Իրանի նախարարը հայտարարել է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին

19.10.2020 16:49
9731

Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջեւ համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամին։

«Մենք Ռուսաստանի հետ կարեւոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով»,- մեջբերում է անում նրա խոսքից ISNA գործակալությունը:

Նախարարը հավելել է, որ (Թեհրանի նկատմամբ) զինական բռնարգելքի վերացումից հետո նոր փուլում Իրանը «ռազմական (համագործակցության) համաձայնագրեր ունի Չինաստանի եւ ՌԴ-ի հետ»: Ըստ որում զինվորականը նշել է, որ «Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում, որը տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի»: «Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով»,- ասել է նա:

Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաեւ այդ երկրից դրանց արտահանման բռնարգելքի ժամկետը լրացել է հոկտեմբերի 18-ին: Այդ օրը լրացել է ուղիղ հին տարի իրանական միջուկային ծրագրի շուրջն իրադրության կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) ուժի մեջ մտնելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրան հավանություն տրված թիվ 2231բանաձեւի ընդունման պահից, որոնցով սահմանվել էր սահմանափակումների համապատասխան ժամկետ: Իրանի նկատմամբ զինական բռնագրելքի վերացման դեմ վերջին մի քան ամսվա ընթացքում հանդես է եկել ԱՄՆ-ը:

Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը սահմանել է սեփական պատժամիջոցները Թեհրանին զենքի վաճառքի համար: Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր նրանց նկատմամբ սահմանափակիչ միջոցների մասին, ովքեր մասնակից կլինեն Իրանին «միջուկային տեխնոլոգիաների, բալիստիկ հրթիռների (արտադրության) տեխնոլոգիաների եւ սովորական սպառազինությունների» մատակարարումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19