Խորհրդավոր կառույցի վերջին բացահայտումները. Քարահունջը 14 000 տարեկան է եւ անմիջական կապ ունի Սթոունհենջի հետ

02.05.2013 20:21
3849

2005 թվականից սկսած հետազոտություններ անցկացնելով Քարահունջում` մաթեմատիկոս-հետազոտող Վաչագան Վահրադյանը մի քանի խոշոր հայտնագործություններ է արել:
Բարձր գնահատելով Քարահունջի ամենալայնածավալ հետազոտություններ իրականացնող գիտնականի` Պարիս Հերունու աշխատանքը եւ համամիտ լինելով նրա տեսակետին, ըստ որի` Քարահունջը եղել է աստղադիտարան եւ 7500 տարեկան է, ոչ թե 4000 տարեկան դամբարանադաշտ, ինչպես հնագետներն են ասում, Վահրադյանն ավելի առաջ գնաց. նրա հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Քարահունջը մոտ 14 000 տարվա պատմություն ունի, եւ այն անմիջական կապ ունի անգլիական Սթոունհենջի հետ:

«Պարիս Հերունին Քարահունջի տարիքը որոշել էր` քարերի վրայի անցքերի ուսումնասիրությունների հիման վրա, - ասում է նա, - եւ երբ մի օր ես նրան ասացի, թե հնարավոր է, որ կառույցն ավելի վաղ ժամանակներում կառուցված լինի` որպես կրոնածիսական վայր, իսկ անցքերը բացված լինեն հետագայում, այդ վարկածը նրան շատ հետաքրքրեց»:
Հետագայում Պարիս Հերունին իր աշխատության մեջ գրեց այդ մասին: Նա նաեւ գրեց, որ Քարահունջը մոտ 15 000 տարվա պատմություն ունի` առանց որեւէ բացատրություն տալու. «Շատ հաճախ մեծ գիտնականները գիտական ինտուիցիայով որեւէ վարկած են առաջ քաշել, բայց չեն ապացուցել, իսկ հետագայում այդ վարկածներն ապացուցվել կամ հերքվել են», - ասում է Վաչագան Վահրադյանը:

Փաստորեն, Քարահունջի 15 000 տարվա պատմության վարկածը տրված էր, մնում էր միայն ապացուցել այն: Վահրադյանը շարունակում է հետազոտությունները: Այդ ընթացքում նա ուսումնասիրում է հնագույն անգլերեն գրքի` «Սաքսոնական քրոնիկոնի» առաջին իսկ էջում գրված հետեւյալ արտահայտությունը, որը մեջբերվել է ավելի վաղ գրված Բեդե Պատվելու (748թ.) «Եկեղեցական պատմություն» աշխատությունից. «Բրիտանիա կղզում 5 ազգություն կա`անգլիացիներ, բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից»:

«Ես կամաց-կամաց սկսեցի գնալ դրա հետքերով, - ասում է գիտնականը, - Սյունիքում գտա մի գյուղ, որի անունը կարող է թարգմանվել Բրիտանիա. դա Բռուն գյուղն է, ներկայիս պաշտոնական անվանումը` Ակներ»:

Վահրադյանը փորձում է կապ գտնել անգլիական բրիտների եւ Բռուն գյուղի անվանման մեջ: Կապն անվանումների «բր» արմատն էր:

Ըստ Աճառյանի` «բրել» բայը հնում ուներ քերծել, փորագրել իմաստը: Նույն իմաստն ու կառուցվածքն է նաեւ բրուն եւ բրիտ բառերի մեջ: Երկուսն էլ, ըստ Վահրադյանի, նշանակում են «գրել իմացող մարդիկ»:

«Հայաստանում բոլորին է հայտնի, որ Սյունիքի ժողովրդին անվանում են «գրողներ», որը պետք է որ գար շատ հին ժամանակներից», - ասում է գիտնականը:

Նա ամենեւին էլ պատահական չի համարում, որ հենց այդ տարածաշրջանում` Քարահունջի հուշարձանից դեպի հյուսիս, Ծղուկ լեռան լանջերին է գտնվում աշխարհի թերեւս ամենամեծ ժայռապատկերների կուտակումը, որն աշխարհի հնագույն գրային համակարգն է` եգիպտական եւ շումերական բարձր քաղաքակրթության ելակետը: Այս հարցում նա հենվում է Հ.Մարտիրոսյանի ստացած արդյունքների վրա:

«Բրիտների հայկական ծագման մասին է փաստում նաեւ անգլիացի գենետիկների ուսումնասիրությունների վրա հիմնված մի հոդված, որը լույս է տեսել 2001թ. «Human genetics» («Մարդու գենտիկա») ամսագրում: Ուսումնասիրությունը վերաբերել է հայաստանյան բնակչության գենետիկ կառուցվածքին, որը համեմատել են բրիտների հետ եւ եկել այն եզրակացության, որ հայկական գեներն ամենամոտն են անգլիական գեներին: Իսկ հայաստանյան գեներից ամենամոտը եղել են հենց Սյունիքի եւ Արցախի բնակչության գեները»:

Հոդվածում գրված է. «Մեր ստացած արդյունքները կարող են հիմք լինել այն վարկածի համար, որ հայկական լեռնաշխարհից մեծ տեղաշարժեր են եղել դեպի Հյուսիսային Եվրոպա»: Վահրադյանի նպատակն այդ կապի նյութական եւ մշակութային հետքերը բացահայտելն էր:

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՍԹՈՈՒՆՀԵՆՋԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՊԸ

«Հայտնի փաստ է, որ Սթոունհենջը կառուցել են բրիտները: Եթե այդպես է, ապա բրիտների նախնիները, որոնք ապրել են Հայաստանում, պետք է որ այդ մշակույթը բերած լինեին Հայաստանից: Դատարկ տեղը ոչինչ չի ծագում», - համոզված է գիտնականը:

Բացի այդ, երկու կառույցն էլ գործածական առումով նույն նշանակությունն ունեն` աստղադիտարան են: «Նմանություններից մեկն էլ, որ ես նկատեցի, հետեւյալն է. երկուսում էլ դեպի հյուսիս-արեւելք կառուցված են միջանցքներ: Դրանով որոշել են արեւադարձի օրը: Սա խոսում է այն մասին, որ այս երկուսի կառուցողները նույն աստղագիտական գիտելիքներն ունեին եւ նույն մշակույթի կրողներն էին»:

Ինչ վերաբերում է անվանումների նմանությանը, ապա անգլերեն սթոուն եւ հայերեն քար բառերի նույնությունից բացի, մտածելու տեղիք է տալիս նաեւ հենջ բառը, որն անգլերեն լեզվի միջոցներով բավարար բացատրություն չունի: «Մենք հակված ենք հունջ արմատի իմաստը դիտարկել հայոց լեզվի տեղական` Սիսիանի բարբառի հիման վրա, որում հունջ բառով նշում են փունջ հասկացությունը: Այսպիսով` ստանում ենք շատ ավելի ներդաշնակ Քարե փունջ մեկնությունը», - բացատրում է նա:

ՍԹՈՈՒՆՀԵՆՋ

Փաստորեն, Վահրադյանի տեսության համաձայն` Սթոունհենջի նախատիպը Քարահունջն է:
Վահրադյանը նաեւ հայտնաբերել է, որ Քարահունջի զուգահեռագծի գագաթները կազմում են չորս գյուղեր, որոնց անվանումներն իմաստային կապ ունեն: Դրանք են` Անգեղակոթ, Բռուն, Քարահունջ եւ Բռնակոթ, որոնց մոտ նույնպես կան քարահունջատիպ կառույցներ: «Սա վկայում է այն մասին, որ հսկայական համակարգ է աշխատել, ինչը չէր կարող լինել առանց պետականության առկայության»:

«ԱՅՆ, ԻՆՉ ԵՐԿՆՔՈՒՄ Է, ԱՅՆ ԷԼ ԵՐԿՐԻ ՎՐԱ Է». ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Վահրադյանը նաեւ բացահայտեց, որ Քարահունջը Կարապի (Անգղ համաստեղություն) համաստեղության նույնական պատկերն է երկրի վրա. «Դա շատ կարեւոր բացահայտում էր, որը հիմք էր տալիս փաստելու, հաստատելու եւ ապացուցելու Մաունդերի, Ֆլամարիոնի այն կարծիքը, որ դեռեւս հնագույն ժամանակներում հենց հայկական լեռնաշխարհում է աստղային երկինքը համաստեղությունների բաժանվել»: Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում էին մաթեմատիկայի ամենաժամանակակից տեսությունները, որոնցից մեկն էլ ոչ հստակ երկրաչափությունն է: Հենց դրա օգնությամբ է Վահրադյանը հաշվել Քարահունջի քարերի դասավորության եւ Կարապի համաստեղության նմանությունը: «Արդյունքն ավելի քան տպավորիչ էր` 85 տոկոս համընկնում»:

ՎԱՉԱԳԱՆ ՎԱՀՐԱԴՅԱՆ

Ինչ վերաբերում է 15 տոկոս տարբերությանը, ապա շուտով գիտնականն այդ խնդիրը նույնպես լուծում է. «Իմ մեջ միտք առաջացավ` ախր մենք ժամանակակից Կարապի համաստեղության հետ ենք համեմատում, բայց չէ՞ որ հազարամյակների ընթացքում համաստեղության աստղերը տեղաշարժվել են»:

Համեմատելով Քարահունջի պատկերը համաստեղության 4000 տարի առաջվա պատկերի հետ (հուշարձանի տարիքը` ըստ հնագետ Օ.Խնկիկյանի), նկատում է, որ տարբերությունը փոքրանում է: Հետ է գնում Հերունու առաջ քաշած տարիքին` 7500 տարի, տարբերությունն էլ ավելի է փոքրանում: Տարբերությունը գրեթե վերանում է եւ համաստեղությունն ու Քարահունջի պատկերը լիովին հանընկնում են 14 000 տարի հետհաշվարկի դեպքում: Փաստորեն, ըստ Վահրադյանի, կառույցի ճարտարապետությունը ստեղծվել է 14 000 տարի առաջ` Կարապի համաստեղության այդ ժամանակվա ճիշտ դասավորվածության հիման վրա: «Թե ում վարկածն է ճիշտ, ցույց կտա ժամանակը», - ասում է գիտնականը:

Վահրադյանը ցավում է, որ իր հայտնագործության մասին չհասցրեց ասել Հերունուն, քանի որ նա այդ ժամանակ մահամերձ վիճակում էր. «Եթե ինձ հաջողվեր ասել դա նրան, կարծում եմ` նրա վիճակը կտրուկ կլավանար»:

ՊՈՐՏԱՍԱՐԻ ԵՎ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԿԱՊԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Հայտնագործություններից մեկն էլ վերաբերում է Արեւմտյան Հայաստանի Պորտասար (թուրքացված ձեւը` «Գյոբեգլի թեփե») կոչվող տարածքի եւ Քարահունջի կապին (Պորտասարը 18-20 տարի առաջ հայտնաբերվել է գերմանացի հայտնի հնագետի կողմից` իսկական հեղափոխություն առաջացնելով միջազգային հնագիտական ասպարեզում):

Պորտասարում կա մի քար, որի վրա տարբեր կենդանիներ են պատկերված, այդ թվում նաեւ` անգղ: Առաջին վարկածն այն էր (հեղինակ` Կ.Շմիդտ), թե դրանք պատկերվել են որպես որսորդներին հաջողություն բերող խորհրդանիշեր: Վահրադյանի համար այդ փաստարկը որոշ պատճառներով հավաստի չէր: Եվ ահա, վերցնելով Քարահունջի պատկերը եւ դնելով անգղի պատկերի վրա` նա նկատում է, որ դրանք լիովին համընկնում են: Ենթադրելով, որ մնացած կենդանիները նույնպես համաստեղության պատկերներ են, համեմատում է եւ համոզվում:
Կարապի (Անգղ) համաստեղության պատկերի նույն հաշվարկով Վահրադյանը հաշվարկում է նաեւ Պորտասարի քարին պատկերված անգղի տարիքը: Այն պատկերված էր 18 000 տարի առաջ: Փաստորեն, Արեւմտյան Հայաստանի տարածքում դեռեւս այդ ժամանակներում աստղային համաստեղություններ են մշակվել, ինչը վկայում է հայկական լեռնաշխարհում հնագույն բարձր քաղաքակրթության առկայության մասին:

Քարահունջում կատարած հետազոտությունների ընթացքում Վահրադյանը ցավալի հայտնագործություններ էլ է անում. օրինակ` այն, որ Հերունու կողմից խնամքով համարակալված 223քարերից մեկն անհետացել է: Դա 95-րդ քարն է` Կարապի համաստեղությանը համապատասխանող անկյունաքարերից մեկը: Այդ մասին գիտնականն ահազանգել է պատկան մարմիններին, ընդհուպ` մշակույթի նախարարին, սակայն մինչ օրս քարի անհետացման եւ այն հայտնաբերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Վահրադյանն ունի քարի անհետացման իր վարկածը, սակայն դրա մասին կասի միայն այն ժամանակ, երբ փաստի առթիվ հետաքննություն սկսվի:

Ընդհանրապես գիտնականին խիստ անհանգստացնում է Քարահունջի ճակատագիրը, որի նկատմամբ պետական մակարդակով անլուրջ վերաբերմունք կա:

ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31