Ինչպես կլուծվի հանքային թափոնների գերեզմանների հարցը

09.03.2019 21:47
1309

Հայաստանի տնտեսական քաղաքականության վեկտորն աստիճանաբար փոխվում է: Մինչ այժմ արտահանման ծավալներում գերակշռում էր հանքարդյունաբերությունը, այժմ, սակայն, քայլ առ քայլ փորձ է արվում հրաժարվել այս ոլորտից:

Մինչ այդ, արտահանման ծավալների կտրուկ անկումն արդեն իսկ բացասական է անդրադարձել ցուցանիշերի վրա: Հանքրադյունաբերող գործարանները բացվում ու փակվում են, նրանք իրենցից հետո թողնում են քիմիկական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը:

23 պոչամբար, 8-ը փակված են, 15-ը՝ գործող:  Հայաստանի պոչամբարների թվային տվայլներն են: 

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման 

հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ 

Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Առաջին հայացքից դրանք լիճ են հիշեցնում:  Իրականում, սակայն, դրանք  վտանգավոր նյութեր են միայն:

Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում:  Լոռիում օրինակ Թեղուտ գործարանի փակման հիմական խնդիրներից մեկն էլ պոչամբարի վթարային վիճակն էր: Թեղուտի պոչամբարը մեծությամբ երկրորդն է: Կառուցվել  է 2014-ին: 

Այն նախատեսված է 180 մլն խմ արդյունաբերական աղբի համար:

Այս տարածաշրջանում է նաև մյուս խոշոր՝ Նահատակի պոչամբարը:  Այստեղ են հավաքված Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատի  վտանգավոր նյութերը:  Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը այս տարածաշրջանում իրավիճակը  աղետալի է բնորոշում: Նրա կարծիքը կիսում է նաև «Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը՝ «Համայնքային համախմբման ու աջակցության» ՀԿ ղեկավար  Օլեգ Դուլգարյանը.

«Նահատակի պոչամբարը Մեծ Այրում գյուղում աղետ է: Ու նույնիսկ փակված պոչամբարներն էլ կիսով չափ են ռեկուլտիվացված: Եթե Ախթալայով Այրում գնաք, կտեսնեք, որ պոչհանքները թափված են ճանապարհին»,- նկատում է Դուլգարյանը:

Իրավիճակն ավելի սրվում ու վտանգավոր է դառնում անձրևներից հետո: 

Հայաստանի ամենամեծ պոչամբարը գտնվում է Սյունիքի մարզում: Խոսքն Արծվանիկի 

պոչամբարի մասին է, որը համարվում է նաև աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: 

Արծվանիկի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75%-ը: 

Արծվանիկի մեջ են կուտակվում Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ 

ֆաբրիկայի թափոնները: Ինչպես Սյունիքում, այնպես էլ Լոռիում իրավիճակը գրեթե նույնն է:

«Ախթալա գետակ ունենք, ամեն անձրևից հետո միայն դեղին է լինում:  Իրականում գետակ չկա, մահացել է»,- ասում է Օլեգ Դուլգարյանը:

Մասնագետները փաստում են՝ հանրապետության տարածքում գտնվող պոչամբարների մեծ մասըև՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա:

Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի 

խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից:  Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը փաստում է՝ չգործող պոչամբարներում ռեկուլտիվացիա չի արվում.

«Պետք է նախորդ պոչամբարները միայն չփակեն, ռեկուլտիվացիա անեն», ասում է Էվոյանը:

Պոչամբարների ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին 

մոտ տարածքներում: Հարակից համայնքների գյուղացիները դժգոհում են, օրինակ Մեծ Այրումի բնակիչները:

Հայաստանի տնտեսական քաղաքականության վեկտորն աստիճանաբար փոխվում է: Մինչ այժմ արտահանման ծավալներում գերակշռում էր հանքարդյունաբերությունը, այժմ, սակայն, քայլ առ քայլ փորձ է արվում հրաժարվել այս ոլորտից, կամ՝ այն ավելի կառավարելի ու թափանցիկ դարձնել:

armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40