ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը նախազգուշացրել է Ադրբեջանին

01.10.2021 12:28
1445

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուրը նախազգուշացրել է հարեւաններին, որպեսզի նրանք թույլ չտան «սիոնիստական ռեժիմին օգտագործել իրենց երկիրը որպես ապաստան»՝ հայտարարելով, որ «հարեւան կառավարություններն ավելի լավ գիտեն, թե ինչու է Իրանը զորավարժություններ անցկացնում սահմանային շրջաններում»:

 Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի հանդուրժի իր հարեւանների տարածքների վերածումը «սիոնիստական ռեժիմի ներկայության եւ գործունեության ապահով ապաստանի ու բազայի»:

Ինչպես նշում է Tasnim-ը, չնշելով Ադրբեջանին, որի նախագահը մտահոգություն է հայտնել ընդհանուր սահմանի մոտ իրանական զորավարժությունների վերաբերյալ, ԻՀՊԿ գեներալն ասել է. «Մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ որոշ երկրներ, գտնվելով երրորդ երկրների ազդեցության տակ, սադրիչ մեկնաբանություններ են արել Իսլամական Հանրապետության ռազմական պատրաստականության բարձրացման վերաբերյալ։ Հարեւան կառավարությունները որեւէ մեկից ավելի լավ գիտեն Իրանի զորավարժությունների պատճառների մասին»,- NEWS.am-ի փոխանցմամբ, հավելել է նա:

Փակպուրը, քննադատելով Ադրբեջանին, որը Իսրայելի մարտական անօդաչու թռչող սարքերն օգտագործել է Հայաստանի հետ վերջին պատերազմի ժամանակ, ասել է, որ Իրանի հարեւանները պետք է թույլ չտան, որ նման «սիոնիստական ռեժիմը իրենց երկիրն օգտագործի չար ու հանցավոր նպատակների համար»: «Կասկած չկա, որ սիոնիստական ռեժիմը օգնում եւ աջակցում է տարածաշրջանի որոշ երկրներին՝ մահմեդական երկրների միջեւ տարաձայնություններ ստեղծելու համար»,- ասել է նա:

Նա նախազգուշացրել է, որ երկրների միջազգային սահմաններին ցանկացած խնդիր անպայման նոր հակամարտություններ եւ լարվածություն կառաջացնի, հատկապես, եթե նման խնդիրները ստեղծվեն իսրայելական ռեժիմի նպատակներին ծառայեցնելու համար: «Մենք երբեք թույլ չենք տա հարեւան երկրին նման խնդիրների ստեղծման եւ տարածման համար աղբյուր եւ բազա դառնալ»,- ընդգծել է նա:

Հարեւան պետությունների սահմանների ցանկացած փոփոխություն կանխելուն ուղղված ջանքերը Իսլամական Հանրապետության առաջնահերթ քաղաքականություն անվանելով՝ հրամանատարը նշել է. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն խաթարում է մեր ներքին անվտանգությունը, եւ դա միշտ համարել ենք կարմիր գիծ: Ուստի, բնական է, որ մենք սրա հանդեպ անտարբեր չենք մնա»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40