Մեղրին հակադրվում է համայնքների խոշորացմանը. իսկ կառավարությունն ընդդառաջ կգնա՞ մեղրեցիներին, թե՞…

24.02.2016 16:54
3405

Դեռեւս մեկ տարի առաջ՝ 2015թ. մարտի 19-ին, հանրապետության կառավարությունը մեկնարկ տվեց համայնքների խոշորացման ծրագրին. հայեցակարգն ընդունվել էր 2011թ. նոյեմբերի 10-ին:

Սյունիքի մարզում առաջին քայլն այդ ուղղությամբ արդեն արված է. նկատի ունենք Տաթեւի ենթաշրջանի գյուղերը մեկ համայնքի մեջ միավորելը, որն ավարտվեց մի քանի օր առաջ՝ փետրվարի 14-ին՝ այդ համայնքում ՏԻՄ ընտրություններ անցկացնելով:

Խոշորացման համար Սյունիքի մարզում (բացի վերը նշված տարածաշրջանից) ընդգրկվել է եւս երեք համայնքային փունջ: Դրանք են՝ Սառնակունք (Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան), Գորիս (Գորիս, Ակներ, Վերիշեն, Քարահունջ), Մեղրի (Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն):

Նշված երեք փնջում, ըստ էության, առաջին միավորումը (խոշորացումը) տեղի կունենա Մեղրու տարածաշրջանում:

… 2016թ. փետրվարի 24-ին Երեւանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Մեղրու մասնաճյուղի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում Մեղրի համայնքի բնակչության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման էին եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, փորձագետ Վահան Մովսիսյանը, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Սեյրան Ավետիսյանը:

Վահան Մովսիսյանը ներկայացրեց համայնքների խոշորացման նպատակը, իրականացման ուղիներն ու մոդելները:

Դահլիճն ի սկզբանե զայրույթով ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը Մեղրու տարածաշրջանում ներդնելու գաղափարը՝ դա համարելով տարածաշրջանի գյուղերի քայքայման ու վերացման ուղի:

Հավաքված մոտ երկու հարյուր մեղրեցիները ծափահարություններով արձագանքեցին ելույթ ունեցող համաքաղաքացիներին, ովքեր դեմ էին արտահայտվում տարածաշրջանի բնակավայրերը մեկ համայնքի մեջ միավորելու ծրագրին (իսկ ելույթ ունեցող մեղրեցիները, առանց բացառության, դեմ էին այդ գաղափարին):

Հանդիպումն, ըստ էության, իրազեկման, խորհրդատվության խնդիր ուներ, ուստի եւ որեւէ ամփոփիչ փաստաթուղթ չընդունվեց:

Մնում է սպասել եւ տեսնել՝ ՀՀ կառավարությունն ընդառաջ կգնա՞ մեղրեցիներին, թե՞ համայնքների խոշորացումը կկատարվի տեղի բնակչության կամքին հակառակ:

Հետաքրքիր է, կառավարությունը պատրաստվո՞ւմ է հանրաքվեի միջոցով իմանալ մեղրեցիների պաշտոնական կարծիքը, որ սահամանդրական պահանջ է, թե՞ կբավարարվի նման հանդիպումներով կամ հարցախույզներով:

Վերջում հիշենք ՀՀ սահմանադրության հոդված 190-ի պահանջը՝ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»:

Մեղրեցիների հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:

ՄԵՐԻ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34