Հովհաննես Թումանյան. «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»

19.02.2024 10:22
1932

Լրացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155֊ամյակը, փետրվարի 19-ը նրա ծննդյան օրն է։

Անշուշտ, համացանցում կանդրադառնան մեծ լոռեցու պոեզիային։

Թումանյանը գրական ուղին սկսեց որպես քնարերգու, և նրա գրական ժառանգությունը հիմնականում չափածո է՝ բանաստեղծություններ, պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, քառյակներ, թարգմանություններ ռուս և համաշխարհային քնարերգությունից։ Սակայն նրա թողած գրական մի ստվար մասն են կազմում արձակ գործերը՝ պատմվածքները, հեքիաթները, հրապարակախոսական հոդվածները։

Ծավալով մեծ չեն այս վերջինները, բայց միայն վերնագրերն ամեն ինչ ասում են՝ «Տաղանդ և բթամտություն» (1898), «Անկեղծ չենք» (1907), «Թյուրիմացություն մութի մեջ» (1909), «Հայ ոգին» (1910), «Դառնացած ժողովուրդ» (1910), «Հայաստանը պետք է խոսի» (1917) և այլն։

Դրանցում արտահայտված որոշ մտքեր կարծես մեր ժամանակների համար են ասված։ Ահավասիկ՝ «Անկեղծ չենք» հոդվածում, որ մեկ դարից ավելի վաղեմություն ունի, գրում է. «Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»։

Բանաստեղծը նկատում է, որ դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, որ խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, որում ապրում են։ Եվ ցավով արձանագրում է, որ իր ապրած կյանքն ավելի նման է թատերական բեմի, որ թեև այնքան էլ մեծ չէ, բայց բազում դերասաններ ունի։

Վերլուծելով իր ապրած իրականությունը՝ «Դառնացած ժողովուրդ» հոդվածում ճշմարիտ եզրահանգում է անում. «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Խոսքեր, որ ասես, ասված են մեր օրերի և ընդհանրապես բոլոր ժամանակների համար։

Շատ այժմեական մի միտք էլ 1918 թվականին «Հայաստանի անկախության մասին» հոդվածում է արծարծել՝ նշելով, որ անկախությունը լավ բան է, և ավելորդ է այդ մասին խոսելը։ Բայց նաև «Եթե անկախությունը թոկ է դառնալու հայությունը խեղդելու համար, չենք ուզում։ Եթե անկախ Հայաստանը դառնալու է մի փոքրիկ վանդակ՝ ամեն կողմից դռները փակած, և միակ դուռն էլ, որ բաց է, բաց է տաճիկ ասկյարի համար, չենք ուզում...»։

Մի՞թե այս վիճակը չի ստեղծվել այսօր, նրա գրածից մեկ դար և ավելի հետո։

Բայց, այնուամենայնիվ, Թումանյանը բոլոր դռները փակված չի համարել: Նա մի հաստատ համոզմունք ուներ, ասում է՝ «Չմոռանանք, որ հայ ժողովուրդը ինչ բարձր բան կատարել է՝ միշտ կատարել է՝ չնայելով նեղ ժամանակներին... Եվ սրա մեջ է մեր ցեղի մեծությունն ու մեր կյանքի դրաման» («Հայկազյան ընկերություն», 1917):

Այնպես որ՝ կարդալով Թումանյանին, չանտեսենք նրա արձակը, մանավանդ նրա հրապարակախոսական հոդվածները, որտեղ  նույնպես փայլատակել են նրա մտքի ուժն ու տաղանդը:

Գոնե մեր այս դժվարին և հեղհեղուկ ժամանակներում փոքր-ինչ անսանք Ամենայն հայոց բանաստեղծի խորհուրդներին և դասեր քաղենք նրա պատգամներից:

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34