Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2023 11:18
1073

Սիրելի՛ մանկավարժներ և կրթական գործի հարգելի՛ նվիրյալներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Մեր երկրում ավանդաբար նշվող այս տոնը, հիրավի, խորին հարգանքի դրսևորում է ձեր մասնագիտության նկատմամբ: Եվ դա պատահական չէ, քանի որ կրթության ոլորտից է սկսվում պետության համար արժանի քաղաքացու, աշխարհում իր գիտելիքներով մրցունակ և ամենատարբեր բնագավառներում պահանջարկ վայելող
բարձրորակ մասնագետի ձևավորումը:
Որևէ ժամանակաշրջանում հնարավոր չէ գերագնահատել այն կարևոր ու պատասխանատու աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ հայրենիքի, ընտանիքի, իրար նկատմամբ սիրո ու հարգանքի բարձր արժեքները՝ դրանով իսկ ստանձնելով հայրենանվեր, գիտակից ու առաջադեմ սերունդ կերտելու առաքելությունը:
Մեր հայրենիքում տեղի ունեցող վերջին զարգացումները, ներկայիս ծանր ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանը ստիպում են նորովի արժևորել կրթությունը, ուսուցչի կատարած աշխատանքի կարևորությունը, քանի որ մեծապես ձեզնից է կախված
, թե երեխան բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ  լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր հայրենիքին:
Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին
՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ամուր առողջություն, անսպառ եռանդ, չկոտրվելու և նորանոր հնարավորությունների փնտրտուքով գործելու մղում։ 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22