Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան

20.04.2026 12:17
330

Ցանկացած իրեն հարգող իշխանություն, եթե ձախողում է պետական նշանակության հարցերում, սովորաբար հեռանում է։ Այդ մասին վկայում է միջազգային փորձը։ Իսկ առավել ևս՝ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հնարավորինս արագ գնա այդ քայլին, քանի որ պարտված իշխանության հետ գրեթե անհնար է կրկին հասնել հաղթանակի։ Խոսքը ոչ թե ռազմական, այլ ռազմավարական հարցերին է վերաբերում, գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

«Օրվա իշխանության հայտարարությունները, թե խաղաղությունն արդեն «կայացած փաստ» է, զուրկ են իրական հիմքերից։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչ միայն բացակայում է վերջնական ստորագրված փաստաթուղթը, այլև ակնհայտ է, որ Բաքուն շարունակում է թելադրել սեփական պայմանները։

Հետևաբար՝ գործող իշխանությանը ձեռնտու չէ ներպետական կամ ներազգային դիմադրության ձևավորումը։ Այդ պատճառով հետևողական պայքար է իրականացվում ազգային դիմադրության օջախների դեմ, և թիրախավորվում են գրեթե բոլոր այն անձինք, ովքեր համարձակվում են այլընտրանքային քաղաքական օրակարգ ձևավորել։

Պատահական չէր նաև օրեր առաջ ազգային բարերար և «Ուժեղ Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգումը։ Իշխանությունը լավ գիտակցում է, որ իր քաղաքական օրակարգը սպառված է։ Գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա գլխավորած քաղաքական ուժը ունեն շատ ցածր վարկանիշ։

Սամվել Կարապետյանի նկատմամբ այս ակնհայտորեն քաղաքական բնույթ կրող որոշումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող վերնախավի իրական մտավախությունները։ Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային ընտրական փորձը ցույց է տալիս, որ քաղաքական մրցակիցների մեկուսացումը չեն կարող էականորեն փոխել հանրային տրամադրությունները։ Հակառակը՝ դրանք հաճախ ավելի են մոբիլիզացնում հասարակությանը, խթանում քաղաքացիական ակտիվությունը, ավելացնում հանրային աջակցությունն ընդդիմադիր բևեռին, տվյալ դեպքում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։

Հետևապես, Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ իշխանությունը հերթական անգամ վերահաստատեց իր պարտությունը։

Միևնույն ժամանակ, շրջանառվող այն թեզերը, թե «պետք է բոլորին դեմ քվեարկել» կամ «ընտրություններով Հայաստանում հնարավոր չէ փոփոխության հասնել», ընդամենը մանիպուլյացիաներ են՝ ուղղված գործող վարչակարգին աջակցելուն։ Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ընտրողների բարձր մասնակցության դեպքում, գործող իշխանության վերարտադրությունը գործնականում անհնար է։

Ուստի վերջնական որոշումը, ամեն դեպքում, պատկանում է ՀՀ քաղաքացուն, քանի որ ընտրություններին գիտակցված և ակտիվ մասնակցությունն է լինելու այն հիմնական գործոնը, որն ապահովելու է իրական փոփոխություն»,-գրել է Դումիկյանը։

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57

Կառավարությունը նոր ծրագիր է առաջարկում․ 63-72 տարեկանները կարող են ստանալ մինչև 2 մլն դրամ

05.11.2026 12:32