Խոշտանգում կատարած անձանց համար ներում եւ համաներում չի կիրառվի. նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել

01.02.2019 18:06
1529

ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով խոշտանգում կատարած կամ անմարդկային վերաբերմունք դրսևորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաև պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտը կիրառելու արգելք կսահմանվի:

Նախագիծն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում շրջանառության մեջ է դրել ՀՀ արդարադատության նախարարությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ արգելք նախատեսող օրենսդրական հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից՝ նպատակ հետապնդելով երաշխավորել վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված կարգավորումների ամբողջական իմպլեմենտացիան ազգային մակարդակում:

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքն ամրագրված է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքին առնչվող մի շարք միջազգային պայմանագրերում (որոնց կողմ է նաև Հայաստանի Հանրապետությունը) և ընկալվում է որպես ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունք՝ jus cogens նորմ, ինչը նշանակում է, որ այն պարտադիր է բոլոր պետությունների համար, եթե նույնիսկ այդ պետությունները չեն վավերացրել որևէ կոնկրետ պայմանագիր:

Միջազգային կամ ներպետական որևէ այլ կանոն չի կարող հակասել jus cogens սկզբունքին: Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների կատարման մասին Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի պաշտպանությունից հետո, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, վերահաստատելով իր նախորդ հանձնարարականները, ընդգծել է խոշտանգում կամ դրան հավասարեցված հանցանքներ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, նրանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաև այդ արարքների անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք սահմանելու անհրաժեշտությունը:

armtimes.com

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24