Հին Գորիսը՝ քարանձավային սմարթ քաղաք

07.02.2019 17:31
3243

Հին Գորիսը քարանձավային բնակավայրից սմարթ քաղաքի է վերածվում։ Ժայռերի քաղաքը տուրիստական գրավիչ ուղղություն է հավակնում դառնալ, Հին Գորիս գյուղի վերականգնման ծրագիրն էլ Գորիսի համայնքի տնտեսական զարգացման առաջիկա տարիների գերակա ուղղությունն է։ Համայնքապետարանը, տարբեր նախաձեռնություների շրջանակներում,  կյանքի է կոչում տնտեսական լուրջ հեռանկարներ ստեղծող այս նախագիծը և արդեն շուտով Հայաստան այցելող զբոսաշրջիկները կունենան ևս մեկ տպավորիչ ու տարբերվող զբոսաշրջավայր։

«Մեր նպատակն է այս պատմաշկաութային ժառանգությունը վերականգնել ու դարձնել Հայաստանի ամենահետաքրքիր զբոսաշրջային վայրերից մեկը և Հին Գորիսը սմարթ քաղաքի վերածելը ներկա պահին մեր համայնքի տնտեսության զարգացման ռազմավարական և գերակա ուղղությունն է։»,-Peoplemedia.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։ Քարանձավային տեղեկատվական կենտրոն-գրադարանը,  Հին Գորիսի քարանձավների՝ լուսային էֆեկտներով հեքիաթային քաղաքի վերածման նախագիծը, ինչպես նաև տարածաշրջանում առաջին քարանձավային կինոթատրոնի ստեղծման ծրագրերը Գորիսն առաջիկայում ամենապահանջված տուրուղղություններից մեկը վերածելու հավակնություն ունեն։

Գորիս peoplemedia.am

Այս բազմաթիվ ու մեկը մեկից աննախադեպ ծրագրերից առայժմ իրականություն դարձածը միայն քարանձավային տեղեկատվական կենտրոն-գրադարանն է, որն ամբողջովին կահավորված է ու բոլոր հարմարություններով հագեցած՝ ջրագիծ, հոսանք, սանհանգույց, ապահովվել է քարանձավի ներքին դեկորատիվ լուսավորությունը, կահավորվել է միջավայրին համահունչ գույքով և կահույքով։

Գորիս peoplemedia.am

Հին Գորիսի՝ 1776թ․ կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ է գտնվում քարանձավային կենտրոնը, ուստի միջավայրի ընդհանուր տեսքի ներդաշնակությունը պահպանելու համար ճարտարապետները հետևյալ լուծումն են տվել․ եկեղեցուն համահունչ լինելու համար կենտրոնի տանիքը կղմինդրից են կառուցել, ծածկն էլ հայկական հազարաշեն ծածկի օրինակով են արել, ճիշտ այն տեսքով, որն ունի եկեղեցին։

Գորիս peoplemedia.am

Քարանձավային տեղեկատվական կենտրոն-գրադարանը կարևոր դեր կունենա Հին Գորիս այցելող զբոսաշրջիկներին սպասարկելու, ինֆորմացիոն ծառայություններ մատուցելու առումով։ Արդեն գարնանն այս արտասովոր ու մեր երկրի համար նաև աննախադեպ կենտրոնը կբացի դռները,  իսկ թե կոնկրետ երբ՝ կախված է հյուրերի ժամանելու ժամկետներից։ Գորիսի քույր քաղաք Վիենի պատվիրակությանն են սպասում բացման հանդիսավոր արարողությանը։ Նշենք, որ մասշտաբային այս ծրագիրը Գորիսի համայնքապետարանը  իրականացնում է  «Քոնթուր գլոբալ» ընկերության, Գորիսի քույր քաղաք Վիենի գործընկերների և «Երկիր և մշակույթ» կազմակերպության աջակցությամբ։

Գորիս peoplemedia.am

Գորիս peoplemedia.am

Գորիս peoplemedia.am

Գորիս peoplemedia.am

Գորիս peoplemedia.am

«Հին Գորիս գյուղի վերականգնման ծրագիրն իսկապես աննախադեպ աշխուժություն կստեղծի մեր համայնքի կյանքում։ Այստեղ զբոսաշրջային տարբեր ծառայություններ են մատուցվելու․ և մենք նախատեսում ենք ունենալ քարանձավային արհեստանոցներ, արվեստանոցներ, որոնք կներկայացնեն Գորիսի ավանդական մշակույթն ու արհեստները։ Ամֆիթատրոնը, Գորիսի կենցաղն ու ավանդույթները ներկայացնող բազմաթիվ ծրագրերը յուրահատուկ միջավայր կստեղծեն զբոսաշրջային գրավչության տեսանկյունից ու մենք վստահ ենք, որ առաջիկայում զբոսաշրջիկների քանակի մեծ աճ ենք գրանցելու»,-եզրափակեց Իրինա Յոլյանը։

Գորիս peoplemedia.am

© Peoplemedia.am

Զրուցեց՝ Արմինե Հայրապետյանը

 
 
  •  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40