Կապանում՝ Երևանի գներով. Սյունիքի մարզկենտրոնում պատերազմը չի նվազեցրել ո՛չ բնակարանների պահանջարկը, ո՛չ էլ գները

02.07.2021 12:49
1692

Պողոսյանների երիտասարդ ընտանիքը 10 օրից ավելի է՝ բնակարան է փնտրում գնելու նպատակով։ Ալենն ու Սոնան 3 տարի է՝ ամուսնացած են, ցանկանում են ծնողներից առանձին բնակվել։ Ասում են՝ որոշել են ինքնուրույն տուն-տեղ դնել, կառուցել իրենց ապագան։ Ինչպես Կապանում շատ նորաստեղծ ընտանիքներ, նրանք էլ հիմա կանգնել են խնդրի առաջ։ 

Երիտասարդ ընտանիքների տրվող վարկային գծով են ցանկանում ձեռք բերել բնակարանը, մինչդեռ վաճառողների առաջարկած գները և բանկերի գնահատումները անհամադրելի են։ 

«Իմ կարծիքով՝ անշարժ գույքի շուկան չի կառավարվում։ Մեր նախընտրելի Մելիք-Ստեփանյան, Գարեգին Նժդեհի, Արամ Մանուկյան, Երկաթուղայինների թաղամասերում բնակարանները, որոնք 60 և ավելի քառակուսի մետր են, գները հասնում են 40-45  հազար դոլարի ու հիմնականում անմխիթար վիճակում են»։ 

Ալենը հետաքրքրվել է, պարզել՝ այս պահին մայրաքաղաք Երևանում՝ Բանգլադեշ թաղամասում, 86 քմ մակերեսով տուն կա վաճառքի 48 հազար դոլարով։ Ասում է՝ իր աշխատավարձը, կնոջ աշխատավարձի հետ միասին թույլ է տալիս, որ գնեն այդ տունը, բայց չի ցանկանում Կապանից դուրս գալ։ Ներդրումը պետք է այստեղ կատարել ու առավել ևս՝ հիմա, նոր սահմանային իրավիճակով պայմանավորված չպետք է լքել ծննդավայրը։ 

Վերջին մի քանի տարիներին Կապանում վաճառվող բնակարանների գների աճ էր նկատվում։ Անկախացումից հետո այստեղ նոր բնակելիներ չեն կառուցվել, մարզկենտրոնում բնակարան գնել կամ վարձակալել ցանկացողներն էլ շատացել էին։ Պահանջարկ այժմ էլ կա, սակայն պատերազմից հետո սահմանամերձ դարձած Կապանում որոշակի իրողությունների փոփոխություն է նկատվում։ 

Realty Kapan կայքի համակարգողից տեղեկացանք, որ պատերազմից առաջ գնորդները շատ էին, վաճառվող բնակարանները քիչ, հիմա՝ շատ քիչ տարբերությամբ վաճառվող բնակարանների թիվը ավելացել է, գնորդները՝ համեմատաբար պակասել։

2021 թ. առաջին 4 ամիսներին Հայաստանի անշարժ գույքի շուկայում ինչպիսի՞ պատկեր է։ Արդյոք արձանագրվե՞լ է գնաճ։ ՀՀ կադաստրի կոմիտեից «Մեդիալաբի» գրավոր հարցմանը հետևյալ պատասխանն են տվել. 

«2021 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում գրանցել ենք ինչպես քանակական նվազումներ, այնպես էլ գնանկումներ: Անդրադառնալով մարտ ամսին՝ նշենք, որ 2021 թ. մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17567 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2021 թ. փետրվար ամսվա համեմատ աճել է 21.1%-ով, իսկ 2020 թ. մարտ ամսվա համեմատ՝ 13.8%-ով: Երևան քաղաքում 2021 թ. մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2021 թ. փետրվար ամսվա համեմատ աճել է 0.1 %-ով, իսկ մարզերի 2021 թ. փետրվար ամսվա համեմատ՝ 0.2 %-ով: 

Ապրիլ ամսին գրանցել ենք որոշ քանակային նվազում, սակայն արձանագրել ենք գնաճ, մասնավորապես՝ Երևան քաղաքում 0.5%-ի չափով և մարզերի քաղաքներում՝ 0.3%-ի չափ»:

Ստորև ներկայացված է Կապան քաղաքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակները։

Իր 8 տարվա գործունեության վիճակագրությունը դիտարկելով՝ Realty Kapan կայքի պատասխանատուն արձանագրում է, որ Կապանի անշարժ գույքի շուկայում 8 տարի գնաճը շարունակվում էր։ 

«Կապանում սկսած մեր բացումից մինչև հիմա գները աճել են։ Պարզապես պատերազմական իրավիճակից հետո մի պահ կանգ առավ, միտում կար, որ գները կնվազեն, բայց հիմա նորից պահպանվում է։ 

Գնորդներն ուղղակի հիմա նախապատվությունը տալիս են շուկայականից հնարավորինս էժան վաճառվող տներին։ Ինչ վերաբերում է մեկ քառակուսի մետրի արժեքի ձևավորմանը, ապա մի շարք հանգամանքներ են ազդում գնագոյացման վրա։ 

Բնակարանի դիրք, թաղամաս, հարկ, վիճակ՝ գինը այս ամենը հանրագումարում է։ Կայքի պատասխանատուի խոսքով՝ միջինը տատանվում է 150 դոլարից մինչև 600 ԱՄՆ դոլար։ 

Օրինակ՝ Բաղաբերդ թաղամասում, որը կենտրոն չի համարվում, պետական վիճակով բնակարան կարելի է գնել 15-18 հազար դոլարի սահմաններում։ Իսկ քաղաքի կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի, Մելիք-Ստեփանյան, Շահումյան, Չարենցի փողոցներում բնակարանների գները 35-50 հազար դոլարի սահմաններում են։ 

ՀՀ կադաստրի կոմիտեից ստացած տեղեկատվության համաձայն՝ 2021 թ. ապրիլին Սյունիքի մարզի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները` 1 քմ մակերեսի հաշվարկով հետևյալն են.

Realty Kapan կայքի համակարգողը նկատում է, որ վերջին ամիսներին Կապանում մարդիկ իրենց կապիտալների՝ ներդրումների տեղափոխություն սկսել են ավելի հաճախ կատարել։ Մեկը մի քանի տուն ունի, մեկը վաճառում է, որ Երևանում կամ Ռուսաստանում գնի, որը չի նշանակում, թե մարդիկ արտագաղթում են, փոխում իրենց բնակության վայրը։ 

Ֆեյսբուք սոցիալական հարթակի խմբերում տեղադրվող հայտարարություններից մեկում քաղաքի ոչ կենտրոն համարվող Բաղաբերդ թաղամասում 65 քմ մակերեսով 2-սենյականոց կապիտալ վերանորոգված, մանրահատակը ամբողջությամբ նոր, ջրատար խողովակները և հոսանքի լարերը փոխված, բաց պատշգամբով արևկող բնակարանը գույքի և տեխնիկայի հետ միասին վաճառվում էր 25000 դոլարով։ 

Վաճառողը Գայանե Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, որ ցանկանում են վաճառել իրենց անշարժ գույքը։ 

Ասում է՝ նույն շենքում, նույն հարկում իրենց երկրորդ բնակարանն են վաճառքի հանել։ «Մեկ տարի է՝ որոշել էինք բնակարանը վաճառել։ Պատերազմը կամ սահմանային նոր իրավիճակը դեր չի խաղացել մեր որոշման վրա, պարզապես ցանկանում ենք Երևանում նոր բնակարան գնել։ 

Ի դեպ, արդեն վաճառել ենք բնակարանը։ Պետք է հիփոթեքային վարկով հավելյալ գումար ներդնենք, որ կարողանանք մայրաքաղաքում նոր բնակարան ձեռք բերել»,- «Մեդիալաբին» ասում է Գայանեն։ 

 

Նելլի Միրզախանյան 

MediaLab.am

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38