողները և ոստիկանությունը։

armeniasputnik.am

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46