Իշխանություններն «անհարմար» համայնքապետերից ազատվելու կարճ ճանապարհ են գտել

22.02.2021 21:40
3887

Հայաստանում մի շարք համայնքապետերի, ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ, ապա եւ ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։ Կառավարություն, իսկ ավելի հստակ՝ տարածքային կառավարման նախարարությունը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, հերթական հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է երկարաձգել լիազորությունների ժամկետը լրացած ավագանիների լիազորությունը մինչեւ նորընտիր ավագանու ձեւավորումը։ 

Սակայն, նույնը չի նախատեսվում համայնքների ղեկավարների պարագայում։ Ճիշտ հակառակը՝ կառավարությունը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակում, ինչը խտրական վերաբերմունք է ընտրված համայնքապետերի նկատմամբ։ Ակնհայտ է, որ քրեական գործեր հարուցելով՝ չկարողացան ազատվել անցանկալի համայնքապետերից, այժմ կփորձեն օգտվել ռազմական եւ արտակարգ դրության ռեժիմներից. ահա ևս մեկ բացատրություն այն տրամաբանական հարցին, թե ինչու Հայաստանում մինչ օրս չի վերացվում ոչ արտակարգ, ոչ էլ ռազմական ռեժիմը, չնայած թշնամի երկրում ռազմական դրությունը վերացվեց անմիջապես պատերազմի ավարտից հետո։ Այն համայնքապետերը, որոնց պաշտոնավարման ժամկետները կլրանան, կփոխարինվեն իշխանության սրտի թեկնածուներով, որոնք հետագայում ոտքները կպնդացնեն ու կընտրվեն այդ պաշտոնում: Իսկ թե հետագայում ինչպիսի սցենար է նախատեսված՝ դժվար չէ կռահել: Իշխանության ներկայացուցիչները անպայման սեփական հետաքննություններն ու աուդիտները կանցկացնեն՝ վեր հանելու նախկինների թալանը և կոռուպցիան և կասկած անգամ չկա, որ այդ գործում կհաջողեն՝ ստեղծելով հիմք վերջապես հասնել անցանկալի համայնքապետերի կալանավորմանը: 

Դրան զուգահեռ` Պապիկյանի նախարարությունը այլ քայլերի էլ է դիմել: Մասնավորապես, տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: 186 համայնքից որոշել են ստանալ 11-ը։ Խնդիրն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել ռազմական դրության պայմաններում, ավելին՝ վերջնաժամկետ են սահմանել խոշորացման այս փուլն ավարտել մարտ-ապրիլ ամիսներին։ ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրաքվե անցկացնելը: Բայց խոշորացումն իշխանության համար հրատապ է, որ հասցնեն անցանկալի համայնքապետերից ազատվել եւ խոշորացումից հետո նոր ընտրություններ անցկացնել՝ ունենալով նաև վարչական լծակներ, առանց որի, հասկանալի է, ՔՊ-ականները զրոյական շանսեր ունեն մարզերում տասնյակ տարիներ աշխատած և տեղի բնակչության մոտ ընդունված և հարգված համայնքապետերի համեմատ… 

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40