Կարեն Մելքոնյան. «Յուրաքանչյուրը պիտի գիտակցի, որ իրեն պաշտպանելով՝ շրջապատի մարդկանց է պաշտպանում»

07.04.2020 17:32
2421

Հարցազրույց «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կարեն Մելքոնյանի հետ

- Պարոն Մելքոնյան, կխնդրեինք ներկայացնել նոր տիպի կորոնավիրուսով տարածվածության հետեւանքով ստեղծված իրավիճակի ընդհանուր պատկերը:

- Նախ ասեմ, որ Կապանի բժշկական կենտրոնը հանրապետության այն տասը բուժհիմնարկների ցանկում է, որոնք սպասարկում են նոր ենթատեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Կապանի բժշկական կենտրոնն ուներ վիրաբուժական առաջին բաժանմունք, որտեղ որոշ աշխատանքներ կատարելուց հետո արդեն տրամադրված է այդ հիվանդների բուժմանը: Ըստ ամենայնի՝ դա ինֆեկցիոն նոր բաժինն է՝ 50 մահճակալով: Հուսով ենք, որ այդքան պացիենտ չենք ունենալու, բայց պիտի պատրաստ լինենք բոլոր տեսակի սցենարներին: Նոր բաժինը ներառում է վերակենդանացման բաժանմունք՝ չորս մահճակալով, ինտենսիվ բլոկ՝ երեք մահճակալով, մյուս մահճակալները ստացիոնար  բուժմանն է տրամադրված: Մեր բժշկական կենտրոնին «Չաարատ Կապան»-ի եւ այլ կազմակերպությունների մեկնած ձեռքի շնորհիվ ունեցանք անհրաժեշտ ամեն ինչը, որով հնարավոր է նորմալ բուժսպասարկում իրականացնել:

Այժմ անդրադառնանք բուն խնդրին. նախեւառաջ մարդիկ շատ գիտակցաբար պիտի ընկալեն ստեղծված իրավիճակը, իրենք իրենցով պայքարեն երեւույթի դեմ, չթողնեն, որ վարակվածությունը հասնի կրիտիկական նիշի եւ նոր տեղափոխվեն հիվանդանոց: Ասեմ, որ ծանր դեպքեր չենք ունեցել, եթե կարճ ձեւակերպեմ՝ կառավարելի վիճակ է այս պահին:

- Կորոնավիրուսով վարակվածությունն ընդհանուր առմամբ ունի ախտանիշներ, բայց երբեմն ընթանում է մեղմ ախտանիշներով կամ առանց ախտանիշների: Եթե մարդը զգում է վարակվածությունը, ո՞ւմ պիտի դիմի:

- Ընտանեկան բժշկին, առաջնային օղակի բժշկին:

- Կորոնավիրուսով վարակվածների հետ նաեւ լինում են շփված անձինք, այսպես կոչված կոնտակտավորներ, որտե՞ղ են նրանք մեկուսացվում:

- Եթե մոտիկ կոնտակտավոր են, մեկուսացվում են տան պայմաններում, եւ այդ պահից սկսած հսկողության մեջ են լինում առաջնային օղակի բժշկի կողմից: Օրվա ընթացքում մի քանի անգամ կապ է հաստատվում իրենց հետ, ճշտում են ջերմություն ունե՞ն, թե՞ ոչ: Իրենք էլ, որեւէ խնդիր ծագելու դեպքում, միանգամից դիմում են բժշկի:

- Իսկ որո՞նք են կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ եկող  ախտանիշները:

 - Դա ջերմության ի հայտ գալն է, հետագայում չոր հազը, երբ վիրուսն արդեն անցնում է շնչուղիներ, կարող է առաջանալ հեւոց, թոքաբորբ, այսքանը: Սակայն կարող է սիմպտոմիկա չունենալ, բայց անձնավորությունը կարող է լինել վարակակիր:

- Եթե մարդը ցանկանում է թեստավորվել, որտե՞ղ պիտի անցնի թեստավորում:

 - Հիվանդությունների վերահսկողության կանխարգելման Ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղն է (ք. Կապան) այդ գործառույթն իրականացնում: Անհրաժեշտության դեպքում նրանք, ովքեր ունենում են ջերմություն, հազ, վիրուսակրի հետ շփում, կարող են թեստավորում անցնել: Առայժմ թեստավորման հարցում խնդիրներ չեն ծագել, թեեւ նորից ասեմ, որ մեր բուժհաստատությունը չի իրականացնում այդ գործառույթը:

- Իհարկե, առաջնային է նաեւ վարակված պացիենտների սննդի կազմակերպումը:

- Հիվանդներն օրական երեք անգամ սնունդ են ստանում, նաեւ նրանց սպասարկող անձնակազմը, բժշկական կենտրոնը պայմանագիր է կնքել մատակարարող կազմակերպության հետ: Հուսանք, որ ներկայիս պատկերը  չի զարգանա:

- Պարոն Մելքոնյան, այսօր աշխարհն է ծափահարում բժիշկներին՝ իրենց կատարած ռիսկային աշխատանքի համար:

- Իհարկե, առաջին ռիսկային խումբը բժիշկներն են, ովքեր շփում են ունենում հիվանդների հետ: Նրանք էլ պիտի խստորեն հետեւեն ինչ-ինչ հրահանգների, որ կոնտակտը լինի նվազագույն, թեպետ ասեմ, որ ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ հանդերձանքով:

-Ինչ խոսք, որ կորոնավիրուսի վարակվածության աստիճանը կախված է յուրաքանչյուրիս վարքից:

- Զրույցի սկզբում այդ մասին մասամբ նշեցի: Յուրաքանչյուրը պիտի շատ լուրջ մոտենա դրան, առօրյա կյանքում հետեւի այն խորհուրդներին եւ հորդորներին, որ փոխանցում են ՀՀ առողջապահության նախարարությունը, մյուս մարմինները: Միայն դրանով ահագին խնդիրներ կլուծենք: Դիմակ կրել, հետեւել հիգիենայի կանոններին, չմասնակցել մասսայական միջոցառումներին, այս ամենին չհետեւելը հանգեցնում է նրան, ինչ կատարվում է աշխարհով մեկ:

- Ի դեպ, դիմակ կրելու մասին, այս խնդրում, կարծես, իրարամերժ կարծիքներ կան, ոմանք հարցնում են՝ դիմակ կրելն օգո՞ւտ է, թե՞ վնաս:

- Կարծում եմ, որ մարդը տնից դուրս գալուց հետո դիմակ պիտի կրի: Չգիտես՝ որ պահին ում հետ շփում կունենաս: Բացի այս՝ ձեռքերը շփում չպիտի ունենա դեմքի հետ, սա եւս շատ կարեւոր հանգամանք է, քանի որ վիրուսը կարող է մնալ դեմքին, հետո անցնել բերանի խոռոչ եւ իջնել դեպի ստորին շնչուղիներ:

- Ի՞նչ կավելացնեիք ասվածին որպես զրույցի ավարտ:

- Առաջին խորհուրդս է խստորեն հետեւել հիգիենայի կանոններին: Երկրորդ՝ որեւէ կասկած ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկին, չդիմելու դեպքում խնդիրն ավելի է բարդանալու:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10