Հուշ-ցերեկույթ՝ վաստակավոր արտիստի հիշատակին

20.08.2024 15:10
1257

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝  ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի նախկին տնօրեն Կամո Արզումանյանի հիշատակին։ Երևանի էլեկտրատեխնիկումում սովորելիս հաճախել է Կիրովի անվան գործարանի մշակույթի պալատում գործող թատերական ստուդիայի պարապմունքներին։ Այդտեղ էլ ձևավորվեց նրա դերասանական շնորհը, կանխորոշվեց նրա ապագան։ 1978-ից արդեն Կապանի պետթատրոնում էր, 1984-ին պետթատրոն եկավ դերասանական երկրորդ սերունդը, որը մեծապես պայմանավորված էր Հակոբ Ղազանչյանի պաշտոնավարմամբ։

1985 թվականը Կամոյի թատերական գործունեության մեջ հիշարժան էր, երբ Չարենցի «Կապկազ թամաշա» բեմադրության մեջ մարմնավորվեց Թոփչիբաշևի կերպարը։ Ներկայացումն արժանացավ ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակին, նաև բեմադրվեց Մոսկվայի Մայակովսկու անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում։

1991-ից Կ. Արզումանյանը ստանձնեց Կապանի թատրոնի ղեկավարությունը։ Հետո եղավ Արցախյան պատերազմ։ Թատրոնը բեմադրությամբ հանդես էր գալիս զորամասերում, լինում խրամատներում՝ փորձում բարձրացնել զինվորների ոգին, հումորով ծիծաղ պարգևում նրանց։

Հիմնադրման օրվանից սեփական տանիք ու բեմ չունեցող թատրոնը Կամո Արզումանյանի պաշտոնավարման տարիներին ունեցավ իր տունը, սեփական շենքը, թատրոնը մասնակցեց փառատոների, հյուրախաղերով հանդես եկավ հանրապետության այլ մարզերում։ Կամո Արզումանյանը դերասանական գործունեության ընթացքում հանդիպել է Մհեր Մկրտչյանին, Արմեն Խոստիկյանին, Լևոն Թուխիկյանին, Ազատ Գասպարյանին, հայ բեմարվեստի այլ նվիրյալներին՝ ստանալով նրանց օրհնությունը։

Միջոցառմանը դերասանի մասին հուշերով հանդես եկան Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գագիկ Դավթյանը, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը, բանասեր Լևոն Մարգարյանը, բանաստեղծուհի Մարի Առաքելյանը, Սվետլանա Գևորգյանը։ Բանախոսների ելույթներից մեկ հիմնական եզրակացություն կարելի էր հանգել. Կամո Արզումանյանի ջանքերը միտված էին նրան, որ չլռի բեմական խոսքը...

Ամուսնու հիշատակը հարգելու համար ներկաներին և հուշ-ցերեկույթի կազմակերպիչներին երախտագիտություն հայտնեց Կամո Արզումանյանի կինը՝ Հասմիկ Մեսրոպյանը։

Ունենալով դերասանական ձիրք, բեմական արտաքին, ձայնի տպավորիչ տեմբր՝ Կամո Արզումանյանը հաջողությամբ հանդես կգար մայրաքաղաքի առաջատար թատրոններում, բայց նա նախընտրեց իր փոքր հայրենիքը՝ Կապանա տունը և մինչև կյանքի վերջին օրերն իր հարազատ օջախում էր՝  Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34