Խոսք ընկերոջս՝ Կամո Մովսիսյանի հոբելյանի առթիվ

19.01.2023 17:04
3321

Արդեն վեց տասնամյակ է անցել սեպտեմբերյան այն երանելի օրից, երբ Գորիսի թիվ 2  միջնակարգ դպրոցի նորակազմ 9-րդ դասարանում ծանոթացա Կոռնիձոր գյուղից եկած Կամո Մովսիսյանի հետ: Նոր միջավայրում առաջին օրերը, ժամերը, պատասխանները գրատախտակի մոտ, ճշտում են յուրաքանչյուրի «ով» լինելը: Ընդգծվեցին նաև Կամո Մովսիսյանի իմացությունն ու զարգացվածությունը. նկատելի էին տրված հանձնարարությունները լրիվ կատարելու, գիտելիքներ ձեռք բերելու նկատմամբ նրա լրջախոհ մոտեցումը, պատասխանատվությունը՝ շրջապատի և ընտանիքի հանդեպ: Չնայած լրացուցիչ զբաղվածությանը (ընկերներով ապրում էին հեռու բնակավայրերից եկածների համար սենյակ-հանրակացարանում, միայն շաբաթ օրերն էին տուն գնում և կիրակի՝ վերադառնում), չէր զլանում նաև ակտիվ մասնակցություն ունենալ դպրոցի հասարակական կյանքին: 1966 թ․ նա գերազանցությամբ ավարտեց դպրոցը (11-րդ դասարան), 1972-ին դարձյալ գերազանցությամբ՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Ֆիզիկա» մասնագիտությամբ և աշխատանքի անցավ նույն բուհի Գորիսի մասնաճյուղի ֆիզիկայի ամբիոնում։

1973-1974 թթ․ խորհրդային բանակում ծառայելուց և զորացրվելուց հետո շարունակել է գիտամանկավարժական գործունեությունը։ Իբրև հայցվոր-դիսերտանտ՝ գիտական հետազոտություններն իրականացրել և թեկնածուական թեզը պաշտպանել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի բարձրմոլեկուլային միացությունների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1984 թ.): 1986-ին տրվել է դոցենտի կոչում։

Իմ ձեռքին Կամո Հարությունի Մովսիսյանի գիտամանկավարժական գործունեությունը ներկայացնող անձնական գործի փաթեթն է: 2002-2006 թթ․ մրցույթով ընտրվել է ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների (ԸՏԱ) ամբիոնի վարիչի պաշտոնում, 2006-2010 թթ․՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Գորիսի մասնաճյուղի դեպարտամենտի վարիչ։ 2010-2016 թթ․ ընտրվել է Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնում։ 2016 թ․-ից կրկին կատարել է ԳՊՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչի պարտականությունները, 2020-ից՝ ֆիզիկայի կրթական ծրագրերի ղեկավարն է։

Գիտնական մանկավարժ Կ. Մովսիսյանի հետաքրքրությունների և դասավանդած առարկաների շրջանակն ընդհանուր ֆիզիկայի բուհական դասընթացում լայն ու բազմաճյուղ է՝ թեորիական հիմնախնդիրներից մինչև ուսուցման մեթոդիկա: Հեղինակ է ավելի քան 50 գիտական հոդվածի, 10-ից ավելի լաբորատոր ուղեցույցի, երեք ուսումնամեթոդական ձեռնարկի և մեթոդամանկավարժական ու հրապարակախոսական հոդվածների։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ տարբեր բուհերում դասախոսների ու ասպիրանտների համար կազմակերպված ամենամյա գիտական նստաշրջաններին, Խորհրդային Միության տարբեր գիտական կենտրոններում անցկացված միջազգային գիտական կոնֆերանսներին, հանդես է եկել զեկուցումներով ու դասախոսություններով:

Ֆիզիկոս գիտնականն ունի նաև ռետինատեխնիկական և կաշվի արդունաբերության մեջ ջերմային, ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով օժտված նոր բաղադրության սոսնձի ներդրված գիտաարտադրական նորարարական աշխատանք, որն ամրագրված է ԽՍՀՄ հեղինակային իրավունքով:

Ընդգրկուն է եղել նաև Կ. Հ. Մովսիսյանի հասարակական գործունեությունը: 1988-1992թթ. կատարել է «Գիտելիք» ընկերության Գորիսի շրջանային կազմակերպության վարչության պատասխանատու քարտուղարի պարտականությունները: 1995-2000 թթ․ հրավիրվել է դասավանդելու դպրոց-վարժարանում, մի քանի տարի եղել է մարզային օլիմպիադայի ֆիզիկայի բաժանմունքի նախագահ։

Նրա գործունեությունը գնահատվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի, «Գիտելիք» ընկերության հանրապետական խորհրդի, ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով, ՀՊՃՀ գովասանագրով (30-ամյակ, 1997 թ.), ԵրՊԻ-ՀՊՃՀ-ի վաստակագրով (70-ամյակ, 2003 թ․)։

Բայց նրա մեծագույն վաստակն սաներն ու բազմաթիվ շրջանավարտներն են, ովքեր պարբերաբար լրացնում և ճանաչում են գտնում ինչպես հանրակրթական դպրոցներում, բուհերում, գիտահետազոտական հաստատություններում, այնպես էլ՝ ժողտնտեսության տարբեր բնագավառներում։

75 տարին գիտնական մանկավարժի համար փորձն ու գիտելիքներն իմաստնաբար փոխանցելու ժամանակաշրջան է: Մովսիսյան գիտնականի ստեղծագործական որոնումները շարունակվում են նաև այսօր։ Մեծ եռանդով ձեռնամուխ է եղել նոր գործի՝ օգնել Գորիս քաղաքի ու շրջանի գյուղերի դպրոցներին՝ բարձրացնելու իր սիրած ֆիզիկա առարկայի հեղինակությունն ու դասավանդման որակը:

Շնորհավորելով ընկերոջս հոբելյանի առթիվ, ցանկանալով նրան առողջություն և հաջողություններ ընտանիքում, իր սիրած գործում, պիտի նաև ասեմ.

- Պինդ կաց և ամուր. դա շա՜տ-շա՜տ է պետք մեր հասարակությանը...

          Գագիկ Հայրումյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40