Կայացավ ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը

25.08.2015 16:00
2270

Օգոստոսի 24-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Արդեն ավանդական դարձած ամենամյա խորհրդակցությունը յուրօրինակ հարթակ է՝ ներկայացնել անցնող ուստարվա ձեռքբերումներն ու բացթողումները, ոլորտին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղիներ փնտրել:

2014-15 ուստարում մարզի հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների եւ նոր ուսումնական տարվա անելիքների մասին խոսեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը: Նա նշեց, որ 2014-2015 ուստարին իր արդյունավետությամբ հիմք է տալիս բարձրաձայնելու, որ կրթական համակարգը աշխատել է բարձր պատասխանատվությամբ եւ արդյունավետորեն: Իր խոսքում Հ.Ալեքսանյանը կարեւորեց առաջադեմ եւ ստեղծագործ մանկավարժների բացահայտման, խրախուսման, զարգացման եւ բարեփոխումների գործընթացներում նրանց ներգրավվածության խնդիրը: Նա մասնավորապես նշեց մարզի դպրոցներում առկա որոշ մտահոգիչ հարցերի մասին, այն է՝ քառորդ դրույքով դասաժամ պարապելը, որոշ գյուղական դպրոցների ուսուցիչների տրանսպորտով ապահովումը, սահմանամերձ եւ թերի կոմպլեկտավորված դպրոցներում ուսուցիչների կարգի վերանայումը, մարզի 10-ից ավելի դպրոցներում մինչեւ յոթ աշակերտի սովորելը:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ներկայացրեց վերջին տարիներին մասնաճյուղի ձեռքբերումների, 2015-16 ուստարվա ընդունելության մասին: Այնուհանդերձ որպես կրթության ոլորտին քաջատեղյակ մարդ՝ նա իր մի քանի մտահոգությունները հայտնեց բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ:

Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը նշեց մի քանի կարեւորագույն նախադրյալներ, որոնց առկայության պայմաններում հնարավոր կլինի կազմակերպել որակյալ ուսուցում, այն է՝ դպրոցի՝ նորագույն պահանջներին համահունչ քայլելը, կրթության որակի բարելավմանը միտված ծրագրերը տեղայնացնելը, երեխաների կարողությունների ու հմտությունների հայտնաբերումը, դպրոցի կրթական գործունեության ներքին գնահատումը, ֆիզիկական դաստիարակության հետեւելը, երեխաների առողջության պահպանմանն ուղղված համապատասխան միջավայր ստեղծելը եւ այլն:

Սառնակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշավան Վարդանյանը ներկայացրեց դպրոցի 2014-15 ուստարվա ձեռքբերումները, խոսեց դպրոցում առկա թերությունների մասին, այն է՝ ոչ բոլոր ուսուցիչներն են կարողանում առարկայական չափորոշիչներին համաձայն լիարժեք դաս անցկացնել, դժվարանում են կիրառել ուսուցման նոր մեթոդներ՝ տուրք տալով ավանդական մեթոդներին, դպրոցում մարզագույքի եւ լաբորատոր գույքի համալրման կարիք կա, ուսուցիչները ոչ լիարժեք դրույքային վճար են ստանում: Տնօրենը ներկայացրեց նաեւ առաջարկություններ ստեղծված որոշ խնդիրներ լուծելու համար:

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը խոսեց քոլեջի գործունեության եւ նրա առջեւ կանգնած հիմնախնդիրների մասին՝ մասնավորապես նշելով այն փաստը, որ տարիներ շարունակ «Քույրական գործ» եւ «Մանկաբարձական գործ» մասնագիտություններով կրթություն իրականացնող քոլեջն այսօր այդ հնարավորությունից զրկված է: Քոլեջի տնօրենը նշեց, որ դեպի քոլեջ տանող ճանապարհն անբարեկարգ վիճակում է, եւ եթե հնարավոր է, Սեւյան փողոցի սկզբնամասից մինչեւ քոլեջ ձգվող ճանապարհահատվածի հիմնանորոգումը մտցնել հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատանքային ծրագրի մեջ՝ գոնե 2016 թվականի համար:

Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Էռնա Բարխուդարյանը խոսեց դպրոցի ձեռքբերումների, առկա հիմնախնդիրների, այն է՝ ջեռուցման համակարգի բացակայության, շենքային պայմանների անբավարար լինելու մասին, բայց միեւնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ դրանք էապես չեն անդրադառնա ուսման որակի վրա:

Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը խոսեց դպրոցի գրանցած լուրջ հաջողությունների մասին, որ, ի դեպ, հանրապետությունում մարզի հպարտության գրավականներից է: Նա նշեց դպրոցի շրջանավարտների ձեռքբերումների, հիմնական դպրոցների հետ համագործակցության, համապատասխան մանկավարժական կադրերով, նյութատեխնիկական բազայով, լաբորատոր սարքավորումներով ապահովված լինելու մասին՝ միաժամանակ շեշտելով, որ որպես ավագ դպրոց, կարելի է ասել, արդեն կայացել են:

Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանն իր ելույթում նշեց ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի առավելությունների մասին՝ հորդորելով դպրոցի տնօրեններին մասնակից դառնալ այս մեթոդով ուսուցման կազմակերպմանը մարզի տարածքում: Ի դեպ, մարզում միակ դպրոցն է, որ, ինչպես կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, այդ առումով փորձարարական գործունեություն է ծավալում եւ հետագայում կարող է ուղենիշ լինել շատերի համար:

Փոխնախարարը, ամփոփելով ելույթները, փորձեց դրանցում նշված մտահոգություններին համոզիչ պատասխաններ տալ: Նա նշեց, որ կողմնակից է համագործակցային ժողովրդավարությանը, որը մարդկության ապագան է, բայց առայժմ առաջատար երկրները նման փորձ չունեն: Փոխնախարարը խոսեց նաեւ 12-ամյա պարտադիր կրթության մասին, որ գործելու է ե՛ւ դպրոցում, ե՛ւ քոլեջում, ինչպես նաեւ հորդորեց առավել մեծ ուշադրություն դարձնել ներառական կրթությանը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ դպրոցը պետական ինքնության պահապանն ու ազգային ոգու ամրապնդողն է, եւ մեր այսօրվա գերագույն նպատակն է կրթել եւ դաստիարակել ազգասեր, պետականամետ, գիտելիքներով հարուստ եւ մասնագիտական ճիշտ ճանապարհ ընտրող վաղվա քաղաքացիներ: Նա հորդորեց տնօրեններին առավել մեծ ուշադրություն դարձնել կրթության որակի բարձրացմանը, քանի որ դրա համար նախեւառաջ նրանք են պատասխանատու: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա կապակցությամբ՝ նա մաղթեց արգասաբեր ու արդյունավետ ուսումնական տարի:

Մարզպետը կրթության եւ գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար ՀՀ ԿԳ նախարարի ոսկե հուշամեդալ հանձնեց Քաջարանի N1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանին, իսկ Կապանի N2 ավագ դպրոցի տնօրենի տեղակալ, երկարամյա եւ փորձառու ուսուցչուհի  Շողիկ Բադալյանին շնորհավորեց ՀՀ նախագահի կողմից մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ունեցած վաստակի համար վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանն արժանանալու առթիվ:

Ի դեպ, մարզում շարունակվում են դպրոցների կառուցման, վերանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացանք մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, «Ասիական զարգացման բանկի» ծրագրի շրջանակներում Կապանի  N7 (նոր կառուցվող) եւ N1, Գորիսի N6 եւ Սիսիանի N2 դպրոցներում կկատարվեն վերանորոգման աշխատանքներ, իսկ 2016թ. պետբյուջեի տրամադրած միջոցներով՝ Սիսիանի N1, Մեղրու N1 եւ Կապանի N6 դպրոցներում՝ վերանորոգման աշխատանքներ եւ Ագարակի միջնակարգ դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ 

 

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01