Ջերմ ու բարի անուն

01.10.2014 17:46
2080

Հարժիսեցի Մացոյի` Մնացական Թեւոսյան մարդու, ղեկավարի, գյուղմասնագետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող հատուկ հրապարակում, անշուշտ, արժե պատրաստել:

Ողջունելի է, որ մեր երկրի անցյալին, մեր երեկվա օրվան ու մեր ծնողների ապրած կյանքին սկսում ենք մոտենալ ավելի սթափ, ավելի խոհուն, ավելի արժանապատվորեն: Ինչքան էլ փորձեր արվեն մռայլ գույներով ներկայացնել խորհրդային հասարակարգը, այնուհանդերձ ճշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի համար դրանք զարթոնքի եւ մեծ հաղթանակների տարիներ են եղել: Եթե ասենք միայն, որ Հայաստան աշխարհի ծաղկումն ու զարգացումը կապվում են հետպատերազմյան ընդամենը երեք-չորս տասնամյակի հետ, որ այդ ոչ մեծ ժամանակահատվածում գրեթե ոչնչից կառուցվել է մի հզոր երկիր` իր քաղաքներով ու գյուղերով, ժողովրդագրական անօրինակ զարգացմամբ, տնտեսության բոլոր բնագավառների աննախադեպ աճով, բարձր մշակույթով ու արվեստով, որ...

Ամեն մի ժամանակ իր հերոսներն է ծնում: Եթե հաղթանակներին չեն հաջորդում նոր հաղթանակներ եւ նոր զարգացումներ, ձեռքբերումները մեռնում կամ խամրում են…

Պատմության ու սերունդների համար կարեւոր եմ համարում երկրի կառուցման գործում իրենց ներդրումն ունեցած մարդկանց կերպարներն էսքիզելը` քանի դեռ նրանք չեն մոռացվել, կան մարդկանց հիշողություններում:

«Սյունյաց երկիրը» հերթական շնորհակալ գործն է անում: Սուրեն Բակունցի մասին, եթե ճիշտ եմ հիշում, եղել է հատուկ համար: Ուրախությամբ կցանկանայի հանդիպել Գորիսի շրջանից` Լենո Ջհանգիրյանին, Անդրանիկ Սրապյանին, Շամխալ Մանվելյանին, Միխայել Բաղդասարյանին, Սամսոն Արզումանյանին, Գառնիկ Հարությունյանին եւ գյուղատնտեսության բնագավառի էլի ուրիշ նվիրյալներին ներկայացնող թողարկումներ:

Հիմա ընկեր Մանուցի մասին: Եթե ասենք, որ պաշտոնական հարաբերությունների ընթացքում մարդկանց մեջ կարող է ծնվել համակրանքի մի ներքին զգացողություն, եւ մտերմությունը կարող է այլ` ընկերական հարթության վրա զարգանալ, ապա, չնայած տարիքային տարբերությանը, միմյանց հանդեպ մեր հարգանքն ու բարեկամությունն այդպիսին էին: Պատմեմ, թե ինչպես այն ստեղծվեց:

1972 թե` 73 թիվն էր: Կոմերիտմիության Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար, կուսակցության շրջկոմի բյուրոյի անդամության թեկնածուի էի: Բյուրոյի որոշմամբ Հարժիսի խորհրդային տնտեսությանը կցված անձը, որից պահանջվում էր վերահսկել բերքահավաքի ընթացքը եւ ծառացած խնդիրների լուծմանն օպերատիվ ընթացք տալ, ես դարձա:

Ծանոթ լինելով գյուղական կյանքին` գիտեի, որ բերքահավաքի օրերին գյուղում մարդկանց կարելի էր հանդիպել միայն վաղ առավոտյան: Ամռանը բոլորը դաշտում են, բնակավայրում մնում են միայն ծերերն ու երեխաները: Հանձնարարությունը ստանալու հաջորդ առավոտյան դեռ ժամը 8-ը չկար` Հարժիսում էի: Երբ մտա սովխոզի դիրեկտորի առանձնասենյակը, ընկ. Թեւոսյանը` Մանուցը, զարմացած ու անհանգստացած, ոտքի կանգնեց, բարեւեց ու ցածր ձայնով հարցրեց.

- Էս ինչ խաբար է, ի՞նչ է պատահել առավոտ ծեգին…

- Շրջկոմի բյուրոյի կողմից ես եմ կցված ձեր տնտեսությանը բերքահավաքի ընթացքում, - ասացի ու տեղավորվեցի դիմացի աթոռին:

Ընկեր Թեւոսյանը քմծիծաղ տվեց, ես էլ զգացի, որ այդքան վաղ մարդկանց հոգու վրա նստելը երեւի ջահելություն էր, բայց… Բայց փորձված ղեկավարն անմիջապես կողմնորոշվեց. հանձնարարեց շտապ հավաքել ճյուղերի վարիչներին: Չանցած 15-20 րոպե, բոլորը տեղում էին: Խորհրդակցությունը շատ կարճ տեւեց: Թեւոսյանը ներկայացրեց, որ շրջկոմի բյուրոյի որոշմամբ ես եմ բերքահավաքի համար պատասխանատու անձը, չմոռացավ ասել, որ շրջկոմի ներկայացուցիչը կարող է լույսը չբացված գյուղում լինել, իսկ շատերը դեռ քնած են, տվեց իր հանձնարարությունները, մի երկու հոգի խոսեցին պակաս-պռատից ու ցրվեցին:

- Կաշխատենք հուսախաբ չանել, - ասաց ընկեր Մանուցը, ում, կարծում եմ, դուր էր եկել առավոտ վաղ իմ գյուղ գնալը:

Դրանից հետո Հարժիսում լինում էի եթե ոչ ամեն շաբաթ, ապա գոնե ամսական մեկ-երկու անգամ: Մանուցի հետ աշխատելը հեշտ էր ու հաճելի: Նա գյուղատնտեսական աշխատանքների մեծ գիտակ էր: Լինելով շրջանի տարածքի ամենաբարձրադիր տնտեսության ղեկավար` խիստ կարեւորում էր կլիմայական առանձնահատկությունները, լավ գիտեր ցանքատարածությունների մշակմանն անհրաժեշտ պայմանները: Քանի որ Հարժիսի սովխոզի մի տեղամասն էլ Հալիձորն էր` փաստորեն առկա էր բազմաշերտ գոտիականություն` Որոտան գետի ափերից մինչեւ Եռաբլրի բարձրադիր հարթությունները: Նրան լավ ծանոթ էին տեղանքի ամեն կածան, քար ու թուփ: Տեսնել էր պետք նվիրումը, սերը հայրենի գյուղի նկատմամբ, սովխոզի բանվորների, ճյուղերի ղեկավարների հետ նրա աշխատանքի ոճը, համոզելու ու պահանջելու մեթոդները, համբերատարությունն ու զսպվածությունը:

Մանուցը խոսքաշեն, մեծ հումորի տեր, հետաքրքիր զրուցակից էր. կարելի էր նրա հետ ժամերով խոսել ու երբեք չձանձրանալ: Ամեն մի հանդիպում կյանքի, գյուղատնտեսական գործի իմացության մի դաս էր, սովորելու դաս:

Նա ընտանիքի հրաշալի հայր ու ամուսին էր: Երկար տարիներ շատ ծանր էր տանում կնոջ կորուստը:

Մի դեպք եւս վառ է մնացել իմ հիշողության մեջ: Տարեվերջ էր: Ինչ-որ որոշման կատարման շրջանակներում կուսակցության շրջկոմի պլենումում պետք է քննարկվեր աշնանացանի վիճակը: Պլենումից առաջ գյուղ գնացի ու ընկ. Թեւոսյանի հետ շրջեցի Եռաբլրի աշնանացանի դաշտերում: Դեռ ձյուն չէր նստել, ցանքատարածությունները լավ կանաչել ու բարձրացել էին: Տեսարանը տպավորիչ էր, Մանուցի տրամադրությունը` բարձր:

- Եկող տարի լավ բերք ենք ունենալու, - ասաց ու ավելացրեց - էստեղ ոչ մի գաղտնիք էլ չկա, պարզապես Եռաբլրում ցանքսը պիտի արվի մինչեւ օգոստոսի 20-ը: Ուշ ցանված աշնանացանը չի հասցնում լավ արմատակալել ու չի դիմանում աշնան քամիներին ու ձմռան ցրտերին:

Շրջկոմ վերադառնալով` փորձեցի իմանալ, թե Հարժիսն ինչպե՞ս է ներկայացված զեկուցման մեջ, պահանջեցի, որ նշվի իբրեւ լավ օրինակ: Պլենումում հարցի քննարկման ընթացքում լուրջ խոսակցության նյութ դարձավ հարեւան տնտեսություններից մեկում այդ ուղղությամբ աշխատանքների անբավարար վիճակը: Շրջկոմի առաջին քարտուղար Արամ Հարությունյանը տեղից միջամտեց, թե ինչպես է, որ Հարժիսում, որտեղ ավելի անբարենպաստ են կլիմայական պայմանները, աշնանացանի այդպիսի ծածկույթ կա: Եվ չգիտես ինչու ասաց, որ հարցին թող պատասխանի շրջկոմից կցված անձը: (Հավանաբար նախորդ օրվա իմ պահանջը քարտուղարին զեկուցել էին):

Ես վեր կացա ու բառ առ բառ կրկնեցի Մանուցի խոսքը, որ Հարժիսում ցանքսն արվում է խիստ գրաֆիկով` մինչեւ օգոստոսի 20-ը, ժամանակ է տրվում, որ ցրտերից ու ձյունից առաջ բույսն արմատակալի...

Պատասխանը դուր եկավ քարտուղարին: Ես անմիջապես ավելացրի, որ Թեւոսյանի աշակերտն եմ եւ ուրախ կլինեմ, եթե ուսուցիչս ինձ լավ աշակերտ ճանաչի: Դահլիճը ծիծաղեց...

Իմ հիշողություններում Մանուցը մի ջերմ ու բարի անուն է:

ԳԱԳԻԿ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Մոսկվա

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08