Հոկտեմբերի 26-ին Մեղրիում համաժողովրդական տոն էր

28.10.2024 12:59
817

Մեղրիի աշունը  հոկտեմբերի վերջին մի այլ հմայք ունի՝ դեղնակարմիր երանգներով, մրգերի ծանրաբեռ ծառերով և մեղմ ու շոյող եղանակով։ Բայց օրը մի այլ խորհուրդ ուներ։ Հայաստանի հարավային դարպասի համարում ունեցող քաղաքում անցկացվում էր «Հայ-իրանական նռան փառատոն», որն ըստ ամենայնի ավանդական կդառնա, ուրեմն նաև ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի զարգացման հարթակ։

Հոկտեմբերի 24-ին Մեղրիի համայնքապետարանի պատվիրակությունը մասնակցել էր Իրանի Իսլամական Հանրապետության Ջուլֆա քաղաքում կազմակերպված «Նռան փառատոնին»։ Տպավորություններն անմոռանալի էին։ Նուռն Իրանում համարվում է մաքրության խորհրդանիշ և դրախտային պտուղ։ Իրանն աշխարհում առաջնակարգ տեղ է զբաղեցնում նռան արտադրության ոլորտում։

Մեղրին նույնպես հայտնի է քաղցրահամ նռով, բնավ էլ պատահական չէ, որ Մեղրիում է ծնվել հայ-իրանական փառատոն կազմակերպելու գաղափարը։ Քաղաքի մարզադաշտն արդեն կեսօրից աշխուժությամբ էր շնչում, ինչին կոլորիտային երանգներ էին հաղորդում լարախաղացի կատարումներն ու երաժշտական եռյակի հնչեցրած ժողովրդական մեղեդիները։ Տաղավարներ էին տեղադրվել, որտեղ ցուցադրված էր տարածաշրջանի բերքն ու բարիքը (ըստ գյուղերի), համադամ ուտեստներ, նաև ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ։

Առատաձեռն էին տաղավարի տերերը, հյուրասիրում էին փառատոնի մասնակիցներին։ Ալվանքի տաղավարում, օրինակ, մի պարզագույն սարքավորման շնորհիվ նուռը ճզմվում էր, և կարելի էր տեղում վայելել նռան թարմ հյութը։

Մեղրիի մանկապարտեզի տաղավարը հատուկ ուղղվածություն ուներ։ Սեղանների վրա դդմով կոտապներ են, ավանդական ղափաման, դդմի մուրաբաներ և դդումներով ձևավավորված մի մարդ։

Հանդիպում ենք մեր թերթի բարեկամ Նաիրա Հայրապետյանին, ով փառատոնին ներկայացրած տաղավարը վերնագրել է «Խաղաղաբեր բարեկամություն»։ Ըստ ամենայնի դա մի հսկա վահանակ է, որում զետեղված են Մեղրիի տարածքում իրանական սրբավայրերը, երկու երկրների միջմշակութային հարաբերություններն արտացոլող լուսանկարներ։

Ի դեպ, իրանցիներն ունեին տաղավարների մի շարք, որտեղ իրենց ավանդական նռից բացի ցուցադրվում էր ձեռքի աշխատանքներ, իսկ տղամարդիկ և կանայք իրանական խոհանոցի ուտեստներ էին պատրաստում։

Փառատոնը ներածական խոսքով բացեց Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը՝ ողջունելով Իրանի պատվիրակության այցը Մեղրի, նաև երախտագիտություն հայտնելով Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիին՝ փառատոնին մասնակցելու համար։ Նա համոզմունք հայտնեց, որ միջոցառումը նպատակ ունի ամրապնդել հայ-իրանական բարեկամական կապերը։

Մորթեզա Աբեդին Վարամինը նշեց, որ Մեղրին, ամենամոտը լինելով Իրանին, բնականաբար, ինքը միշտ երթևեկում է Մեղրիով՝ Իրան գնալիս ու վերադառնալիս և հիացել է այդ քաղաքով։ Միշտ մտորել է Մեղրիում միջոցառում կազմակերպել, և առաջինը եղել է անցյալ տարի, երբ Մեղրիի համայնքապետարանի հետ նշել են Իրանական նոր տարին՝ Նովրուզը։ Հաջորդն այս փառատոնն է, որը, իր հավաստմամբ՝ հաստատ վերջինը չի լինելու։

Փառատոնի մասնակիցներին նա հորդորեց վայելել համերգային ծրագիրը, որի շրջանակում ելույթ ունեցան Իրանի Մազանդարան նահանգի ժողգործիքների համույթը, որ հնչեցրեց պարսկական մեղեդիներ։

Ելույթներ ունեցան «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի, «Արևիք» արվեստի դպրոցի սաները՝ կատարելով ազգագրական-ժողովրդական երգեր ու պարեր։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40