«Իմ մարմինն անձնական է» գրքում ոչ մի արտառոց բան չկա. երեխաներին պետք է սեռական գրագիտություն ապահովել. Նիկոլ Փաշինյան

08.05.2019 16:26
1045

Ես մասնագետ չեմ, կարող եմ սխալվել, բայց երբ կարդացի «Իմ մարմինն անձնական է» գիրքը, տեսա, որ ոչ մի արտառոց բան չկա: Այս մասին այսօր վարչապետի պաշտոնում մեկամյա աշխատանքն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղմուկը, որ բարձրացավ այդ գրքի շուրջ, ցանկացա տեսնել՝ ինչ է: Ես այդ գիրքը վերցրի, որպեսզի կարդամ և հասկանամ սարսափելի բան կա՞, թե՞ ոչ: Այն երեխային բացատրում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն, ասում էր, որ երբ մայրիկը, հայրիկը համբուրում են, դա նորմալ է և ասում էր, որ լինում են դեպքեր, երբ օտարներ, կամ քեռիներ են ինձ համբուրում և դա այդքան էլ հաճելի չէ: Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, լինում են դեպքեր, երբ այլ մարդիկ համբուրում են իրեն և այդքան էլ հաճելի չէ, ես զգում եմ դա, տեսնում եմ: Գիրքը երեխային բացատրում է այս ամենը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի տեղեկացմամբ՝ 2017-ին ՀՀ-ում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել: Ըստ նրա՝ Հայաստանում տարեկան միջինը 50, 60, 70 մանկապղծության դեպք է գրանցվում:

«Դրանք ենթադրաբար տեղի են ունենում նաև այն պատճառով, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում՝ իրենց հետ ինչ է տեղի ունենում: Մանկապղծության դեպքերը տեղի են ունենում, երբ երեխային ներքաշում են, երեխան ինտուիտիվ ինչ-որ բան հասկանում է, բայց չգիտի, դա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Գրքում երեխային ասում է՝ երբ որ դու հայտնվես նման իրավիճակում, երբ քո մարմնի անձնական համարվող մասերին օտար մարդը փորձի դիպչել, դու իրեն կարող ես ասել՝ ո՛չ, չի՛ կարելի դիպչել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գրքի միջոցով այլասերվածություն տարածելու վերաբերյալ քննադատություններին, վարչապետը նշեց. «Մեր երեխաներն, ի վերջո, հասուն տարիքի են հասնում և հասուն կյանք են մտնում, իրենք որտեղի՞ց են իմանում այդ ամեն ինչի մասին, փողոցի՞ց, իրարից լսելո՞վ, ինտերնետում իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմեր դիտելո՞վ, կներեք, պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ: Սա մեզ չի՞ մտահոգում»: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է լսել բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են՝ գիրքը այլասերվածություն է տարածում. «Եթե այլասերվածություն է, եկեք արմատախիլ անենք, բայց եկեք հասկանանք էլի, թե դա ինչ է»:

Նրա կարծիքով՝ երեխաների համար պետք է սեռական գրագիտություն ապահովել. «Խոսքը միայն երեխաների մասին չէ, ընդհանրապես մեր բնակչության մասին է: Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը հետևանք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի: Բա դա մեր ավանդական ընտանիքի խնդիր չէ՞, դա ժողովրդագրական խնդիր չէ՞, դա լուրջ պրոբլեմ չէ՞»:

tert.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11