Ի՞նչ է կատարվում Գորիսի N4 ավագ դպրոցում (Անավարտ հարցազրույց դպրոցի տնօրեն Արմինե Շեգունցի հետ)

09.11.2016 12:06
2957

Վերջին օրերին Գորիսի N4 ավագ դպրոցից ստացված մի շարք ահազանգերից դրդված նպատակահարմար գտանք հեռախոսով հարցազրույց վարել այդ դպրոցի տնօրեն Արմինե Շեգունցի հետ: Զրույցի առաջին մասը, թեեւ դժվարությամբ, կայացավ, սակայն երբ փորձեցինք երկու օր անց առաջադրել պատասխաններից բխող հավելյալ հարցերը, նա հրաժարվեց զրույցից՝ պատճառաբանելով, որ ճնշման խնդիր ունի եւ չի կարող շարունակել զրույցը: Նաեւ հորդորեց մեզ՝ մոռանալ իր հեռախոսի համարը եւ չփորձել կրկին անհանգստացնել իրեն:

Արմինե Շեգունցը, ցավոք, մոռացավ, որ ինքը պետական կրթօջախի տնօրեն է եւ պարտավոր է պատասխանել հանրությանը հետաքրքող հարցերին:

Այդ ամենի մասին՝ հաջորդաբար:

***

- Տիկին Շեգունց, ե՞րբ է Ձեր դպրոցում գրադարանավար նշանակվել Հասմիկ Ղուկասյանը:

- Հասմիկ Ղուկասյանը մեր դպրոցում երեք ամիս փորձաշրջանով աշխատանքի է ընդունվել 2016թ. սեպտեմբերի 1-ին:

- Ո՞վ էր մինչ այդ դպրոցի գրադարանավարը, ինչո՞ւ էր այդ պաշտոնը թափուր մնացել:

- Դպրոցում 0.5 դրույքով գրադարանավարուհին եւ նյութապատասխանատուն այսօր էլ Վարդուհի Մկրտչյանն է: Նրա զբաղվածությունը եւ ծանրաբեռնվածությունը շատ էր, հետեւաբար անհրաժեշտություն առաջացավ գրադարանային գործ մասնագիտությամբ մի նոր աշխատակից ընդունել, եւ ընդունեցինք Հասմիկին:

- Դուք տեղյա՞կ եք եղել, որ Հասմիկ Ղուկասյանը կասկածվում է 1557 կտոր գրքի գողության մեջ: Կարծում եմ՝ պետք է որ տեղյակ լինեիք, եւ նրա աշխատանքային գրքույկում տեսած լինեիք, որ նա ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի քանի հոդվածներով ազատվել է Գորիսի պետական քոլեջի գրադարանավարի պաշտոնից:

- Թե ինչու եւ ինչ պատճառներով են նրան հեռացրել նախորդ աշխատավայրից, չեմ հետաքրքրվել, անձնականի մեջ չեմ խորացել, բայց եւ տեղյակ եմ՝ ինչ-որ անվստահություն է եղել նրա նկատմամբ: Մարդն ունի աշխատանքի իրավունք: Ես արդեն նշեցի, որ նա մեզ մոտ աշխատանքի է ընդունվել երեք ամիս փորձաշրջանով, եւ նրա վրա դրված չէ նյութական պատասխանատվություն:

- Տիկին Շեգունց, չեմ կարծում, թե փոքրիկ քաղաքում, որտեղ մարդիկ իրար դեմքով են ճանաչում, Դուք տեղյակ չլինեիք, որ Հասմիկ Ղուկասյանը կասկածվում է գրքերի գողության մեջ:

- Եթե մարդը հանցանք է կատարել, դա արդեն իմ իրավասությունների շրջանակում չէ, թող դրանով համապատասխան կառույցները զբաղվեն: Ես տարիներ ի վեր առաջնորդվել եմ ՀՀ օրենքներով: Քաղաքացին ունի մասնագիտություն եւ աշխատում է, ի՞նչ վատ բան կա դրա մեջ:

- Գորիսում այն կարծիքն է շրջանառվում, որ Դուք, որպես տնօրեն, երբեք իրավունք չեք ունեցել կադրային հարցեր լուծել Ձեր իսկ ղեկավարած դպրոցում, ո՞վ է Ձեզ ստիպել, որ գրքերի գողության մեջ կասկածվող անձնավորությանն ավագ դպրոցի գրադարանավար նշանակեք: Իսկ եթե ինքներդ եք նման որոշում կայացրել, ապա ի՞նչ եք հաշվի առել եւ ի՞նչ հանգամանքների դրդմամբ եք շրջանցել նրա հետ կապված աղմկահարույց պատմությունը:

- Գորիսի ավագ դպրոցի կադրային քաղաքականությունը լուծված է դեռեւս 2006 թվականին: Այդ օրվանից ի վեր, բացի երկու դեպքից, երբ ուսուցիչներից մեկն ընտանիքով ՌԴ է մեկնել, մեկ այլ մանկավարժ էլ թոշակի է անցել, այլ փոփոխություններ չեն եղել: Երկու դեպքում էլ ըստ կարգի մրցույթ է հայտարարվել, եւ համապատասխան մասնագետներն աշխատում են մեզ մոտ: Դպրոցներում կադրային քաղաքականության սահմանված կարգ կա՝ ոչ ես, ոչ էլ որեւէ մեկն այդ քաղաքականությունը փոխել չի կարող: Անկեղծ ասած ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կարծում են, որ դպրոցի տնօրենն ամենակարող է եւ անում է այն, ինչ ուզում է, չեմ հասկանում:

- ՀՀ ԿԳ նախարարությունում գիտե՞ն արդյոք, որ Գորիսի N4 ավագ դպրոցում գրադարանավար է նշանակվել գրքերի գողության մեջ կասկածվող անձնավորությունը:

- Ըստ կարգի՝ դպրոցների հաստիքացուցակը հաստատվում է տարեկան մեկ անգամ, իսկ թափուր տեղերի մրցույթների համար «Կրթություն» թերթում տրվում է հայտարարություն: Բնականաբար, եթե կա հաստատված հաստիքացուցակ եւ կա թափուր տեղ, ապա հայտարարվում է մրցույթ, որի հիման վրա էլ տնօրենն իրավունք ունի մարդ ընդունել: Դպրոցն ունեցել է գրադարանավարի կարիք, եւ մենք մասնագետ ենք ընդունել:

- Գորիսում շրջանառվում է մեկ այլ կարծիք, որ Հասմիկ Ղուկասյանին աշխատանքի եք ընդունել կոնկրետ իշխանավորի հրահանգով, իբրեւ խրախուսանք, Գորիսի պետական քոլեջի շուրջ բարձրացրած աղմուկի համար, Դուք տեղյա՞կ եք այդ խոսակցությանը:

- Այդ լուրերը սուտ են: Ավագ դպրոցները ենթարկվում են ԿԳ նախարարությանը, ուստի մարզային կամ քաղաքային իշխանությունները չեն կարող կադրային հարցեր լուծել մեր դպրոցում: Ես հերքում եմ այդ խոսակցությունները:

- Նոյեմբերին լրանում է Հասմիկ Ղուկասյանի փորձաշրջանի ժամկետը: Նա կշարունակի՞ աշխատել Ձեր դպրոցում:

- Ղուկասյանը կշարունակի աշխատել մեզ մոտ թե ոչ, դա իմ անձնական ցանկություններից վեր է: Կան մանկավարժական, ծնողական խորհուրդներ, որտեղ կքննարկենք այդ հարցը, եւ եթե այս ընթացքում նրա աշխատանքը գոհացրած լինի, ապա չի բացառվում, որ նրա հետ կնքվի եւս մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, եթե ոչ՝ հրաժեշտ կտանք նրան:

***

Եվ քանի որ տնօրենը հրաժարվեց պատասխանել իր իսկ խոսքերից բխող մեր հարցերին, ուստի եւ հարցերն առաջադրում ենք հրապարակավ՝ նկատի ունենալով, որ դրանք հետաքրքրում են ոչ միայն դպրոցի աշխատակիցներին, այլեւ Գորիս քաղաքի հանրությանը: Հարցերը հրապարակում ենք՝ հուսալով, որ տնօրենը դրանց կպատասխանի գրավոր, այլապես ստիպված կլինենք զրույցը վարել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուների հետ:

Ստորեւ՝ հարցերը, որոնց հրաժարվել է պատասխանել տնօրեն Արմինե Շեգունցը:

- Տիկին Շեգունց, Ձեր պատասխանները ե՛ւ նոր հարցերի տեղիք են տալիս, ե՛ւ տարակույսներ առաջացնում: Օրինակ, Դուք վկայակոչում եք ՀՀ օրենքների հանդեպ Ձեր հավատարմությունը, բայց մոռանում եք, որ մեկ անգամ արդեն, երբ դեռ N4 դպրոցի տնօրենն էիք, դպրոցի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ի դեպ, Դուք կարո՞ղ եք մեզ հուշել քրեական գործի համարը, եւ ե՞րբ է այն հարուցվել ու ի՞նչ ավարտ է ունեցել: Կուզենայինք նաեւ իմանալ, թե ինչո՞ւմ էիք մեղադրվում Դուք:

- Դուք ասում եք՝ 2006-ից ի վեր (բացի երկու դեպքից, երբ ուսուցիչներից մեկն ընտանիքով մեկնել է ՌԴ, մյուսն էլ թոշակի է անցել) կադրային այլ փոփոխություններ չեն եղել դպրոցում: Բայց, թույլ տվեք ասել, խեղաթյուրում եք իրականությունը: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մարզի մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ Սեւադա Խոջաբաղյանը եւ նրա եղբայրը, ով դպրոցի տնտեսվարն էր, հեռացան դպրոցից: Ինչպե՞ս ստացվեց, որ հանրապետությունում ճանաչված ուսուցիչ Գրիշա Մանուչարյանը դուրս մղվեց դպրոցից: Միայն թե չասեք, թե թոշակի անցնելու պատճառով, քանի որ մինչեւ հիմա Ձեզ համար ցանկալի թոշակառուներին հանդուրժում եք դպրոցում:

- Դուք ասում եք՝ դպրոցի հաստիքացուցակը հաստատվել է հունվարին եւ ունեիք 0,5 դրույք գրադարանավարի թափուր հաստիք: Կարելի՞ է եզրակացնել, որ հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն այդ հաստիքը թափուր է եղել:

- Կարո՞ղ եք մեզ տրամադրել դպրոցի հաստիքացուցակը՝ հաստատված կառավարման խորհրդի կողմից, որ ուժի մեջ է եղել ս.թ. հունվարի 1-ից:

- Դուք ասում եք՝ թափուր տեղերի մրցույթ է հայտարարվում «Կրթություն» թերթում: Կարո՞ղ եք ասել, թե 0,5 դրույք գրադարանավարի համար այդ թերթի որ համարում եք հայտարարույթուն տվել: Եվ, եթե խնդրեմ, կտրամադրե՞ք մեզ գրադարանավարի համար անցկացված մրցույթի արձանագրությունը:

- Ասում եք՝ Հասմիկ Ղուկասյանի հետագա աշխատանքի հարցը կորոշեք մանկավարժական, ծնողական խորհուրդների հետ հարցը քննարկելուց հետո: Դրանից առաջ էլ ասացիք, թե մրցույթով է այդ հարցը լուծվում: Հիմա՝ Ձեր ո՞ր մի ասածը հիմք ընդունենք:

- Հասմիկ Ղուկասյանին աշխատանքի ընդունելիս չե՞ք ծանոթացել նրա աշխատանքային գրքույկին: Արդյո՞ք գործատուն մարդուն աշխատանքի վերցնելիս չպետք է ծանոթանա նրա աշխատանքային գրքույկին, նրա բնութագրին, թե՞ դա (ինչպես Դուք եք ասում) անձնական կյանքի մեջ խորանալ է նշանակում:

- Իսկ Ձեր որդուն՝ Աշոտ Մաշուրյանին, ինչպե՞ս նշանակեցիք դպրոցի տնօրենի տեղակալ՝ մասնագիտական կրթական աջակցության գծով: Մրցույթո՞վ, թե՞ առանց մրցույթի: Եթե մրցույթով, ապա «Կրթություն» թերթի ո՞ր համարում եք հայտարարություն տարածել:

- Եթե այդ պաշտոնը սահմանված էր հաստիքացուցակով եւ անհրաժեշտ էր դպրոցին, ապա ինչո՞ւ հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը թափուր մնաց: Իսկ միգուցե ճի՞շտ են խոսակցությունները, թե այդ հաստիքը պահել եք Ձեր որդու համար:

- Դուք ասում եք՝ «մարզային կամ քաղաքային իշխանությունները չեն կարող կադրային հարցեր լուծել մեր դպրոցում», քանի որ ավագ դպրոցը ենթարկվում է ԿԳ նախարարությանը: Եթե իրոք այդպես է, ապա ինչո՞ւ 2008-09-ին Գորիսում հայտնի լրագրողուհու դստերը հեռացրիք աշխատանքից եւ խորհուրդ տվեցիք նրան՝ պատճառները փնտրել Սյունիքի մարզպետարանում:

Ինչո՞ւ 2014-ին դպրոցից դուրս մղվող Գրիշա Մանուչարյանին խնդրեցիք չնեղանալ, քանի որ դա տնօրենի որոշումը չէ, այլ Սյունիքի մարզպետարանի:

- Երբ որդուդ նշանակում էիք Ձեր տեղակալ, այդ ժամանակ արդեն հայտնի էր ՀՀ նորանշանակ վարչապետի դիրքորոշումը: Ըստ այդ դիրքորոշման՝ որդին չէր կարող մոր տեղակալը լիներ: Բայց Դուք շրջանցեցիք կառավարության ղեկավարի դիրքորոշումը, ինչո՞ւ:

- Եվ վերջին հարցը: Ի՞նչ վերջաբան ունեցավ 10-րդ դասարանցի աղջկա ճակատագիրը, ում ամիսներ առաջ դպրոցում կասկածում էին հղիության մեջ, ինչը բողոքի տեղիք տվեց ե՛ւ աղջկա, ե՛ւ նրա ծնողների կողմից: Եվ հանիրավի վարկաբեկված աղջիկը դուրս մնաց դպրոցից…

HayNews.am
9 նոյեմբերի 2016թ.

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25