Կառուցվածքային փոփոխություններ Սյունիքի մարզպետարանում

09.01.2017 11:24
3548

ՀՀ կառավարությունը 2016թ. վերջին նիստում (29 դեկտեմբերի) քննարկել է Սյունիքի մարզպետարանին առնչվող հարց՝ «ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 19-ի N1795-Ն եւ 2006թ. ապրիլի 27-ի N618-Ն որոշումների մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

Ընդունված որոշմամբ Սյունիքի մարզպետն այսուհետ կունենա երեք խորհրդական եւ երկու օգնական, որոնց միջեւ պարտականությունների բաշխումը կկատարի մարզպետը: Խորհրդականներին ու օգնականներին պաշտոնի կնշանակի եւ կազատի մարզպետը:

Մարզպետը կունենա նաեւ մամուլի քարտուղար:

Մարզպետարանի առջեւ դրված խնդիրների եւ գործառույթների իրականացմանը քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով մարզպետի կողմից կարող են կազմավորվել մարզպետին կից հանրային ներկայացուցչական խորհրդակցական մարմիններ:

Աշխատակազմում կատարվել են նաեւ հետեւյալ փոփոխությունները.

ա) ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը միացման ձեւով վերակազմակերպվել է առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության,
բ) հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությունը միացման ձեւով վերակազմակերպվել է աշխատակազմի քաղաքաշինության վարչության,
գ) լուծարվել է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը,
դ) ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչությունը վերանվանվել է ֆինանսների եւ գնումների գործընթացների վարչություն,
ե) զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժինը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի վարչության:

Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Կատարված փոփոխությունների արդյունքում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմն այսուհետ կունենա կառուցվածքային հետեւյալ ստորաբաժանումները.

1. Վարչություններ
Միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի վարչություն
Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչություն
Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչություն
Ֆինանսական եւ գնումների գործընթացների վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ներքին աուդիտի բաժին
Զորահավաքային նախապատրաստության բաժին

4.Առանձնացված ստորաբաժանումներ
Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Մեղրու սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Սիսիանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

Սեփ.լարտվություն

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08