Կապան մայրաքաղաքը՝ «ի բնե ամուր և արվեստաշեն»

15.08.2024 11:17
2158

Կապան համայնքի զարգացումը, որ դժվարին մեր ժամանակներում գերխնդիր է արժանապատիվ համերկրացիներիս համար, ընթանում է մի քանի ուղղությամբ:

Սահմանապահ բնակավայրերի ամրապնդման, քաղաքաշինական խնդիրների պատշաճ լուծման, հոգևոր-մշակութային կյանքի ակտիվացման հետ մեկտեղ չափազանց կարևոր է հայրենատիրության գաղափարն ու ոգին արթուն պահելը:

Ճշմարիտ խոսք կա՝ դարերով փորձված, հայրենատիրությունը, հայրենասիրությունը սկիզբ են առնում փոքր հայրենիքից՝ բնօրրան–ծննդավայրից, հայրենական տնից։

Ուստի և՝ առանց մեր երկրամասի պատմության իմացության, առանց մեր փառապանծ նախնիների գործերին ծանոթանալու, անհնար է այդ ամենը պատկերացնել:

Հենց այդ նպատակով էլ կարևորեցինք Սյունիքի թագավորությանն այսկերպ անդրադառնալը՝ փորձելով ի մի հավաքել 200 տարի ընդգրկող պատմական այդ շրջափուլի վերաբերյալ հիմնական նյութերը՝ ակնկալելով, որ թերթային համարը (ամբողջության մեջ) յուրօրինակ սկզբնաղբյուր կհանդիսանա բոլոր նրանց համար, ովքեր կկամենան ծանոթանալ կամ հայացք ձգել Սյունիքի ու նրա մայրաքաղաք Կապանի պատմության այդ էջին։

Սյունիքի թագավորություն... Կոչվել է նաև Կապանի թագավորություն կամ Բաղաց թագավորություն, որ պատմական թատերաբեմում է եղել 970-ից մինչև 1170 թվականը:

Հայոց պատմագրությունը միշտ չէ, որ միանշանակ է գնահատել Սյունիքում անկախ պետության ստեղծման փաստը՝ շրջանցելով ակնհայտ իրողությունը, որ Բագրատունիների կենտրոնական իշխանությունը տվյալ ժամանակաշրջանում այլևս կտրված էր Սյունիքից, իսկ Սյունիքը պարտավոր էր իրեն պաշտպանել:

Թագավորության ստեղծմանը բացասաբար վերաբերվողներին ի սկզբանե էր պատասխանել Սյունյաց տան մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը՝ նշելով՝ Սիսական տոհմը, որ սերում է Հայկից, երբեք չի ըմբոստացել հայրենի իշխանությունների դեմ: Պարզապես իր երկրին տեր է կանգնել, երբ դրա կարիքը եղել է: Իսկ Սյունիքի թագավորության անկումը համարել է պատմական մեծ ողբերգություն, ինչն իմանում ենք նրա հայտնի «Ողբից»:

Եվ երբ հետադարձ հայացքով ու գիտական բարեխղճությամբ ամփոփվել ու ամփոփվում են 10-12-րդ դարերում Սյունիքում և երկրամասի շուրջ տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունները, բազմաթիվ հայագետներ արդարացիորեն հանգել են եզրակացության՝ չլիներ Սյունիքի թագավորությունը, չլինեին նրա վեհանձն և քաջարի թագավորներն ու իշխանական, հոգևոր դասի առաջատար դեմքերը, հայոց Սյունիքը դուրս կմղվեր պատմության ընթացքից և կմնար իբրև հիշողություն, չէր փոխանցվի հետագա դարերին ու գալիք սերունդներին:

Սյունիքի թագավորության երկուհարյուրամյա պատմությունը, հիրավի, երևելի գործերի, երկրամասը շենացնելու, զինական հզոր ուժ կազմակերպելու, թագավորների ու ամբողջ երկրի իրական ինքնիշխանության ու ինքնակալության ժամանակաշրջան էր:

Դարերի հեռվից ծանոթանալով այդ ժամանակների անցուդարձին՝ հպարտություն ենք ապրում՝ իմանալով, որ Սյունիքի զորական ուժերը լավագույնն էին տարածաշրջանում: Հպարտություն ենք ապրում, որ Սյունիքը երկու դար շարունակ, շնորհիվ կայուն պետական համակարգի, անառիկ ու աննվաճ ամրոց է եղել հայոց համար: Հպարտություն ենք ապրում, երբ ծանոթանում ենք Սյունիքի թագավորների վարքին (բացի վերջին թագավորից՝ Հասան Գեռաքարեցուց), ովքեր պետական մտածելակերպի, քաջության, Սյունիքի շահերին անմնացորդ նվիրվածության խորհրդանիշ են եղել ու մնացել ընդօրինակման արժանի՝ առ այսօր:

Սյունիքի թագավորության պատմությունը մեզ համար հետաքրքիր է մեկ այլ առումով նույնպես:

Թագավորության մայրաքաղաքը Կապանն էր՝ Բաղաբերդ անմատչելի միջնաբերդով: Դեռևս 5-րդ դարից (գրավոր աղբյուրներում) հիշատակվող մեր բնակավայրը 9-րդ դարում Հայաստանի նշանավոր քաղաքների թվում էր: Բաբկեն Առաքելյանը «Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ.» գրքում նշում է (Երևան-1958, էջ 90)՝ «9-րդ դարի վերջերին և 10-րդ դարի սկզբներին Կապանն աճում, քաղաք է դառնում: Այստեղ նկատելի շինարարություն է կատարվում…»:

Իսկ Ղևոնդ Ալիշանն այդ ժամանակների Կապանն այսպես է բնութագրում՝ «Ի բնե ամուր և արվեստաշեն»:

200 տարվա ընթացքում Կապանը քանիցս հերոսաբար հետ մղեց հարևան թշնամական երկրների զորագնդերին:

Հին Կապանի նորօրյա շարունակությունն է մերօրյա քաղաքը, որի տեսարժան վայրերից մի քանիսը՝ լուսանկարների տեսքով, ներկայացվում է ընթերցողին:

Գնահատելի է նաև, որ հին Կապանի ու ընդհանրապես Կապանի մասին տեղեկատվական բնույթի բազմաթիվ նյութեր են տեղ գտել համարում:

Սյունիքի թագավորությունը և նրա մայրաքաղաք Կապանը նորովի ներկայացնելու սույն նախաձեռնությունը նաև կիրառական, գործնական խնդիր ու նշանակություն ունի: Ինչպես արդեն ասացինք՝ աճող սերնդի հայրենագիտական դաստիարակություն, Սյունիքի պատմության այդ շրջափուլի վերաբերյալ հիշողությունների արթնացում, մեր նախնյաց հայրենասիրական ու երկրաշեն ավանդույթները շարունակելու պատրաստակամության և վճռականության ձևավորում:

Մի հանգամանք էլ. Սյունիքի թագավորությունը՝ Կապան մայրաքաղաքով, պատմական թատերաբեմում էր այն ժամանակ, երբ հարևան կոչվող երկիրն ու ժողովուրդն ասպարեզ պիտի գային դրանից յոթ–ութ դար հետո միայն։ Եվ առնվազն անլուրջ է (եթե ոչ ցնորամտություն) ադրբեջանաթուրքական կեղծարարների բարբաջը՝ միտված Սյունիքի պատմության աղավաղմանը, Սյունիքի հետ իրենց փոխկապակցմանը։

Այդ ամենը նկատի ունենալով ողջունում եմ «Սյունյաց երկիր» թերթի սպասված այս համարի հրատարակումը: Շնորհակալություն եմ հայտնում ողջ խմբագրակզմին՝ մեր պատմության այդ կարևոր էջը յուրովի հավերժացնելու, թեմային առնչվող առկա նյութերը շատ թե քիչ ամբողջական ներկայացնելու առաքելության համար։

Լիահույս եմ՝ «Սյունյաց երկիրը» կշարունակի մեր քաղաքի պատմության հերոսական և հիշարժան դրվագները հետազոտելու և հանրահռչակելու ուղղությամբ կատարվող աշխատանքները:

 

Գևորգ Փարսյան

Կապան համայնքի ղեկավար

 

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36