ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը

25.07.2018 17:44
839

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՄոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 24-ին այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ և հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցերայդ թվում նաև՝ Երևանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։

Այնուհետև պատկերասրահում կայացել է ՀՀ վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըողջունելով ներկաներին՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու և հույս հայտնելոր իր առաջարկ-խնդրանքը դրական արձագանք կստանա։

ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած«Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Նշելովոր նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանըմասնավորապեսասել է. «Իրականում ես կարծում եմոր կարեւոր չէթե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն եներիտասարդ մարդկային կյանքերըորոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։

Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թքառօրյա պատերազմի օրերըերբ ինքըլինելով լրատվամիջոցի ղեկավարհետեւել է թե՛ հայկականթե՛ ադրբեջանական լրահոսինդիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներիննրանց հայացքներին՝ ես արձանագրում էիոր այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներիցնրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»,- նշել է Հակոբյանը։

«Ես ուզում եմ ասելոր ոչ մի քաղաքականությունոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահըծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ նշելովոր այժմհայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերումչի կարող լռել եւ իր ձայնը չբարձրացնել։

Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համարիսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։

Այս նպատակով Տիկին Հակոբյանը ներկաներին հրավիրել է այցելել Հայաստան և Արցախ ու կոչը հնչեցնել նաեւ այնտեղից։ Նա խնդրել է նաեւոր կանայք օգտագործեն սահմանի մյուս կողմից՝ Ադրբեջանից նույնպես այս կարեւորը ուղերձը հղելու իրենց հնարավորությունը։

Հանդիպման մասնակիցները հուզմունքով եւ ջերմորեն են ընդունել Աննա Հակոբյանի ելույթն ու պատրաստակամություն հայտնել միանալու արշավին եւ միավորելու իրենց ձայները հանուն տարածաշրջանում եւ աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման։

Հանդիպմանը մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա ՏրեգուլովանՌԴ սենատորԴաշնայի Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Օլգա ԿովիտիդինՌԴ Պետդումայի պատգամավորընտանիքիկանանց և երեխաների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օկսանա Պուշկինանհոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա ՖեդերմեսսերըՀՀ մշակույթի նախարար Լիլիթ ՄակունցըՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի ՏողանյանըՌուսաստանի ազգային բանկային ակումբի փոխնախագահ Գալինա ՖոմինանՌԴ նախագահին կից«РАНХиГС» ակադեմիայի ֆինանսներ և բանկային գործ ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանըլրագրող Կիրա Ալտմանըռուսաստանյան «Առաջին ալիք»-ի լրատվական հաղորդումների պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Дождь» լրատվամիջոցի գովազդի վաճառքի ծառայության ղեկավար Մարիա Շաբանովան և այլք։

Ներկայացնում ենք Տրետյակովյան պատկերասրահում Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ.

«Բարեւ ձեզսիրելի տիկնայք,

Շնորհակալ եմ մեր հրավերին արձագանքելու եւ այսօր ձեր ներկայության համար։ Ուրախ եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ անձամբ ծանոթանալու հնարավորության համար։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է իմ մտքերը կիսել ձեզ հետ։ Եվ ես ակնկալում եմոր դուք իսկապես կհասկանաք ինձիմ մոտիվացիանեւ այն առաջարկություն-խնդրանքըոր ես կներկայացնեմդրական արձագանք կստանա։

Ինչի՞ համար էր այս նախաբանը։ Խնդիրն այն էոր այն հարցըորի վերաբերյալ ուզում եմ ձեր աջակցությունը ստանալբավական նուրբ էունի աշխարհաքաղաքական համատեքստխաչմերուկ է գլոբալ քաղաքական խնդիրների համար։ Բայց ես ուզում եմ ձեզ խնդրել իմ  խոսքն ընդունել որպես մոր եւ կնոջ խոսքբացառապես՝ մոր եւ կնոջ։

Խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է։ Չգիտեմթե ձեզանից յուրաքանչյուրը որքանով է ծանոթ ղարաբաղյան խնդրինեւ չեմ էլ ուզում ձեզ հոգնեցնել հակամարտության ակունքներին վերադառնալով կամ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելով։

Իրականում ես կարծում եմոր կարեւոր չէթե ինչպես է ծագել այս հակամարտությունը։  Կարեւորն այն մարդկային կյանքերն եներիտասարդ մարդկային կյանքերըորոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։ Ներկայացնեմ  միայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի պատկերը։ Հայկական կողմն ունեցավ 100 զոհգերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան երիտասարդներ։ Ադրբեջանական կողմն ունեցավ մի քանի հարյուր զոհ եւ կրկին գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ։

Պատերազմի օրերինլինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետեւել եմ հայկական եւ ադրբեջանական լրահոսինդիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներիննրանց հայացքներին՝ ես արձանագրում էիոր այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներիցնրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ եւ ադրբեջանցի 18-ամյա զինվորներին եւ ուղղակի նայեինք նրանք հայացքներին․․.

Սակայն ունենք այնինչ ունենքու կարեւոր չէթե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմիցով գոհ մնացով՝ դժգոհ։ Կարեւորն այն էոր երիտասարդ եւ լուսավոր կյանքեր ոչնչացանընտանիքներ որբացանեւ երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձեւավորվեցին։

Այժմ հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում՝ ես չեմ կարող լռել եւ իմ ձայնը չբարձրացնել։ Ես ուզում եմ ասելոր ոչ մի քաղաքականությունոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահըծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը։ Ես հասկանում եմոր կան շահերկան խնդիրներբայց ուզում եմ որպես մայ եւ որպես կին հորդորել հակամարտության բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ այդ շահերը սպասարկել շրջանցելով ավտոմատներն ու թնդանոթները։ Ես հասկանում եմոր լինում են իրավիճակներերբ դա անխուսափելի էբայց եթե կա թեկուզ չնչին հնարավորություն՝ շրջանցելու պատերազմըպետք է օգտագործել այն։

Ղարաբաղյան հակամարտության դեպքում տարիներ շարունակ ապացուցվել էոր հնարավոր է շարժվել դիվանագիտական ճանապարհովբանակցություններով հասնել կարգավորման։ Եվ միայն վերջին տարիներին էոր ռազմական լուծման հավանականությունը առաջին պլան է մղվել եւ նույնիսկ՝ փորձարկվել 2016 թվականի ապրիլին։

Ես ուզում եմ իմ ձայնը բարձրացնել եւ կոչ անել ներգրավված բոլոր երկրների ղեկավարներին՝ հետ շրջել անիվըվերադառնալ խնդիրը բացառապես դիվանագիտական բանակցային ջանքերով լուծելու հավատամքին եւ թույլ չտալ նոր սանձազերծումնոր զոհերնոր տառապանքներ երկու ժողովուրդներին էլ։

Եվ ես խնդրում եմ ձեզ միանալ իմ այս կոչին։ Միասին մեր ձայնն ավելի լսելի կլինի։ Խնդրում եմ այցելել Արցախ  եւ այս ուղերձը այնտեղից հղել՝ էլ ավելի լսելի դառնալու համար։

Դուք առաջինն եքում հետ ես կիսում եմ իմ այս մտքերըեւ առաջարկում եմ միանալ իմ՝«Կանայք հանուն խաղաղության» արշավինորը պետք է փորձի լայն ընդգրկում ունենալ եւ ժամանակի ընթացքում խոսել ոչ միայն ղարաբաղյան հակամարտությանայլեւ աշխարհի տարբեր թեժ կետերի մասինառնվազն՝ այն կետերիորոնց դեպքում իսկապես խաղաղությունը ֆանտաստիկայի ժանրից չէ։

Ուզում եմ ասելոր ինձ համար շատ կարեւոր է այս արշավի մեկնարկը տալ հատկապես մեր բարեկամ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում եւ այսպիսի հարգարժան տիկնանց առջեւ։ Մեր ժողովուրդները միասին անցել են մեծ պատերազի արհավիրքի միջովեւ էլ ումեթե ոչ ձեզ պետք է ես խնդրեմ ինձ օգնել ընդդեմ պատերազմի եւ հանուն խաղաղության այս արշավում։

Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնելքանի որ չէի ուզի թյուրըմբռնումներ լինեինես չեմ ակնկալումոր դուք ղարաբաղյան հակամարտության մեջ պաշտպանեք հայկական կողմի դիրքորոշումը։ Ես խնդրում եմ միայն միանալ թնդանոթները մի կողմ դնելուերկու ժողովուրդների զավակների կյանքերը խնայելու կոչին։ Այդ կոչըայդ կարեւոր ուղերձը կարելի է հնչեցնել սահմանի երկու կողմից էլ։ Եսիհարկեայդ հնարավորությունը չունեմբայց դուք կարող եք անել դա ե՛ւ հայկականե՛ւ ադրբեջանական կողմից։

Ի վերջոքաղաքականությունը՝ քաղաքականությունշահերը՝ շահերբայց մենք՝ որպես կին եւ մայրմիշտ էլ կարող ենք մեր ձայնը բարձրացնել եւ հուսալոր այն լսելի կդառնա եւ ազդեցություն կունենա։

Այսօր առաջին անգամ եմ խոսում այս ամենի մասին եւ ուրախ կլինեմեթե իմ խոսքը հասնի ձեր սորտերինեւ մենք միասինգուցե՝ ավելի ընդլայնված կազմովհանդիպենք Երեւանումմեկնենք Արցախ եւ կանգնելով զինվորների կողքին՝ դառնանք նրանց պահապան հրեշտակները։ Ուզում եմ շեշտել նաեւոր ես վճռական եւ հետեւողական եմ լինելու  «Կանայք հանուն խաղաղության» արշավն ավելի ընդգրկուն դարձնելու գործում եւ ձեր ցանկացած աջակցության ու գաղափարի համար երախտապարտ կլինեմ։

Շնորհակալություն»։

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25