Կենսաթոշակային տարիքում հնարավոր կլինի աշխատել․ օրենսգիրքը կփոփոխվի

02.02.2023 10:44
13164

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարությունում, առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։ Գործատու-աշխատող հարաբերությունները կարգավորող փաստաթուղթը, հեղինակների խոսքով, 2015-ից հետո առաջին անգամ լուրջ խմբագրման է ենթարկվում․ առաջարկվում է փոխել կամ լրացնել հոդվածների գրեթե կեսը։ Ինչպե՞ս են փոխվելու գործատու-աշխատող հարաբերությունները, և այդ փոփոխություններն ու՞մ աշխատանքային կյանքն են առավել հեշտացնելու։

Կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածներից 122-ում փոփոխություններ առաջարկող նախագծին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ 2015-ից լուրջ փոփոխության չենթարկված օրենսգիրքը չէր բավարարում աշխատանքային հարաբերությունների ժամանակակից մոդելին։ Առաջարկները վերաբերում են աշխատողների, գործատուների, երեխա աշխատողների, երեխա ունեցող կին աշխատողների, թոշակառուների, այսինքն՝ աշխատանքային հարաբերություններում ներգրավված գրեթե բոլոր անձանց գործունեությանը։

«Գործող օրենսգրքի 113-րդ հոդվածում որպես աշխատանքային պայմանագրերի լուծման հիմք նախատեսված է նաև կենսաթոշակային տարիքին հասնելը։ Նախագծով նախատեսում ենք այդ հիմքն ընդհանրապես հանել։ Դա ևս մեկ երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի քաղաքացու համար, որ շարունակի աշխատել»։

Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող օրենսգրքի՝ գործատուն չի կարող կենսաթոշակառուին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Փոփոխություններով առաջարկվում է գործատուին տալ այդ իրավունքը։

Մեկ այլ փոփոխությամբ էլ հավելյալ երաշխիքներ են սահմանվում զինհաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների, ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած ճանաչված կամ զոհված զինծառայողների ընտանիքիների անդամների համար։

«Եթե տեղի է ունենում աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատում, ապա իրենց համար նախատեսվում է արտոնություն։ Այսինքն՝ եթե երկու աշխատող հավասար պայմաններում  են, ապա իմ նշած թիրախային խմբին տրվելու է արտոնություն, ու նրանք շարունակելու են աշխատել»։

Աշխատանքային պայմաններն ավելի հարմար պետք է լինեն նաև մանկահասակ երեխա ունեցող կանանց համար։ Եթե այժմ աշխատանքային ժամերն ավելի կարճ են մինչև 1 տարեկան երեխա ունեցող կանանց համար, ապա նախագծի ընդունման դեպքում կրճատված ժամաքանակով են աշխատելու նաև մինչև 2 տարեկան երեխա ունեցողները։ Այս խմբի համար մեկ այլ փոփոխություն ևս կա։

«Նախատեսված է մինչև 1.5 տարեկան երեխա խնամող կանանց համար 3 ժամը մեկ սահմանել կես ժամանոց ընդմիջումներ։ Այս փոփոխության դեպքում մինչև երկու տարեկան երեխա ունեցողների համար նույն սկզբունքն ենք պահպանում։ Նաև ապահովվում է ճկունությունը․ այդ ընդմիջումները կարող են կանանց ցանկությամբ տեղափոխվել կամ միավորվել։ Այսինքն՝ կամ ուշ գալ աշխատանքի, կամ շուտ գնալ աշխատանքից։ Վստահ եմ, որ դա կօգնի կանանց երեխաներին խնամելու գործում»։

Արձակուրդի տրամադրման կարգում ևս փոփոխություններ են նախատեսվում։ Գործող օրենսդրությամբ աշխատողը կարող է արձակուրդ ստանալու դիմում ներկայացնել, եթե ընկերությունում աշխատում է 6 ամիս և ավելի։ Նախատեսվում է չեղարկել այս ժամկետը և գործատուի համաձայնության դեպքում աշխատողին արձակուրդ տրամադրել ցանկացած ժամանակ։ Արձակուրդներին վերաբերող մեկ այլ դրույթ ևս՝ աշխատողը պետք է արձակուրդ գնա, եթե նույնիսկ չի ցանկանում։ Փոխնախարարն է մանրամասնում․ «Եթե աշխատողը չի ներկայացնում դիմում ու աշխատանքից վերականգնվելու ժամանակ չի ունենում, դա ազդում է նաև գործի արդյունավետության վրա։ Այդ պատճառով գործատուին հնարավորություն ենք տալիս, որ եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում չի ներկայացնում արձակուրդ գնալու դիմում, ապա գործատուն իրավունք ունի իր ցանկությամբ որոշելու, թե երբ է գնալու արձակուրդ»։

Նախագծի ընդունման դեպքում Աշխատանքային օրենսգրքի «բառապաշարում» նոր տերմին կհայտնվի՝ ուսումնական արձակուրդ։ Նախարարությունում կարծում են, որ հաճախ գործատուն դեմ չէ, որ աշխատողը գնա այլ երկիր կրթություն ստանալու կամ վերապատրաստումներ անցնելու, սակայն այդ հարաբերությունները կարգավորված չեն։

«Այս պահի դրությամբ հարկադրված են դադարեցնել հարաբերությունները, բայց իրականում գործատուները ցանկանում են պահել դրանք։ Մինչև երկու տարի արձակուրդի հնարավորություն կտրվի»։

Սա չվճարվող արձակուրդ է լինելու։ Պարզապես աշխատակիցը վստահ է լինելու, որ ուսումնառության ավարտից հետո իր աշխատատեղը կպահպանվի։ Օրենսգրքում այլ փոփոխություններ ևս ներառված են։ Դրանք վերաբերում են երեխաների աշխատանքային իրավունքին, աշխատանքից ազատելու հիմքերին, արտաժամյա աշխատանքի վճարման կարգին և այլն։

Փոփոխություններն արժանացել են կառավարության հավանությանը, առջևում խորհրդարանական լսումների և Ազգային ժողովում քննարկումների փուլերն են։

https://hy.armradio.am/

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46