Ղրղզստանը մտադիր է Ղազախստան ուղարկել 150 խաղաղապահ ու զինտեխնիկա. սպասում են խորհրդարանի հաստատմանը. Տաշիև

07.01.2022 12:07
1050

Ղրղզստանը մտադիր է ՀԱՊԿ  զորքերի կազմում Ղազախստան ուղարկել 150 խաղաղապահ: Այսօր երկրի խորհրդարանի նիստում այս մասին ասել է փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիևը։

«Մենք նախատեսում ենք ուղարկել 150 զինծառայող և 19 միավոր տեխնիկա»,- հայտնել է նա:

Ղրղզստանից Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը։ Օրենքի համաձայն՝ 90 օրենսդիրներից առնվազն վաթսունը պետք է քվեարկեն զորք ուղարկելու օգտին, երեկ քվորում ապահովել չի հաջողվել:

Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների: 

Այդ բախումների հետևանքով կան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ, իրավիճակը երկրի ներսում պայթյունավտանգ է:

Խառնաշփոթն սկսվել է այն բանից հետո, երբ մեքենաների համար օգտագործվող հեղուկ գազի գինը կրկնապատկվել է: Սրանից դժգոհ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են նավթարդյունահանող Մանգիստաու շրջանում, դուրս են եկել հանրահավաքների։ Հանրապետության էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի ինքնարժեքն սկսել է ձևավորվել էլեկտրոնային բորսայում ինքնաբերաբար՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Հունվարի 4-ին իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ բողոքի ցույցերը շարունակվեցին ավելի մեծ թափով, հետո Տոկաևը պաշտոնանկ արեց կառավարությունը։ Նա նաև հայտարարեց, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավար, որը նախկինում ղեկավարում էր Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Կառավարությունն սահմանեց բենզինի և դիզվառելիքի գների պետական կարգավորում 180 օրով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40