ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ավելի քան 40 անուն նոր դասագիրք արդեն տպագրության փուլում է

08.07.2024 15:01
1093

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ընթացիկ տարում ընդհանուր առմամբ 66 անուն դասագրքի մրցույթ է հայտարարվել, որի արդյունքում ներկայացվել է շուրջ 110 դասագիրք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ այս տարի նոր դասագրքերի մրցույթներ են հայտարարվել 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների, ինչպես նաև 2-րդ, 5-րդ և 10-րդ դասարանների համար, որոնց մրցույթներն անցած տարի չէին կայացել:

«Դասագրքերն արդեն փորձաքննվել են: Այս տարի դասագրքերի փորձաքննություն իրականացվել է բուհերի միջոցով: Ձևավորվել են փորձագիտական հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրել են համապատասխան ընթացակարգերով և գործիքակազմերով, որից հետո դասագրքերը ներկայացվել են նախարարություն: 66 անուն դասագրքերից 43-ն արդեն իսկ հաստատվել և երաշխավորվել է: Մի մասն էլ դեռևս փորձաքննության փուլում է, որովհետև ունեցել ենք դասագրքեր, որոնք բողոքարկման արդյունքում կրկնակի փորձաքննություն են անցնում, ունեցել ենք նաև դասագրքեր, որոնք չեն երաշխավորվել»,-հայտնեց փոխնախարարը: 

Նրա խոսքով՝  բոլոր դասարանների այն դասագրքերը, որոնք դեռ երաշխավորված չեն, գտնվում են փորձաքննության փուլում, իսկ երաշխավորվածները՝ տպագրության: 

Փոխնախարարի գնահատմամբ՝ ի տարբերություն անցած տարվա, այս տարի դասագրքերի ստեղծման գործընթացին մասնակցությունը բավականին ակտիվ էր, և շատ քիչ դասագրքեր կան, որոնց ստեղծման համար դիմողներ չեն եղել:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 8-րդ և 10-րդ դասարանների Ռուսաց լեզվի դասագրքերին: Բացի այդ՝ առաջին փուլում չեն երաշխավորվել 10-րդ դասարանի Քիմիա և Կենսաբանություն, 8-րդ դասարանի Հայոց պատմություն առարկաների, իսկ որոշ դասարաններում՝ ֆրանսերենի դասագրքերը: Առաջիկայում դրանց համար կրկին մրցույթ կհայտարարվի: 

Սվաջյանը հավելեց, որ հաջորդ տարվա համար էլ հայտարարված են 1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների նոր դասագրքերի մրցույթներ, որոնց արդյունքները կամփոփվեն 2025-ի փետրվարի 1-ին:

«Այս տարի փորձել ենք այնպես կազմակերպել դասագրքերի գործընթացը, որ նախորդ տարի արձանագրված խնդիրները չլինեն: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի, թեև ինչպես նշեցի, որոշ դասագրքեր կրկնակի փորձաքննության փուլում են, որովհետև ահազանգեր ենք ստացել, որ դրանց փորձաքննությունը պատշաճ չի իրականացվել»,-հավաստիացրեց ԿԳՄՍ փոխնախարարը՝ ավելացնելով, որ անցած տարվա համեմատ այս տարի նոր դասագրքերի ստեղծման գործընթացը շատ ավելի սահուն է կազմակերպվել, իսկ այդ փորձը կծառայի նաև հաջորդ տարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելուն: 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08