Իմ ընկեր Մխիթար Հայրապետյանին՝ դեռ մոտ չէ իրիկնաժամը, դեռ անելիք ու ասելիք  ունեք

06.09.2021 11:52
2630

Գրեթե շաբաթը մեկ այցի եմ գնում հայրենի Հարժիս. դա ինձ համար, կարծեք, ուխտագնացության պես մի բան է դարձել: Գնում եմ ուժ առնելու նրա հողուջրից, իմ մանկության կածաններից: Գնում եմ արած-չարածս պարզաջրելու, իմացած-չիմացածս նժարելու այն մարդկանցից քաղած իմաստություններից, ովքեր, ավաղ, այլեւս չկան:

Բայց եւ, բարեբախտաբար, կան արժանահարգ մարդիկ, ովքեր շարունակում են գյուղի բազմադարյա ավանդույթները, ովքեր տեր են մեր ազգային-քրիստոնեական արժեքներին, ովքեր պահում-պահպանում են գյուղի՝ սերունդների ջանքերով հյուսված դիմագիծը, որոնց ջանքով հայի անմահության համ ու հոտն է իշխում օրհնյալ այդ եզերքում:

Այդ մարդկանցից է Մխիթար Հայրապետյանը, ում 70-ամյակը լրանում է այսօր:

Դեռեւս գյուղի դպրոցի բարձր դասարաններում սովորելիս՝ շատերս էինք ձգտում ընդօրինակել նրան, ով արդեն դպրոցն ավարտել էր բարձր առաջադիմությամբ, ստացել բարձրագույն կրթություն եւ սովորում էր ասպիրանտուրայում:

Հետո (ի տարբերություն շատերի) վերադարձավ գյուղ եւ ագրոնոմ-գիտնականի մասնագիտությամբ ծառայեց իր բնօրրանին:

Անկախության տարիներին, երբ արդեն լուծարվեց գյուղի պետական տնտեսությունը, նրա փորձն ու գիտելիքները շարունակեցին օգտագործել տարածքային ու տեղական իշխանությունները:

Կարողացավ գյուղացիական անհատական տնտեսություն հիմնելու եւ խելամիտ կազմակերպելու ուսանելի օրինակներ ցույց տալ, համագյուղացիներին օգտակար լինելու կյանքով ապրել:

Եվ այդպես՝ մինչեւ այսօր….

Ու այդ ամենի շնորհիվ է, որ Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում դաշտավարության ոլորտի լավագույն մասնագետի համբավ է ձեռք բերել:

Միեւնույն ժամանակ՝ առավել գնահատելի է մարդկային, ընկերական հարաբերություններում նրա պահվածքը, գյուղի՝ շատ-շատ դեպքերում դեռեւս կուսական, անարատ հարաբերությունները կրելու եւ պահպանելու նրա ձգտումը:

Ոչ մի դեպքում չաղարտվեց, քանիցս ցեխոտված միջավայրը ոչ մի դեպքում չկարողացավ նրան ներքաշել իր ջրապտույտի մեջ: Եվ մնաց գյուղի գեղեցիկ ավանդույթների, մարդկային բարի հարաբերությունների արթուն ժամապահը խառնափնթոր մեր օրերում:

Նաեւ գեղեցիկ ընտանիք է ստեղծել, լավ ծնողի ու պապիկի պատվանդան բարձրացել: Ու հարգելի ծնողներից ժառանգված ավանդույթով կարողացել է պահել օջախի բարձր անունը:

2020-ի աշնանից, անտարակույս, բոլորիս սրտի վրա ամպ է նստած: Բայց երբ (նման իրավիճակում) ուժ ենք գտնում մեր մեջ եւ միմյանց ծնունդ շնորհավորում, տոնական միջոցառումներ կազմակեպում, ուրեմն վերհառնելու ենք ազգովի եւ անպայման շարունակելու ենք մեր երթը դեպի ապագա:

Իսկապես, քանի-քանի հոգեվարք ենք մերժել ազգովի եւ մերժելու ենք դեռ: Քանի-քանի անգամ ենք անկումից փրկվել եւ ամենատարբեր ցավերին դիմացել:

Եվ այդ ամենը շնորհիվ մարդու, հայի, հայրենի քարափների նվիրյալի այն տեսակի, որի մերօրյա կրողներից է Մխիթար Խաչատուրի Հայրապետյանը:

Ծնունդդ շնորհավոր, իմ լավ բարեկամ եւ ընկեր:

Քեզ՝ առողջություն, հաջողություններ:

Եվ, իհարկե, շնորհակալություն քո սպասված լինելության համար. երբ գյուղ եմ այցելում՝ գիտեմ, որ այնտեղ դեռ ինձ սպասողներ կան, որոնց թվում նաեւ դուք եք:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08