Խանածախը SOS է հնչեցնում

17.01.2020 11:14
1719

«Սյունյաց երկիր» լրագիրը  ծրագրել եւ ձեռնամուխ է եղել մարզի սրբավայրերին նվիրված հատուկ համարի թողարկմանը: Այդ աշխատանքների շրջանակում լրագրի խմբագիր Սամվել Ալեքսանյանին խոստացել էի ցույց տալ Խանածախի տարածքում գտնվող մի «անհայտ» մատուռ:

Գյուղամիջում մի քանի խաչքարի լուսանկարումից հետո, որպես ուղեկցող,  վերցնելով նաեւ դպրոցական տարիների իմ սիրելի դասղեկ Ալեքսանդր Մուսայելյանի թոռանը՝  կրտսեր Ալեքսանդր Մուսայելյանին, խմբագրի «Նիվայով» շարժվեցինք դեպի նպատակակետ:

Գյուղի հարավի վերջին շինությունը «ժիժի դոմն է»՝ գյուղի միջնակարգ դպրոցի նախկին շենքը, որտեղ էլ ավարտել եմ միջնակարգը: Դպրոցամերձ  նախկին հողամասի  խնձորենի  այգուց, որից հատուկենտ ծառեր են կենդանի  մնացել, սկսվում էր Խանածախի կոլտնտեսության  երկու այգիներից մեկը, որը ձորի աջ ու ձախ մասերով  գնում-հասնում էր համարյա մինչեւ Ագարու գետի ափի քրդաբնակ գյուղը: Երկրորդ այգին էլ  Վաղատուրից  դուրս եկող   գետակի աջ ու ձախ ափերով  իջնում-հասնում էր մինչեւ Ծիծեռնավանք: Սա խառը  այգի էր, որտեղ գերակշռում էին հիմնականում  կեռասենիները:

Երկու այգին էլ հիմնվել են երկիրն «այլանդակող» բոլշեւիկյան իշխանության տարիներին:

Խմբագրի խնդրանքով ես բարձրաձայն արտասանում եմ տեղանունները, պատմում դրանց ծագումը, դրանց հետ կապված դեպքերը:

«Շկոլի այգուց» հետո «պուպուզ քարերն» են, մի քանի հարյուր մետր դեպի ձորը՝ Վուտունց  ճիլն է (Ճահիճ), որտեղ ծխախոտի ու բանջարեղենի  սածիլներ էին աճեցվում, որից հետո սկսվում են խնձորի այգիները: Դրանց միայն հետքերն են երեւում, իսկ այգում գտնվող երկու մեղվանոցի  եւ  այգուց դուրս նրա հարեւանությամբ երկու  ոչխարանոցի  հետքերն էլ չկան: Ձորի աջ մասում շենքի հետքեր են. գյուղի չորս հավանոցի հետքերն են մնացել (հանկարծ ինձ բռնում եմ  սեւ մտքի վրա՝ իմ արարող ազգն  ա՞յս է երբ դարձավ ավերող):

Ալեքսանդրի խորհրդով հիմնական ճանապարհից թեքվում, մտնում ենք այգու տարածք. այսպես կրճատում ենք ճանապարհը: Այգի կոչվածում ծառ չկա: Քիչ անց  երեւում է  թթենիների այգին: Այն տարածաշրջանի, գուցե նաեւ մեր երկրի ամենազանգվածային  թթաստանն է: 70-ական թվականներին այդտեղ հաշվվում էր մոտ 1200 ծառ: Այգուն զուգահեռ մոտ 200 մետր գնալուց հետո  թեքվում-մտնում ենք թթենիների մեջ: Ձորակից աջ երեւում է խոնարհված մատուռը: Խմբագիրն ու Ալեքսանդրն իջնում են  ձորակը եւ բարձրանում դեպի այն: Ես մնում եմ մեքենայի մոտ: Այս ու այնտեղ հատված ծառերի հետքեր են: Ուշադրություն եմ դարձնում՝ հատվել էին հիմնականում հաստաբուն ծառերը: Ալեքսանդրը հետո բացատրեց, որ դրանք հատվել են որպես վառելափայտ: Այգու բարձրադիր մասով մայր առուն է: Նույնիսկ բանից անտեղյակին տեսանելի կլինի, որ  մի քանի տարուց ավելի առուն ջրի երես չի տեսել: Խորհրդային  իշխանության անկումից հետո մնացած հողատեսքերի հետ անխնամ են մնացել նաեւ այգիները: Դրանց թիվը համահունչ է  գյուղի փակված առանձնատներին:

Խանածախում  արդեն մոռանում են նաեւ վար ու ցանքսի մասին: 500 հեկտար  ընտիր վարելահողերից միայն  50 հեկտարի վրա է վերջին 2 տարում ցանքս կատարվել: Վաղատուրում  300 հեկտարից միայն 30-ի  վրա է այս տարի սերմ գցվել, իսկ Խոզնավարի դաշտերում վաղուց, շատ վաղուց տրակտորի ու կոմբայնի ձայն չի լսվել:

Լաչինի միջանցքի ազատագրումից հետո շատ գյուղերի հետ Խանածախի կարգավիճակն էլ փոխվեց: Այն դադարեց սահմանամերձ լինելուց: Դրա «օգուտը» եղավ այն, որ նոր իշխանությունների  թողտվությամբ ոչ անհայտ անձինք, որոնց ամեն ինչ թույլատրելի էր, ապամոնտաժեցին եւ յուրացրեցին Որոտանի ոռոգման ցանցի  Խանածախի 7 կիլոմետրանոց խողովակաշարը: Հետո հերթը հասավ «Բայանդուրի ձորի» այգիների ջրհան կայանին: Վերացվեց նաեւ այն: Իսկ անցած դարի  30-ական թվականներին Վաղատուրից Խանածախ հասնող  ինքնահոս ջրատարը վաղուց չի գործում: Նման ինքնատիպ ձեւով «լուծվեց» ոռոգման ջրի հարցը Խանածախում:

Չգիտեմ հանրապետության այլ մարզերում ինչպես է, բայց մեզ մոտ  ամեն ինչ փոխվել է այնպես, որ կարծես ոչինչ էլ չի փոխվել: Իսկ եթե ինչ-որ բան էլ փոխվել է՝ փոխվել է դեպի վատը: Գույները չեմ մգացնում. անցած դարի 60-70-ական թվականներին Խանածախի բնակչությունը գերազանցում էր 1500-ը, դպրոցականների թիվը՝ 450-ը: Այսօր այդ թվերը համապատասխանաբար կազմում են 806 եւ 85:

Մեզ ուղեկցող  Ալեքսանդր Մուսայելյանը բացահայտում է՝ իմ դպրոցական  13 տղա ընկերներից միայն ես եմ մնացել գյուղում, իսկ իմ երեք երեխայից դժվար թէ որեւէ մեկը մնա գյուղում: Գործերի նման ընթացքի դեպքում, իսկ այդ ընթացքը տեսանելի է նաեւ անզեն աչքով, մի քանի տարի անց Խանածախի հոգեւոր, պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների թիվը կավելանա յուրահատուկ մի հուշարձանով եւս՝ արտաքինից շեն ու գեղեցիկ առանձնատներով անմարդաբնակ մի գյուղ` Խանածախ։

Առայժմ այդ գյուղում դատարկ է 102 տուն, առայժմ այդ շեն գյուղից դուրս է եկել «միայն» մի Վաղատուր գյուղ, եւ մի Խոզնավար գյուղ։

Հ.Գ

Ներկայացրեցի իմ հայրենի գյուղի ոչ ամբողջական ներկա պատկերն առանց որեւէ չափազանցության: Թող թյուր կարծիք չստեղծվի, թե մարզի մյուս գյուղերում  պատկերը կարող է այլ լինել, հետեւաբար նաեւ՝ ապագան առավել հուսալի: Երանի թե այդպես լիներ:

Մինչդեռ` Գորիսի տարածաշրջանի Սվարանց, Տանձատափ, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, Արավուս, Խոզնավար, Վաղատուր  գյուղերի դպրոցներում սովորում են 87 աշակերտ։

Ասում են՝ դպրոցը գյուղի դեմքն է:

Ասում են` գյուղը երկրի սահմանապահն է, երկիր պահողն է, երկրի դեմքն է:

Այսպե՞ս ենք պահում երկիրն ու նրա սահմանները։

 

 

 Ռեդիկ Հայրապետյան

 

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46