Ինչը կարող է փոխվել Ընտրական օրենսգրքում

04.06.2018 11:08
1260

Հայաստանի նոր իշխանությունը մտադիր է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դրանով լեգիտիմացնելով իր իշխանությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» եւ իրեն աջակցող այլ ուժեր խորհրդարանում կստանան մեծամասնություն, եւ այդ դեպքում իր ունեցած իշխանությունը օրինական կդառնա:

Փաշինյանը երեւի համոզված է, որ ինքն այնքան հանրային վստահություն ունի, որ արդար ընտրությունների դեպքում որեւէ այլ կուսակցություն չի կարող փաստացի իր կողմից ղեկավարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մարտահրավեր նետել: Արտահերթ ընտրությունների գնալու համար վարչապետ Փաշինյանը ուզում է որ նոր Ընտրական օրենսգրքից հանվի ռեյտինգային ընտրակարգը, որովհետեւ հենց այդ ընտրակարգի միջոցով է, որ նախորդ իշխանությունը ապահովել է իր հաղթանակը: Նոր իշխանությունը ուզում է ընտրությունները կազմակերպել պարզ համամասնական ընտրակարգով:

Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության հաջողությունը կապված է բացառապես իր անձնական հեղինակության վրա: Ինքը մարզերում չունի հեղինակություն վայելող գործիչներ, ովքեր կարող են իր ցուցակի համար ձայն ապահովել: Այդ պատճառով նա ցանկանում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Այն պնդումները, թե այդ համակարգը ապաքաղաքականացնում է ընտրությունները՝ այնքան էլ հիմնավոր չեն: Եթե իշխանությունը երաշխավորեր ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանվելու անթույլատրելիությունը, եթե  յուրաքանչյուր թեկնածու ստանար իր վարկանիշին համարժեք քվեներ, ապա այս համակարգը կարելի էր համարել ժողովրդավարական եւ նույնիսկ առաջադիմական: Բայց նոր իշխանությունը տեղերում չունի ռեյտինգային թեկնածուներ, եւ Փաշինյանը ուզում է իր կուսակցության հաղթանակը կառուցել իր անձնական վարկանիշի վրա, եւ այդ առումով ռեյտինգային համակարգը անարդյունավետ է: Արձանագրենք, որ Փաշինյանին պետք է մի համակարգ, որը կապահովի իր հաղթանակի ամրագրումը:

Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները գիտեն, որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը, մեծ հաշվով, կապ չունի ընտրական համակարգի եւ Ընտրական օրենսգրքի հետ: Ընդհակառակը՝ Ընտրական օրենսգիրքը փակում է բոլոր այն սողանցքերը, որոնք ընտրակեղծարարության հնարավորություն կարող են ստեղծել: Բայց քանի որ բոլոր ձախողումների մեղավորը հռչակվել է Ընտրական օրենսգիրքը, ուրեմն այն պետք է փոխել: Մնում է որոշել, թե հատկապես ինչը: Միայն ռեյտինգային համակարգից հրաժարվելը բավարար չէ: Նախորդ իշխանությունը իր հաղթանակը ապահովելու համար օգտագործել է մեռած հոգիների քվեները, եւ հիմա դա պետք է բացառվի: Բոլորը իմացել են, որ Հայաստանի ընտրություններին չի կարող 1,6 մլն ընտրող մասնակցել, բայց բոլորը համակերպվել են այդ ցուցանիշի հետ՝ հասկանալով, որ առնվազն կես միլիոն քվե կեղծվել է եւ հօգուտ ՀՀԿ-ի, բայց ոչ մեկը չի ցանկանում հարաբերություն խզել: Համընդհանուր համոզմունք է եղել, որ իշխանությունը նման թիվ է կարողանում արձանագրել կրկնաքվեարկության միջոցով, բայց այդ կեղծիքը հնարավոր չի եղել բացահայտել: Դա շատ հեշտ է անել, եթե ձեւավորվի մատնահետքի միասնական պահոց, եւ յուրաքանչյուր ընտրող մեկ անգամից ավելի չկարողանա մասնակցել քվեարկությանը:

Նախորդ իշխանության օրոք շատ մեծ դժգոհություն է եղել հեռուստագովազդից, երբ իշխանության ներկայացուցիչների գործունեությունը շատ մանրամասն լուսաբանվել է, իսկ ընդդիմությանը` ոչ: Կամ հեռուստաեթեր են հրավիրվել միայն իշխանության նկատմամբ լոյալ դիրքորոշում ունեցող գործիչներ, իսկ ընդդիմության մուտքը հեռուստաեթեր եղել է ընտրողաբար: Առաջարկներից մեկը վերաբերում է հեռուստագովազդի ազատականացմանը եւ հավասար պայմանների ապահովմանը: Ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն, որ նոր Ընտրական օրենսգրքով էականորեն կավելացվի թեկնածու կուսակցություններին տրվող անվճար հեռուստաժամանակը:

Առաջարկվում է, որ հաշմանդամներին քվեախուց ուղեկցելու հնարավորություն տրվի միայն բժշկական տեղեկանքի հիման վրա: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տվել, թե ինչպես են միանգամայն առողջ մարդուն ուղեկցողով մտցնում քվեախուց եւ օգնում, որ նա քվեարկի ըստ նախապես իջեցված հրահանգի:

Առաջարկներից մյուսը վերաբերում է զորամասերին: Նախորդ բոլոր ընտրություններում իշխանությունը օգտագործել է զինվորներին իր համար ցանկալի արդյունք ապահովելու համար, մանավանդ, որ ընդդիմությունը զրկված է եղել զորամասերում քարոզչություն իրականացնելու հնարավորությունից: Առաջարկվում է, որ բոլոր զորամասերում լինեն տիպային եւ նույն մակերեսով գովազդային վահանակներ, որպեսզի զինվորները կարողանան հավասար տեղեկատվություն ստանալ ընտրությունների մասին եւ ընտրություն կատարելու որոշակի ցուցանիշներով առաջնորդվեն:

Նախորդ բոլոր ընտրություններից հետո միշտ հայտարարվել է, որ նույնիսկ ամենակատարյալ Ընտրական օրենսգիրքը չի կարող ապահովել լեգիտիմ ընտրությունների անցկացում, եթե իշխանությունը շահագրգռված չէ դրանում, կամ առավել եւս ինքն է ընտրակեղծարարության կազմակերպիչն ու դրա շահառուն: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը համոզված է, որ արդար ընտրություններով կարողանալու է հասնել հաղթանակի, եւ այդ պատճառով կարիք չունի ընտրակեղծարարության կազմակերպման: Բայց այդ զգացողությունը շատ խաբուսիկ է եւ անցողիկ: Գործող իշխանությունը շատ արագ կորցնելու է իր հանրային լեգիտիմությունը կամ առնվազն դրա մի մասը, եւ իր ունեցած իշխանությունը պահելու համար կարող է գայթակղություն ունենալ դիմելու ընտրակեղծարարության: Բայց դրա դեմ պետք է պայքարի ոչ թե Ընտրական օրենսգիրքը կամ այլ օրենքներ, այլ հասարակությունը: Այլապես ամենակատարյալ Ընտրական օրենսգիրքը կարելի է շրջանցել եւ խախտել, եթե իշխանությունը գործում է ամենաթողության պայմաններում:

1in.am

2018-06-04

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35