Խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում է. Օրբելյանը՝ Լաչինի միջանցքի հարցով Արդարադատության դատարան դիմելու մասին

25.04.2023 21:30
1214

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ դնելու հարցով Հայաստանի կողմից Արդարադատության միջազգային դատարան դիմելը որեւէ արդյունք չի տալու, որովհետեւ Հայաստանի քաղաքականությունը լռելայն վիճակում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Օրբելյանի կարծիքով՝ խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական եւ դիվանագիտական դաշտում է։

«Գործընթացը միանշանակ ճիշտ է, բայց այն տեղի ունեցող քաղաքական ֆոնի վրա անիմաստ է։ Կարծես՝ ես իմ վստահորդին պաշտպանեմ, իսկ ինքը հակառակն անի։ Հայաստանի կառավարությունը, որոնց անդամներն, իմ համոզմամբ, դավաճաններ են, իրականացնում են Հայաստանի շահերին դեմ գործընթացներ։ Քաղաքական հստակ պատասխան չհետեւելու դեպքում, դա ուղղակի իմիտացիա է, փափուկ բարձ։ Ինչ-որ մարդիկ կգնան Միջազգային դատարան, ֆեյսբուքյան էջում հետո կգրեն՝ մեր հերոսը հասավ հաղթանակի, այն դեպքում, որ դատարանի որոշումը նույնիսկ, եթե հօգուտ մեզ եղավ, դա անհատների, մեր իրավաբանական թիմի անձնական PR-ն է՝ մեր պետական բյուջեի եւ մեր նյարդերի հաշվին»,- ասաց Օրբելյանը։

Ըստ նրա՝ իրավական դաշտի հաղթանակը որեւէ փոփոխության չի բերի, որովհետեւ Հայաստանը փորձում է այս պահին սահմանազատման աշխատանքներ անել Տեղ գյուղում, գնալ հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի հետ, որը չի պահպանում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, չի հետաքննում ռազմական հանցագործությունները.

«Բոլորն ասում են՝ թուղթ ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ, բայց առանց ստորագրելու էլ այդ գործընթացը տեղի է ունենում։ Հայաստանը պետք է ամեն ինչ անի խնդրի սառեցմանը հասնելու համար։ Սանկցիա չի կիրառվելու, քանի դեռ նորմալիզացիայի գործընթաց է տեղի ունենում, որեւէ երկիր չի փորձելու Հայաստանից առավել հայամետ լինել։ Իշխանությունը հստակ պետք է պատասխանի՝ որն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Եթե Ադրբեջանի մաս է, որեւէ մեկը խնդիր չի տեսնելու նրա գործողություններում, եթե՝ ոչ, ապա Ադրբեջանի պահվածքը ոչ իրավաչափ է, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով որեւէ սահմանափակում չկա անկախ պետությանը զենք կամ այլ բան ուղարկելու մեջ»,- ընդգծեց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը կդիմի Արդարադատության միջազգային դատարան։

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22