Հիշատակի խոսք. ԼԵՆՎԱՐԴ ԽԱՉԱՏՐՅԱՆ

01.03.2022 11:03
1307

Մեր մանկավարժական անդաստանից կյանքի 96-րդ տարում ընդմիշտ հեռացավ Կապանա տան անվանի մտավորական, դասվարության մեջ իր հաստատուն խոսքն ամրագրած, սիրված և ճանաչված մանկավարժ Լենվարդ Խաչատրյանը:

Ծնվել է 1926թ. դեկտեմբերի 8-ին Կապանի Վերին Խոտանան գյուղում՝ աշխատավորի ընտանիքում: Ընտանիքում եղել է 9 երեխա: Ավագ եղբայրը հերոսաբար զոհվել է 2-րդ աշխարհամարտում՝ Կերչ քաղաքի պաշտպանության համար մղված մարտում:

Սկզբնական կրթությունը ստացել է գուղի յոթնամյա, այնուհետև Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2 տարի Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում սովորելուց հետո, ընտանեկան հանգամանքներից ելնելով, ստիպված է եղել թողնել բարձրագույն կրթությունը և վերադարձել հայրենի գյուղ:

1945 թվականին ամուսնացել է համագյուղացի Նահապետ Պետրոսյանի հետ, ունեցել 2 դուստր՝ Լաուրային  ու Լարիսային. թվում էր թե եկել էր պատերազմի վերքերն ամոքելու ժամանակաշրջանը, բայց ճակատագիրն անողոք գտնվեց ընտանիքի հոր, ամուսնու, գյուղական դպրոցի տնօրենի նկատմամբ, և շատ ու շատ մեր հայրենակիցների հետ միասին 1949 թվականի սեպտեմբերին ուսումնական տարվա իր համար ամենասիրելի ամսում՝ սեպտեմբերին, ամուսնուն աքսորել են հեռավոր Ուրալի Սոլիկամսկ քաղաք: Այդ դժնդակ տարիներին բազմաթիվ հայ ընտանիքներ, հանիրավի, աքսորվում էին, Ուրալ, Սիբիր կամ Լեռնային Ալթայի երկրամաս, ինչից չխուսափեց նաև տիկին Լենվարդի ամուսինը: 6 տարի անց պատերազմի դաժանությունների փորձությունները հաղթահարած ընտանիքի հայրը վերադառնում է աքսորավայրից:

Ծնվում են որդիները, Նորիկն ու Լեռնիկը, ովքեր հետագայում իրենց հիմնարար գիտելիքներով պետք է բախեին գիտության ծանր ու դժվար բացվող դուռը՝ համալրելով գիտության դոկտորների աստղաբույլը:

Տիկին Լենվարդն իր աշխատանքային մկրտությունը ստացել է հայրենի գյուղի մանկապարտեզում, որտեղ 2 տարի աշխատելուց հետո աշխատանքային փայլուն ճանապարհ է անցել Վերին Խոտանանի 8-ամյա, հետագայում միջնակարգ դպրոցում, որպես դասվար՝ աշխատելով 56 երկար ու ձիգ տարիներ: Հենց այստեղ էլ նկատել են նրա մանկավարժական բարձր որակները, որի մասին երախտագիտությամբ էին խոսում մանկավարժության մեծ բարձունքների հասած նվիրյալները: Նրա գործընկերների վկայությամբ Տիկին Լենվարդը Կապանի տարածաշրջանում ճանաչված էր նաև ուրույն և գեղեցիկ ձեռագրով:

Չնայած իր համար դժվարին ժամանակներին՝ շարունակեց մնալ մանկավարժական կյանքի բաբախուն զարկերակ և նոր սերնդի դարբնոց: Նրա բեղմնավոր գործունեության արդյունքում դասվարական դժվարին աշխատանքը նոր վերելք ապրեց գյուղական դպրոցում: Նա հատկապես մեծ դեր խաղաց մատաղ սերնդի կայացման գործում: Իր անդուլ եռանդով ծառայելով մատաղ սերնդի տառաճանաչության, շերտավոր ուսուցման գործին Լենվարդ Խաչատրյանը զգալիորեն նպաստ բերեց մեր ընդհանուր մանկավարժական կյանքի աշխուժացմանը:

Երկարամյա մանկավարժի հետևողական ջանքերով Վերին Խոտանանը դարձավ ուսումնապաշտական յուրօրինակ միջավայր: 2004 թվականից կենսաթոշակի անցնելուց հետո հարազատ դպրոցից ու իր սաներից երբեք չէր կտրվել, ապրում էր նրանց հետ, ուրախանում նրանց հաջողություններով:

Ողջ կյանքը նվիրելով մանկավարժական գործին, Տիկին Լենվարդը, իբրև մի կերոն, այրվեց՝ լույս տալով շրջապատին:

Հայրենասեր մտավորականի, մանկավարժության անխոնջ երախտավորի հիշատակը միշտ վառ կմնա մեր մանկավարժական հանրության, իր դասավանդած բոլոր աշակերտների և նրան ճանաչողների սրտերում:

Հոգեհանգիստը մարտի մեկին, ժամը17-ին Մուշեղ Հարությունյան փողոցի սգո սրահում:

Հուղարկավորությունը նույն սրահից մարտի 2-ին ժամը 12-ին:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08