Խաղեր պարսիկ խաշնարածներին Սյունիքի արոտավայրերը տրամադրելու հարցի շուրջ

15.05.2013 17:40
1857

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Սյունիքի արոտավայրերն իրանական կողմին վարձակալությամբ տալու խնդրին: Նա հայտարարել է, որ այս պահին արոտավայրերն օտարերկրացի քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելու որեւէ հարց չի քննարկվում: Ըստ Արմեն Գեւորգյանի` «Չնայած այն բանին, որ կնքված համաձայնագրերի պատճենը տեղ է գտել համացանցում, որեւէ իրավական հետեւանք կամ պարտավորություն առաջացնող փաստաթուղթ կամ պայմանավորվածություն ձեռք չի բերվել եւ չկա: Ուզում եմ եւս մեկ անգամ բոլորին տեղեկացնել, որ ոչխարների ներկրման նմանատիպ որեւէ զարգացում չկա: Այդ բոլոր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այսօրվա ՀՀ կառավարության հիմնական գերակայությունն այն է, որ մեր տեղական գյուղացիական տնտեսություններում առկա ոչխարները կենդանի կամ մսամթերքի ձեւով արտահանվեն այլ երկրներ, մասնավորապես արաբական երկրներ, որպեսզի գյուղացիները կարողանան իրացնել իրենց ապրանքը»: Արմեն Գեւորգյանի հայտարարությունը, սակայն, միանշանակ չի ընդունվել, քանզի ՀՀ փոխվարչապետը չի անդրադարձել առնվազն մի քանի առանցքային հարցի` ա) ինչպե՞ս են ծնվել հայտնի համաձայնագրերը, բ) ինչո՞ւ է Հանրային խորհուրդը քննարկել այդ հարցը (եթե ամեն ինչ սուտ է), գ) ինչո՞ւ է ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովն իր 11-րդ նիստում այդ մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել, դ) ինչո՞ւ պարսկական «Farsnews.am» լրատվական գործակալության հայտարարությունը չենք հերքում կամ պարսկական կողմին չենք զգուշացնում` ձեռնպահ մնալու ստահոդ տեղեկատվություն տարածելուց:

Փաստաթուղթ, որը նոր լույս է սփռում Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանցիներին հանձնելու խորհրդավոր պատմության վրա
Վերջերս մամուլում աղմուկ բարձրացավ ՀՀ Սյունիքի մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ կնքված «համաձայնագրի» առնչությամբ, ըստ որի` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:
Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որեւէ իրավական ուժ չունի, այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ: Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արեւելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի` «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ: Հայկական կողմը դա եւս հերքեց:
Այժմ «Անկախի» տրամադրության տակ է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ հայկական կողմը` կառավարական մակարդակով, հավանություն է տվել այդ գործընթացին: Ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ, իսկ դրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակենք ավելի ուշ:

Քաղվածք ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի փոխըմբռնման հուշագրից
1.3. Համագործակցություն առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ:
1.3.4. Երկու երկրների Պալատները համաձայնեցին քաջալերել կողմերի մասնավոր հատվածի գործարարներին` համատեղ ծրագրեր իրականացնելու հետեւյալ բնագավառներում.
- սնունդ եւ գյուղատնտեսական մթերքների արտահանում ու մշակում:
1.3.7. Երկու երկրների առեւտրի պալատները համաձայնեցին խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաեւ ջրային կենդանիների բազմացման համալիր:
1.4. Գյուղատնտեսություն
1.4.7. Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաեւ սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնեց աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:
1.4.8. Կողմերը համաձայնեցին աջակցել մասնավոր հատվածի կողմից` «Arman Agro industrial complex» ընկերության ստեղծմանը, որի գործունեությունը կիրականացվի ագրոարդյունաբերության ոլորտում իսլամական սպանդանոցի, արոտավայրերի բարելավման եւ օգտագործման, այգեգործության եւ այլ գործունեության զարգացման ուղղությամբ:

Հանրային խորհուրդը քննարկեց Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու հարցը
Ապրիլի 25-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկվեց Հայաստանի արոտավայրերի օգտագործման հարցը: ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը մասնավորապես անդրադարձավ ՀՀ Սյունիքի մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ կնքված «համաձայնագրին»` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու վերաբերյալ: Նա նշեց, որ այդ «համաձայնագիրը» չունի որեւէ իրավական ուժ, քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել եւ գրանցում չեն ստացել: Հանրային խորհուրդն անընդունելի համարեց նմանատիպ ծրագրերի իրականացումը` անկախ իրավական ձեւակերպումներից, քանի որ դրանք հակասում են Հայաստանի տնտեսական եւ անվտանգության շահերին: Ներկաները բարձրացրին օրենսդրության թերի լինելու հարցը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, այդ հովիվները կգայի՞ն Հայաստան: Ներկաները ենթադրեցին, որ այո: Առաջարկվեց ոչ նպատակահարմար գտնել հանրապետությունում հեռագնա արոտավայրերի օգտագործումն օտարերկրացի քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը, սակայն ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նկատեց, որ այդ դեպքում խնդիր կառաջանա հնարավոր օտարեկրացի ներդրումներից զրկվելու տեսանկյունից: Վազգեն Մանուկյանն առաջարկեց այնպիսի որոշում ընդունել, որը մի կողմից խոչընդոտ չլինի օտարերկրացի ներդրողների համար, մյուս կողմից` չվտանգի ազգային անվտանգությունն ու տնտեսական շահերը: Առաջարկ եղավ նաեւ վերոնշյալ «համաձայնագրի» վերաբերյալ դատապարտող որոշում կայացնել` բարձացնելով նաեւ նման դեպքերում պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: Յուրի Ջավադյանը ներկայացրեց նաեւ ՀԽ ուսումնասիրությունների արդյունքները` փաստելով, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ 2012թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա, մերձգյուղային` 369.0 հազ. հա: «Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.1 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, ինչը վկայում է արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործման եւ զարգացման մասին», – ասաց Յուրի Ջավադյանը: Հանրային խորհուրդը հարցի վերաբերյալ որոշում կկայացնի ՀԽ առաջիկա փոքր խորհրդի նիստի ընթացքում: ԶԼՄ-ները կարող են մեջբերել Aravot.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

ankakh.am

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41