Հրանտ Էլչյանը 70 տարեկան է

01.01.2020 01:35
1489

Նոր տարվա առաջին օրը ճանաչված գեղանկարիչ եւ մեր թերթի բարեկամ Հրանտ Էլչյանը դառնում է 70 տարեկան:

Ի սրտե շնորհավորում ենք նրան՝ հոբելյանի առթիվ, մաղթում ամուր առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ:  

Հրանտը նաեւ ստեղծագործում է, նրա պատմվածքները հրատարակվել են շրջանային «Կապան», մարզային «Սյունիք» եւ «Սյունյաց երկիր» թերթերում, հանրապետական մամուլում:

Ստորեւ ներկայացնում ենք Հրանտ Էլչյանի նոր պատմվածքը՝  «Բնորդ Արշոն» վերնագրով:


Բնորդ Արշոն   

Արշակ քեռին բնորդ էր: Նրա դիմագծերի մեջ թաքնված էր ՄԱՐԴ արարածի  տառապանքների  ամբողջ շարանը: Լռակյաց էր, նստած թե շարժման մեջ  Արշոն իր կերպարով նման էր մի չբացահայտված գաղտնագրի, անխոս, անչափ բարի, ցանկացած պահի օգնական: Իր աշխատանքի մեջ խստապահանջ եւ բացառիկ ճշտախոս  անհատ էր, ում մեջ ամփոփված էին մեզ անհայտ անցյալի տառապանքները:                         

Ինստիտուտի գեղանկարչական դասերից զատ, ես հաճախում էի նաեւ գեղանկարչական ստուդիա: Այն փոքրիկ մի խումբ էր, որտեղ հաճախում էին տարբեր տարիքի եւ տարբեր մասնագիտությունների մարդիկ: Ստուդիան տեղավորված էր «Մոսկվա» կինոթատրոնի շենքից հարավ` «Երեւան»  հյուրանոցի հարեւանությամբ: Շենքը հին ճարտարապետական կառույց էր, իսկ նկուղում, որի մուտքը հետնամասից էր սկսվում, թատերական  խումբն էր, որի հարեւանությամբ էլ մեր` նկարչական խումբը: 

Աշնան  մի օր՝  ինստիտուտի գեղանկարչության դասից հետո, ես մոտեցա քեռի Արշոյին եւ խնդրեցի, որ ստուդիայում աշխատի  որպես բնորդ՝ դիմանկար կատարելու համար: Նա սիրով համաձայնեց: Միասին որոշեցինք մեկ ժամվա արժեքը, եւ ժամադրվեցինք  հանդիպել  «Երեւան» հյուրանոցի դիմաց: 

Հաջորդ օրը շենքի ետնամուտքից ես նրան ուղեկցեցի դեպի նկուղ: 

Աստիճանների երկրորդ քայլին Արշոն կանգ առավ, ձեռքը մեկնեց կամարաձեւ հենասյունին եւ չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ տապալվեց աստիճանների հարթակին: Ես նրան անմիջապես փորձեցի օգնական լինել: Մի քանի  վայրկյան հետո սփրթնած աչքերով նայեց ինձ եւ երկու ձեռքով բռնելով գլուխը՝ ճչաց.   

-Տեր Աստված , մեղա քեզ, Տեր: 

 -Ի՞նչ պատահեց,- հարցրի ես: Արշոն նայեց ինձ: Զգալով իմ անհանգիստ վիճակն ու վախը՝  հառաչեց, ոտքի կանգնեց  ու ինձ առանջնորդեց դեպի նկուղ:   

 Ես չկարողացա հասկանալ, ի՞նչ կատարվեց քեռի Արշոյի հետ, լա՞ց էր, ճի՞չ, թե՞ դժոխքից փախչելու փորձ:   

Մառանաձեւ սրահով մտանք արվեստանոց: Ես ծանոթացրի վարպետ Կառլենի հետ: Մի քանի րոպեից Արշոն արդեն նստած էր իր բնորդի սեղանին, գլուխը կախ, ձեռքն այտին, գրքի հետ՝ ինչպես ընթերցող, այդպիսին էր բնորդի առաջադրանքը: Մենք սկսեցինք դիմանկարը: Կիսաճաղատ, հայկական քթով, երկար դեմքով մի ծերուկ էր բնորդ Արշոն: Մի քանի րոպե անց բնորդի դեմքը սկսվեց գունատվել, ճակատի կնճիռները դարձան խոր ակոսված, աչքերի բիբերը մեծացան, ունքերը կամաց - կամաց խրվեցին ակնափոսերը: Արշոն մտքով հասել էր դժոխքի դռները: Մեր հայացքի ներքո նա հոգեւարքի մեջ էր: Թանձր տխրությունը  կոտրելու պատրվակով, մենք ոտքի կանգնեցինք: Վարպետ Կառլենը, ով մեզ  հետ միշտ ճեպանկարում էր, հանկարծ հարցրեց.

-Ի՞նչ պատահեց , Արշակ քեռի:

Արշոն վեր թռավ տեղից, բղավեց, ձեռքերով բռնելով գլուխը, սկսեց հեկեկալ: Երեխայի պես լաց էր լինում: Բոլորս լռել էինք: Ի՞նչ կատարվեց: Հինգ րոպե ընդմիջում հայտարարվեց: Արշոյի հոգում տարերք էր …

-Արշակ քեռի, եթե վատ եք զգում, կարող եք գնալ, ոչինչ, մենք դասը կշարունակենք այլ առաջադրանքով, - ասաց վարպետ Կառլենը :

Արշոն լուռ էր: Հանեց ծխախոտն ու թույլտվություն խնդրելով, դողացող ձեռքերով վառեց այն, մի քանի քուլա արձակելուց հետո վերացած՝ ներկայից սկսեց խոսել. 

-Այս սենյակում մեր պարենի ամբարն էր, այն ժամանակ ես ութ տարեկան էի, կողքի սենյակը գինու մառանն  էր, մյուս կողմից հացատունը: Մի օր, երբ մեր տան  անդամները սեղանի շուրջ նստած ընթրում էին, ներս մտավ բակապահն ու հայտարարեց.

-Բոլշեւիկները եկան, ամենուր կրակում են: Մենք վեր թռանք  տեղից, շարժվեցինք դեպի հետնամուտքը`  հայրս, ես  եւ քույրս: Ետնամուտքի  դռան առջեւ առաջին կրակոցից հայրս վայր ընկավ արնաթաթախ: Ես վախից թռա նկուղի խորքերը, մյուս կրակողները բարձրացան երկրորդ հարկ եւ սկսեցին թալանել տունը: Այն նման էր ավազակային թալանի: Մառանից  ես լսում էի մորս ու քրոջս ձայնը: Նրանց ձերբակալել էին: Ես մառանում գտնելով գինու կիսադատարկ մի տակառ,  թաքնվեցի նրա մեջ: Սկսվեց մառանի թալանը: Տակառի մեջ ես լսում էի  նրանց ձայները,  ռուսերեն ու թուրքերեն  էին խոսում: Գիշերը ես դուրս եկա մառանից ու ինձ համար վերցնելով մի քանի շոր՝ ուղեւորվեցի դեպի հորեղբորս տուն: Նրանց տունը նույնպես դատարկ էր: Այսպես, ես ամիսներ մնացի փողոցներում: Հարեւաններից մեկը՝ ինձ գտնելով «Սիլաչի» շուկայի հարակից նրբանցքում, ասաց, որ հորեղբայրս այս կողմերում է եւ փնտրում է ինձ: Երկու օր հետո մենք հանդիպեցինք: Մի քանի շաբաթ հետո անցանք  սահմանը ու հայտնվեցինք Թեհրանում: 1954  թվականին մենք գաղթեցինք Երեւան: Այստեղ ես իմացա, նորաստեղծ բոլշեւիկյան  կառավարությունն իր բույնը դրել էր մեր տան երկրորդ հարկում: Այնտեղ նստում էին  կենտկոմի,  կառավարության անդամները…  1920 թվականից մինչ այժմ ես այս տան շրջակայքից խույս եմ տալիս: Այս տունն ինձ համար քանդվել է վաղուց, այս տանը ես ապրել եմ իմ մանկությունը, իմ պահմտոցին` հարեւան ընկերներիս հետ, հիմա այս տան պատերը ներկված են արյունոտ ձեռքերով … Արշոն դողում էր ամբողջ մարմնով: Նորից ծանր լռություն: Քեռի Արշոն ոտքի կանգնեց  խաչակնքեց.

- Մեղա Քեզ,  Տեր աստված,- ասաց ու գնաց: 

Նկուղից փողոց մեզ բաժանում էր մի նեղ պատուհան: Պատուհանից դուրս մեքենաների հռնդյունն էր, իսկ պատուհանից ներս` լուսամուտի փեղկից արեւի ծերպի շողքի ներքո մեր աչքերի առջեւ ծխի քուլաների մեջ պարուրված էին Արշոյի յոթանասուն տարիների տառապանքներն ու դառնությունները: Նկուղի պատերը բորբոսնել էին հին վերքերից …
                                                                                                         

                    

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04