ՀՅԴ-ն՝ խաղից դուրս

24.08.2018 12:34
1198

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գործընթացի մեկնարկը տրված է։ Առաջադրումների հայտերը ԿՀԸ-ն ընդունում է մինչև օգոստոսի 29-ը, թեև մինչև այս պահը պաշտոնական առաջադրումներ չեն եղել։ Չնայած այդ հանգամանքին՝ արդեն հայտնի են քաղաքապետի ինը պոտենցիալ թեկնածուներ. դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնց միասնական ցուցակը կգլխավորի Արտակ Զեյնալյանը, ԲՀԿ ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգության» ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, «Երկիր ծիրանի»-ի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ի ցուցակի կգլխավորի Արարատ Զուրաբյանը (նա նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է), «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակը կգլխավորի Մանուել Գասպարյանը, «Երևանի հանրություն» նախաձեռնության և ԳԱԼԱ կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը և «Ռեֆորմիստներ» կուսակցության ցուցակը կգլխավորի կինոռեժիսոր Արտակ Ավետյանը:

Ընտրական գործընթացը փոխադարձ դրական ուղերձներով են սկսել «Ելք» դաշինքի կուսակցությունները, որոնք ներկայացնելու են երկու առանձին ցուցակներ։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հերքել է, թե «Ելք» դաշինքում գյություն ունեն պառակտումներ։ «Պարզապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է այլ ֆորմատով, «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ այլ: Փաստն եմ արձանագրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երեկ «Առաջին լրատվական»-ի եթերում վարչապետի հայտարարությանը փոխլրացնող պատասխան է տվել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով նախօրեին պաշտոնապես համաձայնել է ղեկավարել «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միասնական ցուցակը։ Նրա հավաստմամբ՝ «Ելք» դաշինքը շարունակում է գործել, ավելին՝ հանդիսանում է կառավարության քաղաքական հենարանը: «Մենք հանդես ենք գալիս երկու ձևաչափով. սա, կարծում եմ, այս պարագայում ամենաարդյունավետն է և ժողովրդավարականը: «Քաղաքացիական պայմանագիրը»՝ մեր գործընկեր կուսակցությունը, որոշել է հանդես գալ առանձին, մենք մեր ուժերը չափում ենք. սա ամենաժողովրդավարական ձևն է: Նախընտրական պրոցեսներում մենք կգնահատենք, կարժևորենք մեր հնարավորությունները, կտնտղենք ժողովրդի տրամադրությունները: Մրցակցության տրամաբանությունը փոխվել է: Ընտրության արդյունքում պետք է համախմբվի հանրությունը»,- ասել է քաղաքապետի թեկնածուն:

Այս հայտարարություններն ավելի ուշագրավ են դարձնում ընտրական գործընթացը, որտեղ թերևս կանխատեսելի է հաղթողը, սակայն ի հայտ են գալու միանգամայն նոր միտումներ, որոնք բնորոշ են հետհեղափոխական Հայաստանին։ Մասնավորապես, եթե «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին հաջողվի ամրապնդվել ընտրական ֆավորիտների եռյակում, կարելի է առաջին արձանագրումները կատարել քաղաքական նոր համակարգի ուրվագծումների մասին։

Սակայն Երևանի ավագանու ընտրական գործընթացի այս պահի ինտրիգը մնում է ՀՅԴ լռությունը։ Ավանդական այս կուսակցությունն առաջիններից մեկն էր, որ հայտարարեց Երևանի ընտրություններին մասնակցության որոշման մասին, նույնիսկ ներկայացվեց սոցիալ-տնտեսական ծրագիր, որն ուղենիշային պետք է դառնար առաջիկա երկու ընտրությունների համար։

Ամբողջ խնդիրն այն է, որ քանի մոտենում է ընտրական ցիկլի մեկնարկը, ՀՅԴ-ն մասնակցության մասին ավելի անորոշ հայտարարություններ է անում, անգամ իսկ մինչև այս պահը հայտնի չէ այն թեկնածուն, որ գլխավորելու է կուսակցության համամասնական ցուցակը։ Այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ն կարծես թե փոշմանել է ընտրություններին մասնակցության հարցում և հարմար պատրվակ է փնտրում իր որոշումը մոտիվացնելու համար։

Մեկ տարի առաջ ՀՅԴ-ն, կրկին ներկայացված լինելով կառավարությունում, նույնպես չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այն ժամանակ դա դիտվեց իբրև համերաշխություն կոալիցիոն ՀՀԿ-ին, որը համարվում էր ընտրական գործընթացի անվիճելի ֆավորիտը։ Հիմա իրավիճակն արմատապես տարբեր է. ՀՅԴ-ն ֆորմալ առումով ներկայացված է Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունում, սակայն իրեն դիրքավորել է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ճամբարում։ Եթե ՀՅԴ-ն, ի հակառակ կանխավ արված հայտարարություններին, չմասնակցի ընտրություններին, ապա դրանով համերաշխվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի, այլ ավելի շատ ՀՀԿ-ի հետ, որի չմասնակցությունը Երևանի ընտրություններին մոտիվացվում է այն հանգամանքով, որ ընդամենը երեք ամիս առաջ կապիտուլացված համակարգը անիմաստ է համարում ռեսուրսներ մսխել մունիցիպալ ընտրությունների վրա։ Ընտրություններին չմասնակցելու պարագայում ՀՅԴ-ի նույնացումը հին համակարգի հետ և օտարումը նոր Հայաստանից, նրա ինստիտուցիոնալ միջավայրից դառնում են ավելի ակնհայտ։

Ավանդական կուսակցությունը գտնվում է ինստիտուցիոնալ խորը ճգնաժամի եզրին։ Մի կողմից՝ ապագա խորհրդարանի մասով նա չի կարողանում պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ, ով հասկացրել է, որ Բաղրամյան 26-ն այլևս չի միջամտելու ընտրական գործընթացին, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, ռեստավրացիայի շարժումը ռևանշիստական ընդգծված միտում ունի ու չի ենթադրում ակտիվ ընտրական մասնակցություն։

Ավելի իրական են դառնում այն ենթադրությունները, որ ՀՅԴ-ն խորհրդարանի ընտրություններից հետո հայտնվելու է քաղաքական համակարգի լուսանցքում՝ 1999-ից հետո առաջին անգամ ներկայացված չլինելով ԱԺ-ում։ Եթե իրադարձություններն ունենան այսպիսի զարգացում, ապա ստացվում է, որ ՀՅԴ-ն իր հաջողությունների համար պարտական է եղել, այսպես կոչված, քրեաօլիգարխիկ համակարգին, որի անկումն էլ փաստորեն ազդանշան դարձավ կուսակցության քաղաքական ֆիասկոյի համար։

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08