Կապանի պատմության մեջ դերակատարում ունեցած կանայք

18.03.2024 16:42
1288

Կանանց միամսյակի կապակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանը հանդես եկավ ցուցադրությամբ՝ «Կանայք Կապանի պատմության մեջ և առօրյայում» խորագրով։ Առանձին վահանակները պատմում էին կանանց ներդրման մասին կրթության, բժշկության, մշակույթի, արտադրության մեջ։ Առանձին վահանակ էր հատկացված հերոսածին մայրերին, Կապանա տան ազնվազարմ կանանց՝ Փառանձեմ, Շահանդուխտ, Կատրանիդե, ովքեր հանդես են եկել շինարարական աշխատանքներով: Ցուցադրանքում ներկայացված էր մոտ 300 ցուցանմուշ թանգարանի հնագիտության, ազգագրության, լուսանկարների և փաստաթղթերի ֆոնդերից։

Ուշագրավ շատ փաստեր կարելի է քաղել վահանակներից, օրինակ, երբ Հայրենական մեծ պատերազմի լուրը հասավ Կապան, հայրենիքի փրկության գործին անմասն չմնացին կանայք և աղջիկները: Հայտնվեցին առաջին կամավորները: Իսկ ովքեր մնացին Կապանում, փոխարինեցին ամուսիններին: Կապանի պղնձահանքում աշխատանքի անցավ ավելի քան 350 կին: Նրանցից ավելի հայտնին Սաթիկ Համբարձումյանն էր: Փոխարինելով պատերազմ մեկնած ամուսնուն, հանք մտավ՝ ընտրելով կնոջ համար բավականին ծանր՝ պայթեցնողի մասնագիտությունը, միայնակ մեծացնելով երկու զավակներին:

Մինչ ցուցադրանքին ծանոթանալը բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը, ապա ելույթ ունեցավ «Նապատ» նվագախումբը՝ հնչեցնելով ազգագրական-հայրենասիրական երգեր: Իսկ ջութակահար Յուրի Բաղդասարյանի հնչեցրած ախորժալուր մեղեդիների ներքո թանգարանի այցելուները ծանոթացան ցուցադրանքին: Միջոցառումն ավարտվեց սարի ծաղիկներից պատրաստված թեյ ու քաղցրավենիք ըմբոշխնելով:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40